Առողջապահության միասնական տեղեկատվական համակարգի համար կծախսվի ավելի քան 487մլն դրամ. ՈՒՂԻՂ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Առողջապահության միասնական տեղեկատվական համակարգի համար կծախսվի ավելի քան 487մլն դրամ. ՈՒՂԻՂ

10:23 15.03.2018

ՀՀ կառավարությունը ընթացիկ տարվա համար էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգին միանալու ծառայությունների համար կծախսի 487 մլն 479 հազար դրամ: Այդ պատճառով այսօրվա նիստի ժամանակ գործադիրը որոշում կայացրեց այդքան գումար տրամադրել առողջապահության նախարարությանը։ 

5 ամիսների համար սուբսիդավորման ենթակա անհրաժեշտ գումարը կազմում է 203 մլն 116 հազար դրամ: Նշված գումարով ԱՆ-ն կփոխհատուցի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ-ին այդ ծառայությունների մատուցման նպատակով:

Նախագծի մեջ նշված է, որ նախատեսվում է սուբսիդավորում կատարել հետևյալ համամասնություններով` Երևանի 100 մլն դրամը գերազանցող շրջանառություն ունեցող բոլոր հիվանդանոցներին` 50%, 100 մլն դրամը չգերազանցող շրջանառություն ունեցող և մարզային բոլոր հիվանդանոցներին` 70 տոկոսի, սահմանամերձ և սահմանապահ հիվանդանոցներին, Երևանի և մարզային և գյուղական ամբուլատորիաներին` 100% չափով: ԱՆ-ն մտադիր է սուբսիդավորել այդ ծախսերը որոշ դեղամիջոցների ձեռքբերման և օպտիմալացման արդյունքում տնտեսված գումարի հաշվին:

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց, որ 1 դեղահատի համար 0,041 եվրո նախկին 0,06 եվրոյի փոխարեն: Ինչի արդյունքում ընթացիկ տարվա համար ի հայտ է եկել շուրջ 155 մլն դրամի տնտեսում: Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը տեղեկացրեց նաև, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պայմանագրային գումարները նվազեցվել են` պահպանման ծախսերի կրճատման և օպտիմալացման ծրագրի շնորհիվ: Արդյունքում տնտեսվել է 32 մլն 164 հազար դրամ և 17 մլն դրամ գումար: 
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22:54 22.11.2024

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

22:48 22.11.2024

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ Լագարդ

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

22:40 22.11.2024

Հայտնի է, թե ինչու Զախարյանը չի հայտնվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում

Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի ծառայությունը նշել է, թե ինչու Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Խովե Էսպանյոլի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլի հանդիպման հայտացուցակում: «Ֆուտբոլիստը մկանային անհարմարություն է զգում, այդ պատճառով էլ տեղ չէր գտել հայտացուցակում: Մոտ ապագայում պարզ կդառնա, թե երբ նա կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ»,- ասված է բասկյան ակումբի պաշտոնական […] ...

BACK_TO_TOP