Աշխատանքային քննարկում բեռնափոխադրումների ոլորտում առաջացած խնդիրների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

Աշխատանքային քննարկում բեռնափոխադրումների ոլորտում առաջացած խնդիրների վերաբերյալ

16:16 30.06.2023

Շուկայում, այլ երկրների որոշ բեռնափոխադրողների համեմատ, առաջացել են ոչ հավասար պայմաններ, ինչի հետեւանքով ՀՀ բեռնափոխադրողները չեն կարողանում մրցակցել և աստիճանաբար դուրս են մղվում բեռնափոխադրման շուկայից. այս մասին ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հունիսի 30-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:

Պատգամավորի նախաձեռնած քննարկմանը մասնակցել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նույն հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, տնտեսվարողներ եւ բեռնափոխադրողներ:

Ներկայացնելով ոլորտում տիրող իրավիճակը` Արմեն Խաչատրյանը փաստել է, որ վերջին շրջանում հայ բեռնափոխադրողները խնդիրների առջեւ են կանգնել: Բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները հանգամանալի ներկայացրել են առկա խնդիրները: Ըստ նրանց` օգտագործելով հարեւան երկրներից մեկի համարանիշերը` որոշ օտարերկրացի բեռնափոխադրողներ խուսափում են հարկեր վճարելուց, որի պատճառով նրանք ապրանքները ներկրում կամ արտահանում են առավել էժան գներով, ինչպես նաեւ զբաղվում են դիզվառելիքի ապօրինի վաճառքով: Հայ բեռնափոխադրողների հավաստմամբ` իրենք պարտաճանաչ վճարում են բոլոր հարկերը:

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարզաբանումներ է ներկայացրել մի շարք խնդիրների վերաբերյալ: Ըստ նրա` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական համաձայնագրով երկուստեք ազատականացված են բեռնափոխադրումները: 2019 թվականից հայկական համարանիշով բեռնափոխադրողներն ազատված են ճանապարհային հարկ վճարելուց: Փոխնախարարի հավաստմամբ` գործում է ազատականացված ռեժիմ:

Արձանագրելով բարձրացված խնդիրները` Արմեն Խաչատրյանը շեշտադրել է բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների միջեւ հավասար մրցակցային պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Նա նաեւ ընդգծել է բեռնափոխադրումների նկատմամբ հսկողության բարձրացման կարեւորությունը:

Նշվել է, որ հարցի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն` մինչեւ համապատասխան լուծումներ գտնելը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

16:17 25.11.2024

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով, հայտնում է MMA Junkie-ն։ 2021 թվականին Մաքգրեգորի և նրա ընկերոջ՝ Ջեյմս Լոուրենսի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ երեք տարի առաջ հարբած վիճակում Նիկիտա Հենդին բռնաբարելու համար: Դուբլինի դատարանը Մաքգրեգորին պարտավորեցրել է բարոյական վնաս հասցնելու համար 250 հազար դոլար վճարել […] ...

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

16:12 25.11.2024

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, 2 հանքափոր զոհվել է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս պահին դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ են տարվում։ ...

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:06 25.11.2024

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […] ...

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

16:00 25.11.2024

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը հերթական գոլի հեղինակն է դարձելմ Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։ Սլովակիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում «Սլովանը» մրցել է «Կոշիցեի» դեմ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Սլովանը» 35 միավորով առաջատարն է, «Կոշիցեն»` 18 միավորով 5-րդը: […] ...

FT. ԵՄ-ն խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն հեռանա

15:52 25.11.2024

FT. ԵՄ-ն խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն հեռանա

Եվրամիությունը խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի կառավարման և ֆինանսավորման հարցում, եթե Միացյալ Նահանգները դուրս գա դաշինքից։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։ Նրա գնահատականներով՝ Վաշինգտոնի հրաժարումը ձևաչափին մասնակցելուց կազդի դաշինքի գործառնական պլանավորման վրա, որն իրականացնում է Միացյալ Նահանգները։ Բացի այդ, պաշտպանական ծախսերի ավելացման պատճառով ԵՄ-ի պետական ​​պարտքը կաճի, իսկ առողջապահության ու կրթության ծախսերը կնվազեն, կարծում […] ...

Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը բեկումնային կլինի

15:46 25.11.2024

Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը բեկումնային կլինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութի ներդրումը բեկումնային կլինի։ Երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովայի հետ։ Սկվորցովան խոսել է դեղամիջոցի վրա աշխատանքի մասին։ Նրա խոսքով՝ մոտ մեկ տարի անց FMBA քաղցկեղի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել օգտագործման։ «Դա բեկումնային կլինի»,- նշել […] ...

BACK_TO_TOP