Ինչո՞ւ Գյումրիի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ ստանում են տարեկան 400-800 հազար դրամ պարգևավճար, իսկ մանկապարտեզների աշխատակիցները՝ ոչ. քննարկում ավագանու նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+11.09 oC

Ինչո՞ւ Գյումրիի քաղաքապետարանի որոշ աշխատակիցներ ստանում են տարեկան 400-800 հազար դրամ պարգևավճար, իսկ մանկապարտեզների աշխատակիցները՝ ոչ. քննարկում ավագանու նիստում

21:00 28.06.2023

Գյումրիի ավագանու այսօրվա նիստում քննարկվող օրակարգային հարցերը 46  էին, մեծ մասը ֆինանսական հատկացումներին էին առնչվում։ Որպես նվիրատվություն համայնքապատկան 6 կառույցների հատկացվեց  3 միլիոն 266 հազար դրամ, որը ծախսվելու է ջրային մարզաձևերի, աթլետիկայի և մարմնամարզության, համալիր մարզաձևերի մարզադպրոցների և Շիրազի, Իսահակյանի թանգարանների ընթացիկ վերանորոգումների, անհրաժեշտ գույքի ձեռք բերման համար։ Եվս 4 միլիոն էլ հատկացվեց մանկապարտեզների և  անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար պայուսակներ ու գրենական պիտույքներ գնելու համար։

Նվիրատվությունից կօգտվի գյումրեցի 1000 երեխա։ Օրակարգային էր ու դարձյալ  ֆինանսական հատկացմանն էր վերաբերում ևս մեկ հարց։ Գումարը ծախսվել է մոտ մեկ ամիս առաջ՝ հունիսի մեկի միջոցառումների համար։ Սա այն դեպքերից մեկն էր, երբ ծախսում են, հետո նոր ավագանուն տեղեկացնում։ Քաղաքապետի խորհրդականը դրա հիմնավորումն ուներ։

«Տեղյակ պահեմ, որ էս գումարը արդեն ծախսել ենք երեխաների միջազգային օրվա ընթացքում, մենք գտանք, որ էս մի հարցի համար արտահերթ նիստի կարիք չկա, և քաղաքապետն ունի իրավունք, բյուջեի մասին օրենքը թույլ է տալիս, որ եկամուտների 20-25%-ի չափով, քաղաքապետի որոշումներով  գումարը ծախսել։ Մենք էլ ծախսը կատարել ենք և ներկայացնում ենք ավագանուն, որ ավագանին տեղյակ լինի»,- հայտարարեց Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը։

 

Հունիսի մեկի միջոցառումների կազմակերպման և անցկացման համար պարգևավճարներ են ստացել նաև մանկապարտեզների երաժշտության ղեկավարները։ Քաղաքային բյուջեից տրամադրվել է 1 միլիոն 120 հազար դրամ։ Իսկ ինչո՞ւ մանկապարտեզների աշխատակիցները  պարգևավճարներ չեն ստանում, փոխարենը քաղաքապետարանի որոշ աշխատակիցների տարեկան պարգևավճարների ընդհանուր գումարը մեծ թիվ է կազմում։ Այսպիսի հարց հնչեց ավագանու անդամից։

«Մարդիկ էստեղ ստանում են 400-800 հազար դրամ պարգևավճար․ տիկին Ջիլավյան, տարեկան կտրվածքով եմ ասում։ Եթե կասեք, թե նման գումար էստեղ պարգևատրում ստացող չի եղել, ես կհիմնավորեմ Ձեր իսկ գրած պատասխանով։ Ինչ կլինի, որ 5000 դրամ էլ էտ մարդկանց տրվի, մարդիկ ինձ դիմել են ու ասում են,՝ թեկուզ 5000 դրամ թող տան»,- նշեց Գյումրիի ավագանու անդամ Վարդևան Հակոբյանը։

Հաջորդ հատկացումներն արդեն առնչվում էին բարեկարգումներին ու այլ աշխատանքների իրականացմանը։ Կբարեկարգվեն Արցախյան առաջին պատերազմում զոհվածների գերեզմաններն ու պանթեոնը։ 44-օրյա պատերազմում զոհված ևս երկու ժամկետային զինծառայողների գերեզմանների կառուցման համար նաև գումար հատկացվեց, նրանք համարվում էին անհետ կորածներ և միայն վերջերս են նրանց մասունքները հուղարկավորել։ Իսկ գերեզմանատներից գողության դեպքերը նվազեցնելու կամ բացառելու համար նախատեսվում են տեսախցիկներ տեղադրել։

Օգոստոսի 5-ին Գյումրիում կանցկացվեն համահայկական ամառային 8-րդ խաղերը, որին մասնակցելու համար քաղաքային բյուջեից հատկացվեց 13 միլիոն դրամ։ Դրանից 8 միլիոնը կծախսվի համազգեստների, իսկ 5 միլիոնը՝ մարզիկների ու մարզիչների գործուղումների համար։ 9 միլիոն դրամ էլ նախատեսվում է ծախսել «Գյումրիի օր»  ամենամյա միջոցառման համար։

Ավագանու անդամներին հետաքրքրեց, թե ինչու նախագծում ծախսային մասն ավելի բաց ու պարզեցված ներկայացված չէ։ Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետն էլ պարզաբանեց, թե  նախորդ և այս տարվա միջոցառումների նախահաշիվները համեմատելի չեն։

«Նախորդ տարվա նախահաշիվը հնարավոր էր  մեկ ամսվա տարբերությամբ  ու ավելի մեծ բացվածքով ներկայացնել, որովհետև հստակ գիտեինք, թե ինչ է լինելու, որովհետև և՛ ազատված էինք բեմական, և՛ համերգային ամենամեծ ու ամենապատասխանատու մասից։ Այս տարի ունենք ընդամենը 9 միլիոն դրամ և փորձելու ենք կազմակերպել  համաքաղաքային տոն։ Այս ամենը մեկը մյուսից բխող հանգամանքներ են։ 2 ամիս առաջ մինչև չգիտենաս ինչ բեմ ես ունենալու, չես կարող որոշել՝ ով է երգելու այդ բեմի վրա, մինչև չես պայմանավորվել արտիստի հետ, դժվար է հասկանալ, թե հատկապես ինչ բեմական պայմաններով պիտի մրցույթ հայտարարվի»,- պարզաբանեց Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Նախագիծը հաստատվեց, իսկ միջոցառումների կազմակերպման համար կհայտարարվի մրցույթ։ Օրակարգային մեկ այլ հարցով էլ մոտ 19 միլիոն դրամ որպես պարգևատրում հատկացվեց Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից մեդալներով վերադարձած գյումրեցի մարզիկներին ու մարզիչներին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP