Ծառայության մեկնեցին գյումրեցի նորակոչիկները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.32 oC

Ծառայության մեկնեցին գյումրեցի նորակոչիկները

20:00 27.06.2023

Շիրակի մարզում մեկնարկեց ամառային զինակոչը։ Այս տարի բանակ զորակոչվելու հերթը 2005 թվականին ծնված և 18 տարին լրացած տղաներինն է, նրանց հետ նաև  ծառայության կմեկնեն մինչ այժմ տարբեր պատճառներով տարկետում ստացածները։

Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանման և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակը առավոտյան ժամը 10-ից մարդաշատ էր։ 2020 թվականից սկսած զինակոչիկներին ծառայության են ճանապարհում եկեղեցու բակից։

Ծնողների, հարազատների ու ընկերների  հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին։ Մեկը եղբորն է ճանապարհում, մյուսը՝ որդուն ու թոռանը։ Մաղթանքը մեկն է ՝ խաղաղություն և անփորձանք ծառայություն։

«Եղբայրներիցս երրորդն է գնում բանակ, ցանկանում եմ, որ խաղաղություն լինի, բարի ծառայություն լինի բոլորին և անփորձանք ծառայեն ու բոլորն էլ վերադառնան տուն, բոլոր տղաներն էլ իմ եղբայրներն են, տարբերություն չկա»,- ասում է նորակոչիկներից մեկի քույրը։

Հերիքնազ տատն էլ բանակ է ճանապարհում թոռանը՝ Մխիթարին։ Ընտանիքի ավագ որդին է, ուսումն ավարտելուց հետո մեկնում է ծառայության։ Օրհնանքից բացի, Մխիթարի տատը իր հետ աղոթագրքեր էր բերել, որ  բաժաներ բոլոր նորակոչիկներին։

«Մոր աղոթքն է, բոլորի համար պատճենահանել բերել եմ, որ նվիրեմ, որ անփորձանք ծառայեն ու վերադառնան։ Արդեն 10 տարի էլ բաժանում եմ նորակոչիկներին, բոլորին տվել եմ, աղոթագրքի օգնությամբ կրակի դիմացից փրկվել են»,- ասում է Հերիքնազ տատը։

Նորակոչիկների մի մասի համար բժշկական  հետազոտությունը դեռ չէր ավարտվել, իսկ մյուսները, որոնք  արդեն ավարտել էին բուժզննությունը, վերջին րոպեներն էին վայելում  ընտանիքի անդամների ու հարազատների հետ, իսկ մեկնումից առաջ պարտադիր լուսանկարվում էին։

«Չորս ընկերներ ենք, չորսս էլ կերթանք բանակ, մեր ընտանիքների մեր հայրենիքի համար կերթանք։ Էնտեղի տղաների կողքը կանգնելու կերթանք, որ ոչ մի բանի կարիք չունենան, մեզանից հետո եկողներն էլ թող գան հետո մեր կողքը կանգնին»,- ոգևորությամբ նշում է նորակոչիկ Արթուր Հակոբյանը։

Զինակոչիկներին իրենց ներկայությամբ ոգևորում էին ընկերները, ընդունված ավանդույթի համաձայն նրանց  ծառայության էին ուղարկում հայկական հայրենասիրական երգ ու պարով։ Իսկ տղաները գնում են պարտադիր ծառայության մեծ գիտակցումով՝ ավագների հետ այս սերնդին է վստահված նաև հայրենիքի պաշտպանության գործը։

Զինակոչիկների համար սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կատարվեց նաև օրհնության կարգ։ Միասին աղոթեցին և օրհնություն ստացան Շիրակի կայազորի գնդերեցից։

Օրհնության կարգից հետո հասավ ամենահուզիչ պահը նորակոչիկների ու ծնողների համար։ Զինկոմիսարիատի աշխատակիցները հնչեցնում էին  ծառայության մեկնող տղաների անունները, հրաժեշտ էին տալիս ծնողներին ու հարազատներին և բարձրանում միկրոավտոբուսներ։

Նորակոչիկներին ծափահարություններով ճանապարհեցին զինվորական կենտրոնական հավաքակայան։ Վաղը տղաները կմասնակցեն վիճակահանությանը, կորոշվի նրանց ծառայության վայրը, կստանան զինվորական համազգեստն ու առաջիկա երկու տարիները կնվիրեն հայրենիքի պաշտպանությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP