11:42 20.06.2023
Ըստ WhoScored-ի՝ Հայաստան-Լատվիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Նաիր Թիկնիզյանը. նա ստացել է այս խաղում 7,9 միավոր գնահատական։
Երկրորդ ամենաբարձր գնահատականը ստացել է Արտակ Դաշյանը՝ 7,7 միավոր, իսկ երրորդը՝ Էդուարդ Սպերցյանը՝ 7,4 միավորով։
16:47 15.01.2025
Պարադահուկավազորդ Գարիկ Մելքոնյանը՝ Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերի բրոնզե մեդալակիրՀայաստանի ներկայացուցիչ Գարիկ Մելքոնյանը բրոնզե մեդալ է նվաճել Իտալիայի Թուրին քաղաքում ընթացող Համաշխարհային ուսանողական ձմեռային խաղերում: Նա երրորդ լավագույն արդյունքն է ցույց տվել պարադահուկավազքի 10 կմ ազատ ոճում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այդ խաղերում: Գարիկ Մելքոնյանը խաղերին մասնակցել է ՀՀ դահուկային սպորտի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Միքայելյանի գլխավորությամբ: ՀՀ պատվիրակության կազմում ընդգրկված են ևս 8 […] ...
16:44 15.01.2025
Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2024 թ․ ամենահաջողված միջոցառումներից է եղել․ նախարարԲնակարանային ապահովման, մասնավորապես՝ Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2024 թ․ ամենահաջողված միջոցառումներից է եղել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնել է ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը։ քաղաքացիների մեծ հետաքրքրվածությամբ պայմանավորված՝ ծրագրով նախատեսված 2 հազար ընտանիքների շեմը շատ արագ լրացվել է, և սա հաշվի առնելով՝ ծրագիրը վերաբացվել է Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և […] ...
16:42 15.01.2025
2024 թվականը ձեռքբերումների տարի էր. պաշտպանության նախարար2024 թվականը զինված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի է եղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին 2024–ն ամփոփող ասուլիսում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «2024 թվականը զինված ուժերի զարգացման համար բարենպաստ տարի էր: Այս հնարավորությունը նաև ԶՈՒ–ի համար ժամանակ էր, որ զինված ուժերը կարողանան իրենց առջև դրված խնդիրներն ըստ արժանվույն կատարել 2024–ի ընթացում: Իսկ մեր առաջ դրված […] ...
16:40 15.01.2025
Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրի շրջանակում շահառուներին ընդհանուր առմամբ տրամադրվել է 15․2 մլրդ դրամ հետվճար2024-ի սեպտեմբերի 1-ից կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից օգտվող քաղաքացիներին հնարավորություն է տվել ապրանքների և ծառայությունների ձեռքբերման դիմաց անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս մասին այսօրվա ասուլիսում հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Հետվճարի չափը սահմանվել է 12 %` նախկին 10%-ի փոխարեն, իսկ հետվճարի առավելագույն չափը՝ 6000 դրամ։ Մեկնարկից սկսած՝ […] ...
16:37 15.01.2025
2025թ․ գարնանը կգործարկվի վարչական դատավարության էլեկտրոնային համակարգըԹվայնացվում է վարչական դատավարությունը. արդեն իսկ մշակվել է էլեկտրոնային համակարգը, մեկնարկել են շահառուների վերապատրաստումների, համակարգի պիլոտային գործարկման և մասնագիտացված ընկերության կողմից համակարգի ՏՏ թեստավորման աշխատանքները: Համակարգը կգործարկվի 2025թ. գարնանը: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։ ...
16:34 15.01.2025
«Ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ»Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարար Նարեկ Մկրտչյանի մասնակցությամբ մամուլի ասուլիս․ նախարարն ամփոփել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում 2024 թ․ իրականացված աշխատանքները, նաև ներկայացրել 2025 թ․ նախատեսվող նախաձեռնությունները։ Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման շրջանակում «ընտանեկան» և «սոցիալական» նպաստների փոխարեն կներդնվի «անապահովության նպաստ», որի իրավունքը կունենան Կառավարության հաստատած գնահատման կարգով սոցիալապես […] ...