16:07 14.03.2018
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Մեվլութ Չավուշօղլուի պաշտոնական հանդիպումը, որի ժամանակ հիմնական քննարկման առարկա են եղել Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց ազդեցությունը տարածաշրջանի վրա:
Հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ չնայած ամերիկյան սպառնալիքներին և քրդական խմբավորումներին տրամադրվող ռազմական օգնությանը, թուրքական զորքը կարողանում է հաջողության հասնել Աֆրինում տեղակայված քրդական զինված ջոկատների նկատմամբ և մեկ-երկու օրվա ընթացքում վերջնականապես կգրավի Աֆրինը:
«Ամերիկյան կողմի հետ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ահաբեկիչները (նկատի ունի քրդական խմբավորումները-խմբ.) պետք է լքեն Աֆրինն ու Մամբիջը: Մեզ երաշխիքներ տվեցին, բայց նրանք դա չպահեցին: ԱՄՆ-ն օգնում է ոչ միայն PKK-ին, այլև YPG, ինչը մեզ համար սպառնալիք է»,-ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ ի տարբերություն ԱՄՆ-ի, ռուսական իշխանությունը հավատարիմ է իր խոսքին և աջակցում է Սիրիայում ռազմական գործողություններ իրականացնելիս:
Ըստ ռուսական «Կոմերսանտի»՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ իրենք զերծ են մնում սադրանքներից և սպառնացել է, որ եթե ամերիկյան կողմն էլ սադրանքների դիմի և Սիրիայի կառավարության անունից քիմիական զենք կիրառի, ապա իրենք խիստ պատասխան կտան:
Շարունակելով ամերիկյան կողմին մեղադրելու թեման՝ Մեվլութ Չավուշօղլուն ասել է, որ թեև իրենց բոլոր հաշիվները խառնեց ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնազրկումը, քանի որ իրենք նրա հետ հանդիպման ժամկետներ էին պայմանավորվել, բայց ամեն դեպքում սպասում են նոր պետքարտուղարի աշխատանքին՝ հասկանալու, թե նրա հետ ինչպես կարելի է բանակցել:
Ինչ վերաբերում է ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնմանը, Չավուշօղլուն ասել է, որ իրենք շարունակում են պնդել, որ ռուսական կողմը արագացնի զենքի վաճառքը և դա Թուրքիային մատակարարի 2020-ից շուտ: Արձագանքելով՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ իրենք դրական են տրամադրված այդ առաջարկին, քանի որ այն ավելի կամրապնդի Թուրքիայի անվտանգությունը արտաքին սպառնալիքներից:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...