Մերկելն առնվազն չի վախենում Ռուսաստանից. Focus-ն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Հվ. Կովկաս այցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+9.29 oC

Մերկելն առնվազն չի վախենում Ռուսաստանից. Focus-ն անդրադարձել է Գերմանիայի կանցլերի՝ Հվ. Կովկաս այցին

19:25 25.08.2018

Գերմանական Focus պարբերականն անդրադարձել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ Հարավային Կովկաս կատարած այցին՝ նշելով, որ Հայաստանում և Ադրբեջանում պաշտոնական այցով դեռ որևէ կանցլեր չէր եղել: Լրատվամիջոցը շեշտում է, որ Մերկելի այցը տարածաշրջան «քաղաքականապես զգայուն նախաձեռնություն է»:

Ըստ Focus-ի՝ Մերկելի այս այցը, ամենայն հավանականությամբ, կզայրացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ նույնիսկ Խորհրդային Միության փլուզումից գրեթե 30 տասնամյակ անց Մոսկվան չի ցանկանում հրաժարվել տարածաշրջանում ունեցած իր ազդեցությունից:

Պարբերականը յուրաքանչյուր երկրի խնդիրներին անդրադարձել է առանձին-առանձին:

Վրաստան

Հոդվածի հեղինակը նշում է, որ 2008թ. օգոստոսյան պատերազմը շրջադարձային էր, քանի որ Ռուսաստանն առաջին անգամ ռազմական հակամարտության մեջ մտավ իր հարևանի հետ, որն արդեն արևմտյան կողմնորոշում ուներ: Վրաստանն այժմ պաշտպանություն է փնտրում և ցանկանում է ԵՄ-ի լիիրավ անդամ դառնալ, ավելին՝ անդամակցել ՆԱՏՕ-ին: ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը նշել էր, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է «սարսափելի հակամարտություն հրահրել»: Պարբերականը նշում է, որ քանի որ Գերմանիան չի ցանկանում Ռուսաստանի հետ հարաբերությունները լիովին փչացնել, Մերկելը մեծ հույսեր չի տվել, որ նշված երկու կառույցներին անդամակցությունն արագ տեղի կունենա:

Ադրբեջան

Պարբերականը նշում է, որ Մերկելի այցն Ադրբեջան, ամենայն հավանականությամբ, նույնպես դուր չի գալիս Պուտինին: Նավթով և գազով հարուստ Ադրբեջանը Գերմանիային և Եվրոպային հետաքրքրում է նախևառաջ որպես էներգիա մատակարարող երկիր: Հոդվածում նաև ասվում է, որ Տրանսանատոլիական գազամուղը (TANAP) Եվրոպական միությանը կազատի ռուսական գազից կախվածությունից:

Հայաստան

Հոդվածում նշվում է, որ դիվանագիտական առումով Մերկելի այցը բարդանում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև թշնամական հարաբերությունների պատճառով՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Լրատվամիջոցը նշում է, որ Հայաստանն Ադրբեջանի ագրեսիայից խուսափելու հարցում պաշտպանություն է ակնկալում Մոսկվայից, ուստի պահպանում է Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները:

Այս ամենը նշանակում է, որ Մերկելն առերեսվում է ամենատարբեր շահերի, թշնամանքների և ռազմավարական ծրագրերի հետ, այդ պատճառով էլ սա բարդ այց է: Այն փաստը, որ կանցլերը նախաձեռնել է այս այցը, ապացուցում է, որ Մերկելն առնվազն չի վախենում Ռուսաստանից, գրում է Focus պարբերականը։

Հիշեցնենք, որ Հարավային Կովկաս եռօրյա այցի շրջանակներում Անգելա Մերկելը նախ՝ եղել է Վրաստանում, այնուհետև Հայաստանում, որից հետո մեկնել է Բաքու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP