18:38 14.06.2023
Գյումրիի սելեկցիոն կայանում հիմնված տնկարան-ջերմատանը կաճեցվեն տեղի բնակլիմայական պայմաններին հարմարեցված թփածառատեսակներ, իսկ տնկիները կօգտագործվեն մարզում անտառապատման ու կանաչապատման համար։ 250 քառակուսի մետր տարածքով ջերմատան և երկու հեկտար տնկարանի կառուցումն իրականացվել է «Էյ Թի Փի», «Ջինիշյան» հիշատակի և «Էներգետիկայի հայկական գործակալություն» հիմնադրամների աջակցությամբ և Եվրոպական միության միջոցներով։
Ջերմատանը երեք տեսակի 100 հազար տնկիներ են աճեցնում: Կենսածառից բացի, սոճիներ ու կեչիների տնկիներ էլ կան: Ծառատեսակների աճեցման համար ստեղծվել են հատուկ պայմաններ ու բավարար ջերմաստիճան, իսկ սերմերի ծլողունակությունը բարձրացնելու համար օգտագործում են հատուկ հողախառնուրդ:
Շիրակի մարզի առաջին ջերմատանը աճում են այնպիսի ծառատեսակներ, որոնք անտառապատման հիմնական մասն են կազմում, նպատակահարմար են հատկապես լեռնային ու բարձր լեռնային թեքություններում անտառային գոտիներ հիմնելու համար: Տնկիները ջերմատանը խնամվելուց բացի, կհարմարեցվեն տեղի բնակլիմայական պայմաններին, որից հետո նոր կտեղափոխվեն բաց տարածք:
«Սոճիները և կաղնիները համարվում են անտառի հիմնական մաս կազմող ծառատեսակները, այդ պատճառով ընտրվել են հենց դրանք, և որպեսզի ավելի հարմարեցված լինեն, աճեցվում են հենց մարզի տարածքում գտնվող ջերմատանը, որից հետո կլինի կլիմայի հարմարեցում։ Հարմարվելով Շիրակի մարզի կլիմային, կտեղափոխվեն անտառներ, տնկիներն իրենց ավելի լավ կդրսևորեն»,- ShantNews-ի հետ զրույցում նշել է ջերմատան պատասխանատու Արմինե Հակոբյանը։
Ջերմատունը կառուցված է նորարարական տեխնոլոգիաներով: Օդափոխության և ոռոգման համակարգերն աշխատում են ավտոմատ ռեժիմով, ջերմաստիճանն ու խոնավությունը կարգավորվում է հատուկ սարքերի միջոցով:
Իսկ հարակից մոտ 2 հեկտար տարածքում աճեցնում են նաև կանաչապատման համար նախատեսված 8 թփատեսակներ ու 2 մշտադալար ծառատեսակ: Դեկորատիվ ու ծաղկող թփերը կտրամադրեն համայնքներին, դրանք ցրտադիմացկուն են ևհեշտ կհարմարվեն հյուսիսային տարածաշրջանի ցուրտ կլիմային:
Փակ արմատային համակարգով աճեցումից բացի, առաջին անգամ սերմերը փորձարկում են բաց արմատային համակարգով: Այս կերպ անտառապատման համար նախատեսված ծառատեսակներն ավելի շուտ են հարմարվում տեղի կլիմային։
«Դրսի գրունտում աճեցումը բաց արմատային համակարգով է, իսկ ներսի աճեցումը համարվում է փակ արմատային համակարգ։ Բաց համակարգի դեպքում տնկիները ձմռանը ոչ մի խնդիր չունեն, կլիմային հարմարված են, չեն ցրտահարվում։ Փակ արմատային համակարգով աճեցում կարելի է իրականացնել տարվա բոլոր եղանակներին, իրենց տնկման ժամանակահատվածը երկար է լինում»,-նշում է ջերմատան պատասխանատու Սերյոժա Ջիլավյանը։
Ջերմատուն-տնկարանում նախատեսվում է տարեկան աճեցնել հարյուր հազարավոր ծառաթփատեսակներ։ Մինչ այս անտառային գոտիներ հիմնելու համար տնկիներ էին ներկրվում հարևան մարզերից, որոնց կպչողականության տոկոսն այնքան էլ բարձր չէր: Մարզում աճեցվող տնկիները անտառներ կտեղափոխվեն հաջորդ տարի աշնանը։ Նախատեսում են նաև ջերմոցի և տնկարանի տարածքներն ընդլայնել։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...