Քրեական նոր օրենսգիրքն ունի ավելի կուռ հայեցակարգ, քան գործողը. Դավիթ Հարությունյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Քրեական նոր օրենսգիրքն ունի ավելի կուռ հայեցակարգ, քան գործողը. Դավիթ Հարությունյան

13:08 14.03.2018

Այսօր քննարկման է ներկայացվել Քրեական նոր օրենսգրքի նախագիծը: 2015-ից Հայաստանում ԵԽ և ԵՄ աջակցությամբ իրականացվում է «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգում բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի ու անպատժելիության դեմ» ծրագիրը, որի նպատակն է բարեփոխել Հայաստանի քրեական ոլորտը: Անհրաժեշտությունը, ըստ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կար, քանի որ գործող Քրեական օրենսգիրքը մշակվել էր առանց հստակ հայեցակարգի և ԱՊՀ-ի և ռուսական քրեական օրենսգրքերի հիբրիդ էր: 

«Հիբրիդները միշտ չէ, որ հաջող են լինում, և այդ հիբրիդն էլ հաջողներից չէր: Դա է պատճառը, որ այս տարիների ընթացքում օրենսգրքում 100-ից ավելի փոփոխություններ են կատարվել: Հաճախ այդ փոփոխությունները կատարվել են՝ հաշվի չառնելով օրենսգրքի տրամաբանությունը, սակայն այն ժամանակ դա քայլ էր առաջ: Որոշ դեպքերում էլ փոփոխություները կատարվել էին լեզվական անճշտությունների արդյունքում՝ նորմը դարձնելով անկիրառելի»,- ասաց Դավիթ Հարությունյանը: 

Ըստ նախարարի՝ լուրջ թերություններ կային նաև պատժի համակարգում: Պատիժը ծայրահեղ սահմանափակ էր, և հաճախ դատարանները, փորձելով խուսափել ազատազրկումից, կիրառում էին մեկ այլ գործիք՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը, որի գործարկման մեխանիզմը ևս պատշաճ զարգացած չէր: Արդյունքում անհրաժեշտություն եղավ նոր հայեցակարգի մշակման: 

«Քայլ արվեց այս ուղղությամբ: Նոր հայեցակարգն անդրադարձ կատարեց հարցերի ավելի լայն շրջանակի, մասնավորապես, թե ինչ է հանցանքը և դրա տեսակները, քրեական պատասխանատվության ենթակա անձանց ավելի հստակ սահմանումը տրվեց, սահմանվեցին մեղքը և դրա ձևերը, հանցագործությունների փուլերը, հանցակցությունը, անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքում պատժի մշակման ձևերի և այլնի մասով մշակվեց նոր հայեցակարգ: 2.5 տարի առաջ կառավարությունը հավանություն տվեց, և սկսվեցին օրենքի մշակումները»,- նշեց նախարարը:

Օրենքի նախագծի շուրջ տարբեր քննարկումներ են եղել միջազգային փորձագետների մասնակցությամբ, և դեռ շարունակվում են: Նպատակը մեկն է՝ օրենսգիրքը համաձայնեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային և մարդու իրավունքների դատարանի նախադեպային որոշումներին: Դավիթ Հարությունյանը նշեց, որ օրենքը կարծրացած չէ և  չեն ձգտում այնպիսի իդեալի, որը ենթակա չէ փոփոխության: Քրեական իրավունքում նման իդեալի հասնելը հնարավոր չէ:

«Աշխատանք մշտապես արվելու է և այսօր քաղաքացիական հասարակությունից էլ պատրաստ ենք լսել առաջարկություններ ու քննարկել դրանք: E-draft.am կայքում էլ բազմաթիվ աառաջարկներ եղել են: Դրանք եթակա են քննարկման»,- հավելեց նախարարը: 

Կլոր սեղան-քննարկմանը ներկա Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը երկու հարց բարձրացրեց՝ մեկը ցմահ ազատազրկման տարիքի շեմը 18-ից 21 դարձնելու հարցն էր, մյուսը քրեական օրենսգրքի նախագծում առկա փոփոխությանն էր վերաբերում: Մասնավորապես «Ահաբեկչությանը սատարելը կամ դրա մասին դրական խոսելու մասին» հոդվածն Ավետիք Իշխանյանը «հեղհեղուկ» որակեց:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP