Տաղանդների շոուի հաղթողին խորհրդավոր հիվանդության պատճառով միացվել է արհեստական ​​շնչառության սարք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

Տաղանդների շոուի հաղթողին խորհրդավոր հիվանդության պատճառով միացվել է արհեստական ​​շնչառության սարք

23:58 11.06.2023

44-ամյա ամերիկացի երգիչ-երգահան, տաղանդների շոուի հաղթող Մայքլ Գրիմին խորհրդավոր հիվանդության պատճառով միացրել են արհեստական ​​շնչառության ապարատին։ People-ը գրում է նրա պատմության մասին։

Ինչպես սոցցանցերում հայտնել է արտիստի կինը՝ Լյուսին, Գրիմը վերջերս վատ է իրեն զգացել և դժվարությամբ է բեմ բարձրացել։ 2023 թվականի մայիսի 29-ին նա ամուսնուն տեղափոխել է հիվանդանոց։

«Նա արագ վատացավ, հազիվ էր քայլում, չէր կարողանում գլուխը բարձրացնել, հարցերին չէր պատասխանում»,- հիշում է նա։

Բժիշկները ենթադրել են, որ Մայքլ Գրիմը ինսուլտ է ստացել, անբացատրելի տատանվող ճնշման և ցնցումների պատճառով նրան արհեստական ​​կոմայի մեջ են մտցրել և միացրել սարքին։ Հունիսի 6-ին երաժիշտը ինքնուրույն շնչել է, սակայն դեռ կոմայի մեջ է։ Մասնագետները չեն կարողանում պարզել, թե ինչ է կատարվել արտիստի հետ:

«Նա պետք է վերականգնի ձայնը արհեստական շնչառությունից հետո, վերականգնի օրգանների և մկանների աշխատանքը։ Նորմալ վիճակին վերադառնալու համար անհրաժեշտ կլինի նաև հոգեկան վերականգնում: Որոշ ժամանակ կպահանջվի»,- գրել է կինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

16:17 25.11.2024

Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով

UFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով, հայտնում է MMA Junkie-ն։ 2021 թվականին Մաքգրեգորի և նրա ընկերոջ՝ Ջեյմս Լոուրենսի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ երեք տարի առաջ հարբած վիճակում Նիկիտա Հենդին բռնաբարելու համար: Դուբլինի դատարանը Մաքգրեգորին պարտավորեցրել է բարոյական վնաս հասցնելու համար 250 հազար դոլար վճարել […] ...

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

16:12 25.11.2024

Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհեր

Թուրքիայի Բալըքեսիր նահանգի մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, 2 հանքափոր զոհվել է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս պահին դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ են տարվում։ ...

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

16:06 25.11.2024

Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […] ...

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

16:00 25.11.2024

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը հերթական գոլի հեղինակն է դարձելմ Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։ Սլովակիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում «Սլովանը» մրցել է «Կոշիցեի» դեմ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Սլովանը» 35 միավորով առաջատարն է, «Կոշիցեն»` 18 միավորով 5-րդը: […] ...

FT. ԵՄ-ն խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն հեռանա

15:52 25.11.2024

FT. ԵՄ-ն խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն հեռանա

Եվրամիությունը խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի կառավարման և ֆինանսավորման հարցում, եթե Միացյալ Նահանգները դուրս գա դաշինքից։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։ Նրա գնահատականներով՝ Վաշինգտոնի հրաժարումը ձևաչափին մասնակցելուց կազդի դաշինքի գործառնական պլանավորման վրա, որն իրականացնում է Միացյալ Նահանգները։ Բացի այդ, պաշտպանական ծախսերի ավելացման պատճառով ԵՄ-ի պետական ​​պարտքը կաճի, իսկ առողջապահության ու կրթության ծախսերը կնվազեն, կարծում […] ...

Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը բեկումնային կլինի

15:46 25.11.2024

Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը բեկումնային կլինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութի ներդրումը բեկումնային կլինի։ Երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովայի հետ։ Սկվորցովան խոսել է դեղամիջոցի վրա աշխատանքի մասին։ Նրա խոսքով՝ մոտ մեկ տարի անց FMBA քաղցկեղի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել օգտագործման։ «Դա բեկումնային կլինի»,- նշել […] ...

BACK_TO_TOP