Բաքուն փորձում է խանգարել Երևանում Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովի անցկացմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Բաքուն փորձում է խանգարել Երևանում Կլիմայի համաշխարհային գագաթնաժողովի անցկացմանը

22:28 09.06.2023

Ադրբեջանը փորձում է տապալել Երանում՝ կլիմայի խնդիրներին նվիրված համաշխարային գագաթնաժողովն անցկացնելու Հայաստանի հայտը: Այդ նպատակով Ալիևի վարչակազմը Բաքվի թեկնածությունն է առաջարկել:

Երևանի՞, թե՞ Բաքվի շանսերն են ավելի բարձր. ինչո՞վ է պայմանավորված Կլիմայի գլոբար գագաթնաժողովի անցկացման վայրի հարցը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Այդ գագաթնաժողվն ամեն տարի անցկացվում է աշխարհի ինչ-որ մի հատվածում, աշխարհի բոլոր երկրները բաժանված են 5 խմբերի և 2024 թ.-ին գագաթնաժողովը պետք է կայանա Արևելյան Եվրոպայի երկրների խմբում, և Արևելյան Եվրոպայի 23 պետությունները մինչ այդ պետք է կոնսենսուսի եղանակով կողմնորոշվեն, թե որ երկրի մայրաքաղաքը պետք է ընդունի այդ հեղինակավոր և կարևոր միջոցառումը:

Հաշվի առնելով Ռուսաստանի և Արևմուտքի միջև առճակատումը՝ Մոսկվան դեռևս ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ կօգտվի վետոյի իր իրավունքից, եթե այդ գագաթնաժողովն անցկացնելու հայտ ներկայացնի  Եվրամիության անդամ մի պետություն: «Ռոյթերս» բրիտանական գործակալության տեղեկությունների համաձայն՝ ապրիլին Ռուսաստանը ՄԱԿ-ում Արևելյան Եվրոպայի պետությունների ներկայացուցիչներին է ուղարկել մի նամակ, որում տեղեկացնում է իր այս պլանների մասին:

Դեռ մինչ այդ Հայաստանն էր հայտ ներկայացրել, որպես Արևելյան Եվրոպայի պետություն, Երևանում այդ գագաթնաժողովն անցկացնելու վերաբերյալ: Իսկ երբ Ադրբեջանում իմացան, որ Ռուսաստանի այդ  դեմարշից, այդ քայլից հետո Երևանի  հայտը զգալիորեն ծանրանում է և իրատեսական է դառնում, շտապեցին իրենք էլ հայտ ներկայացնել՝ հավանաբար նպատակ չհետապնելով հենց Բաքվում միջոցառումն անցկացնելու, այլ պարզապես ցանկանալով տապալել Երևանի հայտը:

Իհարկե Բաքուն կարող էր պարզապես վետո կիրառել Երևանում միջոցառումն անցկացնելու հարցում՝ քվեարկելով դեմ, իսկ հարցն ինչպես ասացի, կոնսենսուսով է լուծվում, բայց այդ դեպքում այդ պահվածքն անընդունելի կլիներ անդամ մյուս պետությունների համար և Ադրբեջանի նկատմամբ հավանաբար ճնշում կգործադրվեր, ուստի Բաքվում ահա այսպիսի խորամանկ տարբերակ գտան՝ հավանաբար միտք ունենալով, որ արդյունքում կորոշեն ո՛չ Երևան, ո՛չ Բաքու, այլ ինչ-որ 3-րդ երկիր, միայն թե խուսափեն այդ բախումներից: Ինչևէ, կարծում եմ՝ Հայաստանի հայտը լուրջ քննարկվող հայտերից մեկն է և մենք դեռ հեռանկար ունենք»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Երևանից ու Բաքվից բացի ուրիշ հավակնորդ քաղաքներ կա՞ն: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP