23:49 07.06.2023
Պատմության մեջ առաջին անգամ գիտնականները կույս կոկորդիլոսի մոտ ծնունդ են արձանագրել այն բանից հետո, երբ հայտնաբերել են էգ, որը 16 տարի Կոստա Ռիկայի սողունների այգում մեկուսացված ապրել է և ձու ածել: Այս մասին հայտնում է Biology Letters գիտական ամսագիրը։
Էգ կոկորդիլոսին վանդակում փակել են 2002 թվականին, երբ նա ընդամենը երկու տարեկան է եղել։ 16 տարի նա ապրել է Reptilandia սողունների այգում և մենակ մնացել: 2018 թվականի հունվարին փորձագետները նրա խցիկում հայտնաբերել են 14 ձու, որոնք նա ածել է առանց արուի մասնակցության։ Յոթ ձու կենսունակ է եղել:
Կենդանաբանական այգու աշխատակիցներն այս ձվերը դրել են ինկուբատորի մեջ, սակայն դրանցից ոչ մեկը դուրս չի եկել: Երեք ամիս անց մասնագետները բացել են ձվերը։ Դրանցից վեցի պարունակությունն անորոշ է եղել, բայց մեկը պարունակել է լրիվ ձևավորված, թեև անշունչ պտուղ։ Գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ այն գրեթե նման է մորը:
Նման բեղմնավորումը, որը նաև հայտնի է որպես ֆակուլտատիվ պարթենոգենեզ, անսեռ բազմացման տեսակ է այն կենդանիների մեջ, որոնք սովորաբար սեռական ճանապարհով են վերարտադրվում: Գիտնականները փաստագրել են այս երևույթը, մասնավորապես, վանդակում պահվող թռչունների, շնաձկների, մողեսների և օձերի մոտ։ Մինչ այժմ այս երեւույթը երբեք չի գրանցվել կոկորդիլոսների մոտ։ Բազմացման այս եղանակը կարող է ավելի տարածված լինել անհետացող տեսակների մեջ: Վայրի կենդանիների պոպուլյացիաների ուսումնասիրությունները կարող են բացահայտել ավելի շատ նման դեպքեր:
Բացի դրանից, կոկորդիլոսի հետ կապված այս դեպքի հայտնաբերումը թռչունների հետ ընդհանուր էվոլյուցիոն ծագման ապացույց է: Բացահայտումը կարող է լույս սփռել դինոզավրերի վերարտադրողական ունակության վրա և նոր պատկերացումներ տալ այս հատկանիշի էվոլյուցիոն ծագման վերաբերյալ, ասում են գիտնականները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չարլի անունով էգ մողեսի ձագերը, ով ապրում է Ամերիկյան Թենեսի նահանգի Չատանուգա քաղաքի կենդանաբանական այգում, հղիացել են առանց արուի մասնակցության։ Պարզվել է, որ երեք ձագերն էլ մոր գենետիկական պատճեններն են։
23:59 06.04.2025
Իսրայելը և Հունգարիան քննարկել են զենքի արտադրության ոլորտում համագործակցությունըԻսրայելը շահագրգռված է Հունգարիայի հետ զենքի արտադրության ոլորտում համագործակցությամբ. այս թեման քննարկել են երկու երկրների կառավարությունների ղեկավարները։ Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն Բուդապեշտ կատարած այցից հետո, որտեղ հանդիպում է ունեցել հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանի հետ։ «Մենք քննարկել ենք զենքի արտադրության ոլորտում համագործակցությունը: Դրանք մեզ անհրաժեշտ են, որպեսզի շարունակենք և հասնենք լիակատար […] ...
23:40 06.04.2025
Ճապոնիան ստեղծել է ծովային խումբ հեռավոր կղզիներ փոխադրումների համարՃապոնիայի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի մասնակցությամբ տեղի է ունցել երկրի նոր ստորաբաժանման՝ ծովային տրանսպորտային խմբի կազմավորման արարողությունը, որը նախատեսված է արտակարգ իրավիճակների դեպքում հեռավոր կղզիներ տեղափոխելու համար։ Արարողությունը տեղի է ունեցել Հիրոսիմայի Կուրի ռազմածովային ինքնապաշտպանական ուժերի բազայում։ Ճապոնիայի ծայրամասային կղզիները վերաբերում են երկրի հարավ-արևմուտքում գտնվող կղզիներին. դրանք գտնվում են Թայվանին ամենամոտ: «Եթե մենք պետք է […] ...
23:20 06.04.2025
Ֆրանսիան և Ալժիրը պայմանավորվել են վերսկսել համագործակցությունըՖրանսիան և Ալժիրը մտադիր են նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում և երկարատև ճգնաժամից հետո վերսկսել համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Տեբունի հետ հանդիպումից հետո։ «Նախագահ Տեբբունի հետ մենք արտահայտեցինք մեր ընդհանուր ցանկությունը՝ վերականգնելու հանգիստ և խաղաղ գործընկերությունը հավասարության ոգով»,-մեջբերում է Բարրոյի խոսքերը Agence France-Presse-ը: […] ...
23:00 06.04.2025
Հութիների հակառակորդները Եմենում ցամաքային գործողություն են նախապատրաստում․ CNNՀութի ապստամբական շարժման հակառակորդները ցամաքային գործողություն են նախապատրաստում Եմենում։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Դրա հաղորդմամբ՝ գործողությունը, որը, ամենայն հավանականությամբ, կսկսվի երկրի հարավից և արևելքից, կարող է ռազմածովային աջակցություն ստանալ ԱՄՆ-ից և Սաուդյան Արաբիայից, այդ թվում՝ Հոդեյդա նավահանգստի նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով։ Վերլուծաբանները, մատնանշում է հեռուստաալիքը, կարծում են, որ ԱՄՆ-ից ցամաքային […] ...
22:38 06.04.2025
Իրանի արտգործնախարարն ասել է, որ նամակների փոխանակումից հետո ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն եղելԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն ու Վաշինգտոնը դեռևս բանակցություններ չեն վարել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատասխան է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին։ «Մենք արտահայտել ենք մեր տեսակետը, ուստի, հավատարիմ ենք դիվանագիտությանը և բանակցությունների ուղուն: Իհարկե, պետք է գիտակցել, որ մինչ այժմ ոչ մի բանակցային փուլ չի կայացել», -ասել […] ...
22:18 06.04.2025
Փարիզում հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Լը Պենի«Ազգային հանրահավաք» կուսակցության համակիրները զանգվածային ցույց են անցկացրել՝ ընդդեմ այս կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենին 2027 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու դեմ։ Ինքը՝ Լը Պենը, ելույթ ունենալով ցույցի ժամանակ, դատավարությունն անվանել է քաղաքական և խոստացել, որ կշարունակի պայքարել «մինչև հաղթանակ»։ Ինչպես համոզված է ՏԱՍՍ-ի թղթակիցը, մի քանի հազար մարդ է հավաքվել Փարիզի […] ...