19:19 08.06.2023
Հիմնանորոգվում է Մարմաշենի վանական համալիր տանող 2.5 կմ երկարության ճանապարհը: Ծրագրի պատվիրատուն Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամն է, ֆինանսավորումը՝ պետական բյուջեից: Վահրամաբերդ գյուղից վանական համալիր տանող ոլորապտույտ ճանապարհի մի հատվածն արդեն խճապատված է: Մինչ այդ հիմքերն են ամրացրել ու լիցք տեղադրել:
Առաջին անգամ կառուցվում է նաև մոտ 2600 քառակուսի գծամետր մայթ, որը ձգվում է մինչ վանական համալիր: Ճանապարհի ամբողջ երկայնքով գիշերային լուսավորության համար կտեղադրվեն 80 հենասյուներ: Ներքին ենթակառուցվածքներն անցնում են ժայռոտ տարածքներով։
«Դժվարությունների հանդիպել ենք փոսորակների փորման ընթացքում, անհրաժեշտ նիշը խողովակների անցկացման ընթացքում տրված էր մինչև 1,50 սմ, բայց կես մետր փորելուց հետո պարզվեց տակը բազալտի շերտ է․․․Մի կերպ հասել ենք մեր ուզած մակարդակին, որ ջրագիծը անցկացնելուց հետո ձմեռը չսառի»,- ասում է Մերձմոսկովյան ընկերության աշխղեկ Արտակ Մարդոյանը։
Ճանապարհի շահագործման երկարակեցության համար նաև ջրահեռացման համակարգ է կառուցվելու, այդ աշխատանքները հիմա թեև դադարեցված են՝ ժայռոտ ու կարծր շերտով տեղանքն է պատճառը։ Դրա համար նախագծային փոփոխություններ են պետք։
Վանական համալիրի տարածքում կառուցվում են սանհանգույցներ, որոնք ապահովված կլինեն մշտական ջրով, օդափոխության համակարգով, ինչպես նաև կջեռուցվեն: Ուխտագնացների, զբոսաշրջիկների համար միայն ամռան ամիսներին չէ, որ Մարմաշենի վանական համալիրը հետաքրքիր, գրավիչ վայր է, բայց երբևէ տարածքն ապահովված չի եղել սանհանգույցով ու այլ ենթակառույցներով։
Ճանապարհաշինական ծրագրում է ներառված դրենաժային համակարգի անցկացումը, որը, հավանաբար, կպաշտպանի եկեղեցական համալիրը գերխոնավացումից։ Աշխատանքները վերահսկող մասնագետի դիտարկմամբ՝ եկեղեցու պատերի խոնավության հիմնական պատճառը քայքայված տանիքն է:
«Վերևից եկող ջրերը թափվում են ցոգոլային մասի վրա, դրա պատճառով էլ և՛ ներքևի, և՛ վերևի քարերը խոնավություն պիտի ընդունեն, իսկ այդ խոնավությունն էլ պատերի քայքայման պատճառ պիտի դառնա։ Դրա համար առաջին հերթին եկեղեցին պիտի վերականգնվեր սկսած տանիքի մասից, և որպեսզի ջրերը վնաս չտային, պետք է գոնե վերևից թափվեին ցոգոլային մասից դուրս։ Արտաքին ջրերի առնվազն 50% -ը կտուրի քայքայման պատճառով հոսում են եկեղեցու մեջ»,- բացատրում է ծրագրի տեխնիկական վերահսկող Անդրանիկ Վարդանյանը։
Դեռ 10-րդ դարում եկեղեցու կառուցման ժամանակ անցկացված դրենաժային համակարգը լավ է պահպանված, այն ջրահեռացում ապահովում է նաև հիմա, բայց խնդիրն այն է, որ անձրևաջրերն ու սելաֆաջրերը մինչև դրենաժ հասնելը լցվում ու քայքայում են եկեղեցու պատերը։
«Դրենաժ են փորում, այ սա դրենաժ է, հին ժամանակներից կա, աշխատող դրենաժ է, բայց էս պատերի խոնավությունը միշտ կա, հիմա նոր դրենաժ անցկացնել պետք չէ, որովհետև եկեղեցու հիմնական խոնավությունը գալիս է վերևից։ Հազար տարվա քարը լրիվ ճեղքված է ու ջուրը քաշում է, վերևից որ թափվում է, լցվում է հենց հիմքի ցոգոլային մասի վրա, դրենաժ ոչ մի կաթիլ ջուր չի հասնում, էս բացված արանքներից ջուրը լրիվ քաշում է ներս»,-ասում է վանական համալիրի երկարամյա աշխատակից Սամվել Մաթևոսյանը։
Եկեղեցու հիմքերն ու պատերը վնասող ջրերը մաշել ու քայքայել են եկեղեցու զարդաքանդակները, տուֆ քարերը ճաքեր են տվել, վանական համալիրի գլխավոր կաթողիկե եկեղեցու ներսում խոնավության աստիճանն այնքան բարձր է, որ ամառ – ձմեռ պատերը թաց են։
Դրենաժային համակարգի երկրորդ հատվածի կառուցման անհրաժեշտությունը ուսումնասիրվում է, մասնագիտական դիտարկումներ են պետք, զուգահեռ նախատեսված են նաև լանջային առուների փորման աշխատանքներ, որպեսզի կանխվի սարերից հոսող սելավաջրերի հոսքը վանական համալիրի տարածք: Ճանապարհի ու ենթակառուցվածքների շինարարության ավարտի համար շինընկերությունն ունի մոտ մեկ տարի ժամանակ։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...