18:17 05.06.2023
Բատիկայի տեխնիկայով՝ մետաքսի վրա ստեղծված հայկական թռչնատառերի կտավների ցուցադրություն է բացվել Գյումրիում։ Հեղինակը լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանն է։ Նկարչուհու աշխատանքներում մեկտեղված է մանրանկարչությունն ու զարդարվեստը։
«Բոլորը մեր հայկական հնադարյան գիրն է, զարդարվեստն ու բնությունը։ Նկարների մեջ կա կառուցվածք, կա ավելի վերացական ոճ՝ ամպային լուծումներով։ Այդ երկուսը կարծես իրար ամբողջացնելով՝ պատկերներ են ստացվում։ Սկզբում նկարը չի հայտնվում, մինչև չենք ներկում, որովհետև գծեր են միայն, կարծես ամբողջությամբ թափանցիկ լինի, այսինքն՝ կտավը սկզբում լրիվ թափանցիկ է, երբ ներկում ենք, կարծես թե նոր սկսում է կյանք ստանալ»,- բատիկայով աշխատանքի նրբություններն է ներկայացնում նկարչուհի Արմենուհի Սաղդասարյանը։
«Ես հայտնվեցի արվեստի ոլորտում, երբ սիրողական դասընթացի հաճախեցի և սովորեցի բատիկ մետաքսանկարչության արվեստը։ Ես, լինելով Լիբանանից և ծանոթ լինելով արաբական մշակույթին, որտեղ իրենք արաբական այբուբենի տառերն են օգտագործում, իմ մեջ գաղափար ունեցա և նպատակ, որ մեր հնադարյան գիրն ու զարդարվեստը ես օգտագործեմ իմ ստեղծագործությունների մեջ, սակայն իրենց տամ նոր շունչ և իրենց ներկայացնեմ գեղարվեստական յուրօրինակ ձևով»,- ասում է Արմենուհի Սաղդասարյանը։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...