Բժիշկը նշել է լսողության կորստի ոչ ակնհայտ պատճառները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+11.09 oC

Բժիշկը նշել է լսողության կորստի ոչ ակնհայտ պատճառները

21:00 02.07.2023

Լսողության կորստի պատճառները կարող են տարբեր լինել և միշտ չէ, որ ակնհայտ են: Մասնավորապես, երեխաների մոտ նման խնդիր կարող է առաջանալ ադենոիդների, իսկ մեծահասակների մոտ՝ մրսածության ու քթի ուժեղ այտուցների պատճառով։ Այս մասին  «Իզվեստիային» ասել է  քիթ-կոկորդ-ականջաբան Անաստասիա Տրապանին։

 

 

Այս առումով, ըստ նրա, լսողության կորստի կանխարգելումը պետք է սկսել մանկուց։ Իսկ երեխայի լսողությունը պահպանել ցանկացող ծնողների հիմնական կանոնը ԼՕՌ բժշկին ժամանակին այցելելն է, քիթ-կոկորդի հետազոտությունը ադենոիդների առկայության համար, միջին ականջի բորբոքման ճիշտ բուժումը։ Մեծահասակների համար ընդհանուր խորհուրդները հետևյալն են. չլարել թմբկաթաղանթը չափազանց բարձր երաժշտության պատճառով, խուսափել ճնշման անկումից, ականջները մաքրելու համար չօգտագործել բամբակյա շվաբրեր։

Իսկ լսողության կորստի, ցավի կամ ականջից արտադրությանդեպքում պետք է անհապաղ դիմել օտորինոլարինգոլոգի: Խոսելով լսողության վրա ականջակալների ազդեցության մասին՝ բժիշկը նշել է, որ երկար ժամանակ բարձր երաժշտություն լսելը կարող է հանգեցնել լսողական անալիզատորի սպառման։ Բացի դրանից, ականջակալներ կրելիս արտաքին լսողական անցուղի հասանելիության երկար բացակայության պատճառով ականջի ինքնամաքրման գործընթացը կարող է վատթարանալ, իսկ բարձր խոնավությունը կխախտի միկրոբիոցենոզը:

«Սա առաջացնում է քոր ականջներում և կուտակումներ, որոնք հիվանդները հաճախ փորձում են ինքնուրույն հեռացնել: Արդյունքում նրանք ավելի խորն են մղում ծծմբի զանգվածները՝ առաջացնելով խցանում կամ մեխանիկորեն վնասում են արտաքին լսողական անցուղու մաշկը, ինչը  արտաքին օտիտի առաջացման է բերում»,-հավելել է քիթ-կոկորդ-ականջաբանը։

«Ցավոք, լսողության կորուստը միշտ չէ, որ շրջելի է, և բուժման հաջողությունը կախված է նրանից, թե որքան արագ կկատարվի ախտորոշումը և սկսվի ճիշտ թերապիան: Որոշ դեպքերում բժիշկները կարող են միայն կանխել լսողության հետագա կորուստը կամ հնարավորինս դանդաղեցնել այն, բայց չվերադարձնել նախկին սրությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP