20:56 02.06.2023
Շինարարական նորմերի խախտումներով կառուցապատումներ ու վերակառուցումներ թվում էր, թե հետերկրաշարժյան տարիների հետևանքներն աչքի առաջ ունենալով՝ պետք է թույլ չտային կամ արգելվեր, բայց մեծ ծավալի անհատական բնակարանաշինության ժամանակ այդպիսի բազմաթիվ թերություններ են արձանագրվել, ինչն էլ հետագայում խնդիրներ է առաջ բերել փաստաթղթավորման գործընթացում:
«Ես մի քանի անգամ ասել եմ, որ Գյումրիում Սպիտակի երկրաշարժի ժամանակ փլված շենքերի 10 տոկոսի պատճառը հենց բնակիչներն էին, որոնք թուլացրել էին շենքերի պատերը, սյուներն էին կտրել, հեծաններն էին հանել։ Ասենք՝ բնակիչը իր կարծիքով խելացի բան էր արել․ 10 սմ-ով մեծ էր վերցրել շենքի չափսերը, կադաստրը էտ չի գրանցում, որովհետև նախագծով, ավարտական ակտով էդ չափսերը չի, խախտում է»,- նշում է երկրաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը։
Երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանն իր ուսումնասիրություններն ու դիտարկումները մեկտեղել է «Անհատական շինարարության իրականացման և վերահսկման կարգերը» ուղեցույցում, որտեղ ներառված են բոլոր օրենսդրական կարգավորումները, քաղաքացիներին անհրաժեշտ ձևաթղթերի նմուշներն ու խախտումների հիմնական պատճառները: Շինարարական նորմերին գրեթե չեն հետևում հատկապես գյուղական բնակավայրերում, առաջնորդվում են հիմնականում շինարար-արհեստավորների խորհուրդներով:
Մասնագետների ուսումնասիրության դիտակետում է եղել նաև Կումայրի արգելոցի պատմական տարածքում գտնվող շենք-շինությունների ճարտարապետական տեսքի պահպանումը, կատարված և կատարվող ձևափոխություններն ու անթույլատրելի շինանյութի օգտագործումը: Սերգեյ Նազարեթյանի դիտարկումներով, պատմական միջուկում գտնվող կառույցների վերականգնման համար պետք է առաջնորդվել բնօրինակ նախագծով, հնությունը պահպանելու համար օգտագործել բնականին շատ մոտ շինանյութ:
«Իտալացի մասնագետները եկան, տեսան՝ Ամենափրկիչ եկեղեցին վերականգնվել էր, բայց չի բավարարում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահանջներին, որովհետև բետոն ու մետաղ է օգտագործվել։ Որպեսզի հնությունը գրանցվի որպես համամարդկային արժեք, պիտի վերականգնվի այնպես, ինչպես որ կառուցված է եղել։ Նույնը Սուրբ Յոթվերք եկեղեցու դեպքում եղավ։ 1980 թվականին, երբ փայտյա գմբեթը փոխարինվեց քարով, օգտագործվեցին բետոն ու ամրաններ, ինչը հակասում էր պահանջվող չափորոշիչներին»,-ընդգծում է Սերգեյ Նազարեթյանը։
Կամայականությունները պատմական միջուկում բացառելու համար մասնագետները շեշտում են, որ պետք է մշակվեն հատուկ ընթացակարգ ու նորմեր, այս գործում պատասխանատվություն ունեն նաև պետական կառավարման կառույցները: Անհատական շինարարությունում խախտումների են գնում նաև ենթակառուցվածքների մաշվածության պատճառով և ստիպված աղավաղվում է արգելոցի շենքերի դիմագիծը:
Երկրաշարժի հետևանքով «Կումայրի» արգելոցի 1600 շենք-շինությունների հիմնական մասը վնասվել է, դարձել 3-րդ ու 4-րդ աստիճանի վթարայնության: Իրենց սեփական տները ամրացնելու կամ խախտված քարերը վերականգնելու համար բնակիչները ստիպված են սպասել մի քանի գերատեսչությունների թույլտվությանը, ժամանակն ու տարիները անցնում են, իսկ հուշարձան- շենքերը քայքայման եզրին են հասնում:
«Ես կողմ եմ, որ արգելոցը պահպանվի և, հատկապես, ճարտարապետական տեսքը պահպանվի, բայց որպես կոնստրուկտոր և որպես սեյսմակայունության մասնագետ, ես չեմ ընդունում էն փաստը, որ ասում են՝ գիտես ինչ, էդ պատը, որ կա, դրան պիտի ձեռք չտաս, ներսից էլ հանկարծ բետոն չանես։ Էդ 100 տարվա պատը, որը երեք երկրաշարժ է տեսել, չորրորդին էլ չի կարող դիմակայել։ Հա էլի նորմերը պահպանեք, բայց նաև պիտի ամրությունը ապահովենք, չէ՞ որ այդ տներում ընտանիքներ են ապրում»,- շեշտում է կառույցների սեյսմակայունության փորձագետ Հրաչյա Մուրադյանը
Կումայրի արգելոցի պատմական շենքերի հանդեպ հետաքրքրությունն ավելանում է, զուգահեռ բարձրանում է տների շուկայական արժեքը: Ճարտարապետական կառույցների սեփականատերերը փորձում են հնարավորինս հետևել պահանջվող նորմերին, երբեմն օգտագործում են հին քարերն ու գերանները: Բայց ոչ միայն քաղաքում, նաև մյուս բնակավայրերում անհատական շինարարության ընթացքին ամբողջությամբ հետևելու մեխանիզմ ու լծակներ մշակված չեն։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...