20:00 30.05.2023
Մուգ կողային ապակիներով ավտոմեքենաների վարորդները հունիսի 1-ից կտուգանվեն: Ապակիների թափանցելիությունը պետք է լինի առնվազն 70 տոկոս, իսկ մգեցվածության չափը պարեկներն են պարզելու՝ հատուկ սարքի միջոցով։ Եթե ապակիների թափանցիկությունը չհամապատասխանեց սահմանված աստիճանին, վարորդը տուգանվում է 25 հազար դրամով։
Պարեկային ծառայությունը նոր է ստացել սարքերը, որի միջոցով որոշելու են կողային ապակիների լուսաթափանցելիության աստիճանը։ Ստուգաչափելուց հետո ապակիների մգեցվածության տոկոսի մասին տեղեկանք է տպվում, իսկ անդորրագիրը որպես հիմք կկցվի կազմված արձանագրությանը:
«Եթե թաղանթները չհեռացնեն, երբ հանդիպեցին վարորդները պարեկային ծառայության աշխատակիցներին, նորից կարող են իրենց տուգանել։ Այսինքն, հնարավոր է նույնիսկ տուգանվեն ամեն օր, օրվա մեջ մի քանի անգամ»,- նշում է ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը։
Օրենքի կիրառմանը դեռ երկու օր կա, իսկ այս ընթացքում իրազեկման միջոցառում է բոլոր տեղերում։ Պարեկներն առայժմ ստուգաչափում են մեքենաների ապակիները, խորհուրդ տալիս, քանի դեռ հերթը տուգանումներին չի հասել, հեռացնել շատ մուգ թաղանթները:
Մեկ այլ մեքենայի ստուգաչափման ժամանակ էլ պարզեցին, որ կողային ապակիները մգեցված են ոչ թե հատուկ թաղանթի միջոցով, այլ հենց այդպես, գործարանային արտադրության ապակիներ են: Տվյալ դեպքում վարորդը պետք է ապակիները փոխի:
Օրենքը դեռ տարիներ առաջ է ընդունվել, բայց կիրառման նկատմամբ վերահսկողություն չի եղել, ինչն էլ վարորդներին չի խանգարել կողային ապակիներին մուգ թաղանթներ քաշել:
5 ժամվա ընթացքում ստուգաչափված մոտ 300 ավտոմեքենաներից միայն մեկի մոտ խախտում չհայտնաբերվեց:
Պարեկներն արձանագրում են, որ գործարանային արտադրության ապակիների մգեցվածության դեպքում թույլատրելի շեմը պահպանվում է, նաև այդ մասին նշագրված է ապակիների անկյունային հատվածում: Պարեկային ծառայության ավագ տեսուչն էլ հավաստիացնում է, որ սարքերի սխալանքը հասցված է մինիմումի:
«Սարքի սխալվելու հավանականությունը ստուգաչափման վկայականում պարզ նշված է՝ պլյուս-մինուս 2 տոկոս, այսինքն, եթե լուսաթափանցելիությունը 70 տոկոսը թույլատրելի է,ու եթե արձանագրվեց երկու տոկոսի շեղում, ապա խախտումը չի արձանագրվելու»,- նշում է պարեկային ծառայության ավագ տեսուչը։
Մուգ թաղանթները հեռացնելուց հետո վարորդները կարող են ևս մեկ անգամ ստուգաչափել ու իրենց մոտ որպես ապացույց պահել տպիչ սարքի տրամադրած կտրոնը՝ մյուս կարգախմբերին ցույց տալու կամ սարքի հնարավոր սխալ արդյունքներից ապահովագրվելու համար: Ոստիկանությունը պարզաբանում է՝ հետընթացի կամ մանևրելու ժամանակ մգեցված դիմային ապակիները փակում են հայելիների տեսանելիությունը, ինչն էլ վթարների ու վրաերթերի պատճառ է դառնում:
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...