Պարեկային կարգախմբերը ուժեղացված ծառայություն են իրականացնում մարզերում․ Շիրակի մարզի պարեկների աշխատանքին հետևել է ծառայության պետը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+11.09 oC

Պարեկային կարգախմբերը ուժեղացված ծառայություն են իրականացնում մարզերում․ Շիրակի մարզի պարեկների աշխատանքին հետևել է ծառայության պետը

19:56 26.05.2023

ՀՀ ՆԳ նախարարության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը աշխատանքային այցով Գյումրիում  էր։ Նա հանդիպում է ունեցել  Գյումրիի և մարզի հինգ տարածաշրջանների պարեկային ծառայողների հետ, տվել ուժեղացված ծառայություն իրականացնելու հանձնարարականներ։

Պարեկային ծառայությունը Շիրակի մարզում ներդրվեց 2022 թվականի ապրիլից։ Գյումրիից բացի նոր ծառայությունը հասանելի դարձավ ոչ միայն մարզի մեծ բնակավայրերում, նաև հեռավոր գյուղական համայնքներում։ Պարեկների  աշխատանքային գործառույթների և պարտականությունների շարքում առաջնային կարևորության են երթևեկության կանոնակարգումը, հանցագործությունների  հայտնաբերումն ու կանխարգելումը։

Շիրակի և Լոռու մարզերից հետո այս տարվանից պարեկային ծառայություն ներդրվեց 4 մարզերում, մինչև տարեվերջ այն հասանելի կդառնա մյուս չորս մարզերում, և արդյունքում Հանրապետությունում ճանապարհային ոստիկանության համակարգ չի գործի։ Նախատեսվում  է  ունենալ այլ ստորաբաժանումներ ևս։

Գյումրիում պարեկների աշխատանքին հետևել է ոստիկանության պարեկային ծառայության պետը։ Արթուր Խուդինյանը Գյումրիի և մարզի տարածաշրջանների պարեկային ծառայողների հետ հանդիպումն անցկացրել է  «Հայուհու» հրապարակում, ուժեղացված ծառայության մեկնարկից առաջ ցուցումը մեկն էր, խիստ ու անզիջում լինել ալկոլոհոլ օգտագործած, ոչ սթափ վիճակում ղեկի մոտ նստած վարորդների նկատմամբ, փոխարենը՝  ներողամտություն ցուցաբերել  երթևեկության կանոններում որոշ, ոչ էական խախտումներ կատարած քաղաքացիների հանդեպ և սահմանափակվել միայն զգուշացումներով։

«Ոչ մի ներում խմած վարորդներին, բայց էն քաղաքացիները, որ տատիկ-պապիկներ կլինեն, որ գյուղից են եկել և մոռացել են ամրագոտի քցեն կամ պետհամարանիշները ցեխոտված են, գյուղից իջել են և չեն հասցրել մաքրել, զգուշացնում եք, ներողամիտ եք լինում և խախտումը տեղում  վերացնել եք տալիս, իսկ այն քաղաքացիները, ովքեր թույլ կտան իրավախախտումներ, խստագույնս պատժում եք, բայց ամեն ինչ անում  եք օրենքին համապատասխան»,- հրահանգեց պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։

Մի քանի հանձնարարականներ ստանալուց հետո պարեկային ծառայության կարգախմբերն անցել են ուժեղացված ծառայության՝ ամբողջ մարզի տարածքում։

Պարեկային ծառայության գործառույթը միայն ճանապարհային երթևեկության  անվտանգության ապահովումը չէ։ Լիազորված են հետևել հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, խիստ ուշադրություն է դարձվում հատկապես  թմրաշրջանառության բացահայտմանը։

«Այս տարին հայտարարված է որպես թմրամիջոցների դեմ պայքարի տարի, և պարեկային ծառայությունը ոստիկանության  այլ ստորաբաժանումների հետ ակտիվ պայքար են տանում  թմրամիջոցների հայտնաբերման, կանխարգելման ուղղությամբ։ Թվային տվյալներ այս պահին ներկայացնել չեմ կարող, բայց բավականին շատ դեպքեր  ունենք  նաև Գյումրիում, Շիրակի մարզի տարածքում և բոլոր այն տարածաշրջաններում, որտեղ մեր ծառայությունը գործում է»,- նշում է պարեկային ծառայության պետի տեղակալ Արմեն Մաթևոսյանը։

Համակարգում կան նաև խնդիրներ, որոնք հասարակության քննադատությանն են արժանանում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է բարձրագույն կրթություն չունեցող կադրերով համալրմանը։ Ըստ ծառայության պատասխանատուի, դիմորդները ծառայությունում են ընդգրկվում հնգամսյա մասնագիտացված դասընթացներին մասնակցելուց հետո, որն, ըստ նրա,  ոլորտային կադրեր պատրաստելու համար բավարար է։

Հանրապետությունում գրանցվեցին նաև հանցագործության դեպքեր, որոնցում ներգրավված էին եղել պարեկային ծառայողներ։ Աղմկարհարույց դեպքերի բացահայտումից հետո նրանք հեռացվել են համակարգից։

«Էնպես չէ, որ թվային ցուցանիշներ շատ կան, կան մի քանի բացառիկ դեպքեր։ Ինչպես գիտեք, այո՛,  ունենք պարեկներ, որոնք տարբեր հանցագործությունների համար ձեռբակալված են և այս պահին գտնվում են կալանքի տակ»,- նշում է Արմեն Մաթևոսյանը։

Ոստիկանության իրականացրած  ուսումնասիրությունների արդյունքում, կազմվել է վիճակագրություն, որ այն մարզերում, որտեղ ներդրված է պարեկային ծառայությունը, արձանագրվել է ճանապարհային պատահարների թվի նվազում և հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP