Ջերմուկում 30 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրագործվելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC

Ջերմուկում 30 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են իրագործվելու

16:24 07.10.2017

Ջերմուկը քաղաքաշինական հատուկ կարգավորման տարածք է, ուստի այստեղ իրականացվող ծրագրերն ամբողջությամբ գտնվում են հանրապետության Նախագահի անմիջական համակարգման ներքո: Այդ մասին նշել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի հետ Ջերմուկում շրջայցից հետո:

«Մենք Նախագահի հանձնարարությամբ մշակել ենք քաղաքի զարգացման ծրագիր, որն այս պահին կոնկրետ ուրվագծեր է ստացել: Մասնավոր ներդրումների հաշվին քաղաքի կենտրոնական հատվածի ամբողջական քաղաքաշինական աշխատանքները փորձելու ենք ավարտել մոտակա երեք տարիների ընթացքում: Մասնավոր ներդրողները սկսել են մեծ հետաքրքրություն ցուցաբերել Ջերմուկի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Նարեկ Սարգսյանը՝ ավելացնելով, որ Նախագահի շրջայցի ընթացքում ներկայացրել են նոր մոնոլիտ երկաթբետոնե կամրջի կառուցման աշխատանքները:

Ըստ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի, ընթացիկ աշնանը կսկսվեն Ջերմուկի լճի ամբողջական բարեկարգման աշխատանքները, որոնք կշարունակվեն եկող տարի:

«Ջերմուկում կառուցվելու է հետիոտն նոր փողոցային ողնաշար, ստեղծվելու է քաղաքային հրապարակ՝ նորակառույց երկու շենքով, որտեղից էլ հիմնվելու է 700 մետր երկարությամբ ճեմուղի՝ իր լուսավորությամբ, նստարաններով, կահավորման ամբողջական էլեմենտներով»,- ասել է Նարեկ Սարգսյանը:

Նրա խոսքով, Ջերմուկում իրականացվում է նաև բնական հանքային ջրերից թերմալ սպա կենտրոնի կառուցման խոշոր ծրագիր, որտեղ լինելու են և բացօթյա, և ծածկված լողավազաններ: Տվյալ ներդրումային ծրագիրը գնահատվում է 20 մլն դոլար: Նարեկ Սարգսյանը վստահեցրել է, որ Ջերմուկում ընդհանուր ներդրումների ծավալն առաջիկա երեք տարիների ընթացքում գերազանցելու է 30 մլն դոլարը:

«Նշված շինարարական աշխատանքները կսկսվեն մոտակա օրերին և ամբողջական տեսանելի կլինեն, երբ բացվի շինարարական շրջանը՝ 2018-ի մարտ-ապրիլ ամիսներին: Քաղաքն անճանաչելի կփոխվի, հանրապետության Նախագահի հանձնարարականը կիրականացվի ամբողջությամբ և վստահեցնում ենք, որ կունենանք զբոսաշրջային ակտիվ կենտրոն»,- ասել է Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը:   

Ըստ նրա, մի շարք ներդրումային հարթակներում առաջիկայում ներկայացվելու են այլ ներդրումային ծրագրեր ևս: 

«Կեչուտի ջրամբարի շուրջ նախատեսվում է կառուցել շվեյցարական ավան, քաղաքում իրականացնել փոքր ավիացիայի կենտրոնի հիմնման ծրագիր, ինչը խթանելու է հատկապես արաբական երկրներից զբոսաշրջությունը: Վստահ ենք, որ այս տարիների ընթացքում կհաջողվի իրականացնել նաև Ջերմուկից-Սիսիան տանող ճանապարհի կառուցման ծրագիրը, ինչը հնարավորություն կտա քաղաքն ամբողջապես հանել փակուղային վիճակից և այն ուղիղ կապել հյուսիս-հարավ ավտոճանապարհին»,- ասել է Նարեկ Սարգսյանը:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

23:40 28.11.2024

Լագարդը կոչ է արել ԵՄ առաջնորդներին կանխել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը

Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը կոչ է արել եվրոպական քաղաքական առաջնորդներին աշխատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ առևտրային մաքսատուրքերի շուրջ և ավելի շատ ամերիկյան ապրանքներ գնել: Այդ մասին նա ասել է Financial Times-ին: Կոշտ առևտրային պատերազմը, Լագարդի կարծիքով, կարող է ջնջել համաշխարհային տնտեսական աճը և նույնիսկ հանգեցնել համաշխարհային ՀՆԱ-ի անկմանը: ԵԿԲ-ի ղեկավարն ասել […] ...

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

23:36 28.11.2024

Լիբանանը պետք է նախագահ ընտրի «Հըբոլլահ»-Իսրայել զինադադարից հետո 60 օրվա ընթացքում

Լիբանանի խորհրդարանը, համաձայն «Հըբոլլահ» շարժման և Իսրայելի միջև կնքված հրադադարի համաձայնագրի, պետք է նոր նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում, հինգշաբթի հաղորդում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին: «Բանակցություններում, որոնք հանգեցրին այս համաձայնագրին, մենք պայմանավորվեցինք միջնորդների հետ, որ Լիբանանը պետք է վերջապես նախագահ ընտրի զինադադարից հետո 60 օրվա ընթացքում»,-հրատարակությունը մեջբերում է լիբանանյան անվտանգության բարձրաստիճան […] ...

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

23:28 28.11.2024

Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել

Թբիլիսիում խորհրդարանի մոտ բախումներ են սկսվել ցուցարարների և ոստիկանների միջև։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Օրենսդիր շենքի երկու կողմերում ծեծկռտուք է տեղի ունենում իրավապահների հետ։ Ոստիկանությունը փորձում է դուրս մղել ցուցարարներին, ովքեր ցանկանում են հասնել խորհրդարանի ծառայողական մուտքերին։ Իրավապահները ստիպված արցունքաբեր գազ  են կիրառել։ Ձերբակալություններ դեռևս չեն գրանցվել։ ...

BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial Times

23:20 28.11.2024

BlackRock-ը մտադիր է գնել HPS ներդրումային ընկերությունը մոտ 12 միլիարդ դոլարով. Financial Times

Ամերիկյան BlackRock ներդրումային ընկերությունը, որն աշխարհում խոշորագույնն է կառավարվող ակտիվներով, համաձայնություն է ձեռք բերել գնելու ավելի փոքր մրցակից HPS Investment Partners-ը, որը մասնագիտացած է այլընտրանքային ներդրումների մեջ: Այս մասին գրում է Financial Times-ը՝ հղում անելով գործին ծանոթ չորս աղբյուրների։ Գործարքի պայմանները մանրամասնող պաշտոնական հայտարարությունը կարող է հրապարակվել Գոհաբանության տոնից անմիջապես հետո, որը նշվում է ԱՄՆ-ում […] ...

Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համար

23:12 28.11.2024

Բաքվում սպառնում են Լեհաստանի նախագահին հայ-ադրբեջանական սահման այցելելու համար

Բաքվում Լեհաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի արտգործնախարարություն: Դիվանագետին բողոք է ներկայացվել՝ կապված այն բանի հետ, որ երեկ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այցելել է հայ-ադրբեջանական սահման ու շփվել այնտեղ ծառայություն իրականացնող եվրոպացի դիտորդների հետ: Ի՞նչն է այստեղ զայրացնում Բաքվին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Հիշեցնեմ՝ Անջեյ Դուդան այցելել էր Երասխ և եվրոպական […] ...

Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները

23:04 28.11.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հանել է Իսրայելի կենտրոնական մասում հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները

Իսրայելի զինվորականները հայտարարել են երկրի կենտրոնական շրջաններում, այդ թվում՝ Թել Ավիվում, հավաքների մասնակիցների թվի սահմանափակումները հանելու մասին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նոյեմբերի 5-ից 2 հազարից ոչ ավելի մարդ կարող էր մասնակցել այս տարածքներում զանգվածային միջոցառումներին՝ Լիբանանից եկող հրթիռային հարվածների սպառնալիքի պատճառով։ Նոյեմբերի 27-ի առավոտյան ուժի մեջ է մտել Իսրայելի և Լիբանանի միջև […] ...

BACK_TO_TOP