21:02 26.05.2023
Հայ գաղթականների հոսքը Արևելյան Հայաստան սկսվել էր դեռևս 1829-30-ական թվականներից: Էջմիածնից ու Երևանից բացի գաղթականներին ընդունում էին նաև Ալեքսանդրապոլում: Ըստ արխիվային տվյալների, այդ ժամանակաշրջանում հենց Ալեքպոլն էր դարձել երկրում ամենամեծ գաղթաքաղաքը, որտեղ ապաստան էին գտել մոտ 35 հազար գաղթականներ:
Առաջին աշխարհամարտի տարիներին ևս դեպի Արևելյան Հայաստան գաղթեց 300 հազար մարդ, նրանցից շուրջ 95 հազարը եկավ Ալեքպոլ: Գաղթականները տեղակայվում էին Կազաչի պոստի, Պոլիգոնների՝ նախկին զորանոցների շենքերում, ինչպես նաև հարևան գյուղական բնակավայրերում, որտեղ կեցությունը գաղթականների համար դարձավ ավելի նպաստավոր:
«Անհրաժեշտ էր արագ տեղավորել որբերին, սնունդով ապահովել։ Մեծ դերակատարություն ունեցավ այստեղ մեր գավառի բնակչությունը։ Երկայնաբազուկը զեկույցներ ունի, որտեղ ասվում է, որ 189 գյուղ կա Ալեքպոլի գավառում, և չկար որևէ գյուղ, որտեղ գաղթական չլիներ, բոլոր գյուղերը վերցրել էին գաղթականներին»,- նշում է ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը։
Որբանոցներից բացի գաղթականներն ապրում էին նաև փողոցներում, քաղաքի որոշ հատվածներում ձևավորվեցին նաև վրանային ճամբարներ: Առաջնային նպատակը մեկն էր՝ որբացած մանուկներին, ինչպես նաև ողջ մնացած մեծահասակներին փրկել սովից ու ստանձնել դժոխքի միջով անցած մարդկանց խնամակալությունը: Այս հարցում գաղթականներին օգնեցին միջազգային մի քանի բարեսիրական կազմակերպություններ, որոնք Հայաստան սնունդ էին հասցնում մեծ դժվարությամբ:
Որբաքաղաք դարձած Ալեքպոլում կյանքը փոխվեց, այդ ժամանակաշրջանում ամենակարևոր խնդիրներից մեկն էլ համաճարակների կանխումն էր: Որբանոցներում հետևում էին կարգ ու կանոնին, այստեղ խնամվում էին ոչ միայն երկկողմանի որբերը, այլ նաև սոցիալական որբերը, որոնց ծնողները երեխաներին պահելու և կերակրելու հնարավորություն չունեին: Գթության քաղաք Ալեքսանդրապոլի դիմագիծն այս ընթացքուն էապես փոխվեց, որտեղ կարևոր դերակատարում ունեցան գաղթական որբերը:
«Գաղթականությունը նպաստեց քաղաքի դիմագծի փոփոխությանը։ 1918 թվականի ապրիլի Ալեքպոլն ու 1918 թվականի դեկտեմբերի Ալեքպոլը տարբեր քաղաքներ էին։ Ապրիլին քաղաքն ուներ 52 հազար բնակիչ, դեկտեմբերին 45 հազար, բայց այդ 45 հազարի մեջ ընդամենը 30-40 տոկոսն էր նախկին ալեքսանդրապոլցի, որովհետև մի մասը կոտորվեց, մի մասը փախավ և չվերադարձավ, իսկ նրանց լքված բնակարանները զբաղեցրեցին նոր գաղթականները»,- պատմում է Արմեն Հայրապետյանը։
Հետագայում, Լենինականում 1925 թվականին որբանոցների հիմքի վրա է ձևավորվել նաև մանկավարժական ուսումնարանը, որի առաջին ուսանողները եղել են հենց որբանոցներում ապրող սաները: Սնունդով ու հագուստով ապահովելուց բացի, որբանոցներում մեծ կարևորություն են տվել նաև կրթությանն ու դաստիարակությանը: Այս գործում իր մեծ ներդրումն է ունեցել Վահան Չերազը, ով տեղափոխվելով Ալեքպոլ, իրեն նվիրում է որբերին խնամելու և կրթելու կարևոր գործին:
«Վահան Չերազը առաջին անգամ ոտք է դնում Հայաստան և Ալեքպոլ, սիրում է Ալեքպոլը, նվիրվում է Ալեքպոլին և մասնավորապես հայ որբերին, և, չնայած բոլոր դժվարություններին ու զրկանքներին, նա մնում է մինչև վերջ հավատարիմ իր սկզբունքներին, և դա փոխադարձ էր։ Նա նրանց ամենօրյա խնամքի մասին էր մտածում, նրանց քաղաքակրթության բոլոր հարցերով էր հետաքրքրվում։ Դրա մասին են վկայում այն բոլոր նամակները, որոնք ուղղված են եղել իր ընկերներին ու բարերարներին»,- փաստավավերագրեր է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտի ավագ գիտաշխատող Թեհմինե Մարդոյանը։
Չերազը համոզված էր, որ որբանոցներում ապրող մանուկներից շատերը կարող են դառնալ լավ մասնագետներ ու երկրի համար պիտանի մարդիկ: Նրա մտածում էր նաև այն որբերի բարեկեցության մասին, որոնք դուրս էին գալիս որբատներից: Ցանկանում էր կառուցել որբերի համար առանձին ավան, որը անվանակոչվելու էր «Արիաշեն», իսկ ավանի կառուցման գործում պետք է ներգրավված լինեին միայն ու միայն որբանոցներում ապրողները: Որբերը դարձել էին Չերազի հարազատներն ու բարեկամները:
Որբատանն է իր մանկությունն անցկացրել նաև հայ մեծանուն քնարերգու Հովհաննես Շիրազը, ով հետագայում իր գրվածքների ու ստեղծագործությունների միջոցով, միայն իրեն հատուկ բառաֆոնդով ներկայացրեց այն դառն ու դժվարին օրերի նկարագիրը, որում ապրել են որբատներում շատ ու շատ մանուկներ:
Շիրազի քնարերգության ամեն մի տողում որբաքաղաքի վերածված Ալեքպոլի պատմությունն է, դառնության հետ զուգորդված մանկության օրերի երջանիկ թվացող նկարագիրը: Ալեքպոլն այդպես էլ համաշխարհային պատմության մեջ մնաց որպես աշխարհի «ամենամեծ որբաքաղաք» բնորոշմամբ, այստեղ շատերի կյանքը փրկվեց, շատերն էլ որբատներում իրար գտան ու միավորվեցին: Գուցե հենց այդ ժամանակներից էլ ձևավորվեց այսօրվա գյումրեցու հյուրընկալության ու մարդասիրության բնութագիրը:
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...