3 օրում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պետբյուջե է մուտքագրել 1 մլն դրամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+10.09 oC

3 օրում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պետբյուջե է մուտքագրել 1 մլն դրամ

16:11 13.03.2018

ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցները մարտի 5-7-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության ընթացում հայտնաբերվել և արձանագրվել է  իրավախախտման 16 դեպք: Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 3.569.970 ՀՀ դրամ: 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 12 դեպք: 
Քննված վարչական վարույթներով նշանակվել է 1.250.000  դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 3.569.970 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռիում վառելափայտի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (8.55 խմ փայտանյութ) հաշվարկվել է 183.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշում գրանցվել է ապօրինի ծառահատման 6 դեպք (2 լորենի, 2 հաճարենի, 5 թխկի, 2 բոխի, 9 կաղնի, 8 սոճենի), որից 1 դեպքով հաշվարկվել է 136.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 5 դեպքի վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում։ Վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (10.7 խմ փայտանյութ) հաշվարկվել է 215.620 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
Սյունիքում ապօրինի ծառահատման 1 դեպքով (69 հատ տարբեր տեսակի ծառեր) հաշվարկվել է 2.914.250 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ.

Լոռի՝ ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով նշանակվել է 500.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 7 դեպքով՝ 700.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 120.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Ընդերքի պահպանության ոլորտում ստուգումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք, նշանակվել է 100.000 դրամի վարչական տուգանք։

Վարչական վիճակագրական տարեկան հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում․Արարատի մարզում 3 տնտեսավարողի նկատմամբ նշանակվել է 80.000-ական դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 240.000 Հդրամ։

Բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 1.056.100 դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

00:59 08.04.2025

Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Թուրքիայի հետ Սիրիայի հարցով հակամարտությունից խուսափելու հնարավորությունը

Իսրայելը ԱՄՆ-ին դիտարկում է որպես միջնորդ, որը կարող է օգնել նրան խուսափել Սիրիայի հարցով Թուրքիայի հետ հակամարտությունից: Այս մասին հայտարարել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով։ «Մենք քննարկել ենք նաև իրավիճակը Սիրիայում: Մենք բարիդրացիական հարաբերություններ ունեինք Թուրքիայի հետ, որոնք վատթարացան, և մենք չենք ուզում տեսնել, որ […] ...

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:51 08.04.2025

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող Սինաբանգ գյուղից 65 կմ հյուսիս-արևելք։ Օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

00:45 08.04.2025

The Hill. Թրամփի վարչակազմը պլանավորում է ռազմական շքերթ անցկացնել հունիսի 14-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ծրագրում է հունիսի 14-ին զորահանդես անցկացնել ամերիկյան մայրաքաղաքում, այս մասին հայտնում է The Hill թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշվում է հրապարակման մեջ, միջոցառումը կհամընկնի ամերիկյան ցամաքային զորքերի 250-ամյակի և Թրամփի ծննդյան օրվա հետ։ Հունիսի 14-ին Սպիտակ տան առաջնորդը կդառնա 79 տարեկան։ Washington City Paper-ի տեղեկություններով՝ սպասվում է, որ շքերթի […] ...

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

00:33 08.04.2025

Ռոբերտ Դե Նիրոն Կաննի 78-րդ կինոփառատոնում կարժանանա պատվավոր մրցանակի

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն կարժանանա «Ոսկե արմավենու ճյուղի» պատվավոր մրցանակին Կաննի 78-րդ կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 13-ից 24-ը Ֆրանսիայի հարավում։ Այս մասին հայտնել են կինոփառատոնի կազմակերպիչները։ «Ռոբերտ Դե Նիրոն կինոյի լեգենդ է դարձել իր ներքուստ կենտրոնացած ոճով, որը դրսևորվում է թե՛ նրա ժպիտի փափկությամբ, թե՛ հայացքի ամրությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։ Մրցանակը կհանձնվի մայիսի […] ...

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

00:23 08.04.2025

Թրամփին չի գոհացնում Ուկրաինայի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը

Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ուկրաինան կարող են մոտենալ պայմանավորվածություններին, սակայն Վաշինգտոնին չի բավարարում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք հանդիպում ենք Ռուսաստանի հետ, հանդիպում ենք Ուկրաինայի հետ: Եվ թվում է, թե մոտենում ենք (խմբ.համաձայնություններին): Բայց ինձ դուր չեն գալիս վերջին շաբաթվա բոլոր ռմբակոծությունները: Դա սարսափելի է»,- ասել է Թրամփը Իսրայելի վարչապետ […] ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

00:11 08.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 7 խաղափուլից հետո միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունի 5 միավոր և գտնվում է 9-րդ հորիզոնականում: Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունի 4.5 միավոր, կանանց գրոսմայստեր […] ...

BACK_TO_TOP