Շիրակի մարզի դպրոցներում մի շարք առարկաների ուսուցիչների թափուր հաստիքները չեն համալրվում․ տեղի է ունեցել տնօրենների տարեվերջյան խորհրդակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+11.09 oC

Շիրակի մարզի դպրոցներում մի շարք առարկաների ուսուցիչների թափուր հաստիքները չեն համալրվում․ տեղի է ունեցել տնօրենների տարեվերջյան խորհրդակցությունը

18:39 24.05.2023

Այսօր անցկացվել է Շիրակի մարզի դպրոցների տնօրենների տարեվերջյան  խորհրդակցությունը։ Ամփոփվել են 2022-2023 ուսումնական տարվա աշխատանքները, քննարկվել են առաջիկա  ավարտական քննությունների կազմակերպչական հարցերը։

Մարզի դպրոցները ուսումնական տարին ամփոփում են օլիմպիադաներում գրանցած բարձր արդյունքներով։ Հանրապետական և միջազգային  առարկայական օլիմպիադաների մասնակցած աշակերտներից 4-ն արժանացել է առաջին, 5-ը՝ երկրորդ և 18-ը՝ երրորդ  կարգի դիպլոմների։ Այս ցուցանիշով Շիրակի մարզը Հանրապետությունում երկրորդն է։

Հանրապետական առարկայական օլիմպիադաներն անցկացվել են 16 առարկայից: Շիրակցի դպրոցականներն աչքի են ընկել «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, անգլերենից, գերմաներենից, ռուսերենից, ինֆորմատիկայից, պատմությունից, հայոց եկեղեցու պատմությունից, քիմիայից, աշխարհագրությունից։ Այսպիսի արդյունքներ գրանցելու ֆոնին մարզի  որոշ դպրոցներ ունեն օտար լեզվի և բնագիտական  առարկաների դասավանդող ուսուցիչների պակաս, և թափուր հաստիքների համար հայտարարվող մրցույթներին մասնակիցներ չեն լինում։

«Մարզում ունենք դպրոցներ, որտեղ որ բնագիտական առարկաներ, «Մաթեմատիկա»  և օտար լեզուներ առարկաները բավականին երկար ժամանակ չի համալրվում։ Մենք մարզում ունենք նաև դպրոց, որտեղ  «Ֆիզիկա» և «Աշխարհագրություն» առարկաների դասավանդումը կազմակերպվում է հեռավար եղանակով՝ մենթոր դպրոցի միջոցով։ Հիմա դուք պետք է ոգևորեք ձեր շրջանավարտներին, որ որքան հնարավոր է ընտրեն մանկավարժի մասնագիտությունն ու հենց այս առարկաները»,- իր խոսքում նշել է  Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը։

Հանրակրթության ոլորտում, նոր կարգի համաձայն, միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժները հաջորդ ուսումնական տարվանից այլևս դպրոցներում դասավանդելու իրավունք չեն ունենա։ Կրթության բաժնի պետը դպրոցների տնօրեններին հորդորեց առաջարկել այդ մանկավարժներին  մասնակցել կամավոր ատեստավորմանը։

Ուսուցիչներից շատերը նաև մարզի դպրոցներում աշխատում են համատեղությամբ, այս կերպ  փորձում են լրացնել մասնագետների պահանջարկը։ Խնդիրն ավելի ակներև է գյուղական դպրոցներում։ Խորհրդակցությանը անդրադարձ կատարվեց  նաև հեռավոր գյուղեր երթևեկող ուսուցիչներին և աշակերտներին ուղեվարձի տրամադրմանը։ Հայտարարվեց, որ ամառային արձակուրդների ժամանակ այդ ուսուցիչները ուղեվարձի փոխհատուցում չեն ստանա։ Պարզվում է մարզում 697 ուսուցիչ օգտվում է ուղեվարձի փոխհատուցումից։

Խորհրդակցության վերջում անդրադարձ  եղավ այս օրերին ակտուալ համարվող թեմային՝ վերջին զանգի կամ վերջին դասի անցկացմանը։ Ամեն տարվա պես տնօրենները հանձնարարականներ ստացան մեծ ու ճոխ միջոցառումներից հեռու պահել շրջանավարտներին։ Թեև այս ամենին դպրոցները պատրաստվում են ամիսներ առաջ, բայց դրամահավաքության մասին ստացվող  ահազանգերի ուսումնասիրություն հիմա են կատարում։

«Մեկ-երկու դիմում նաև մենք ենք ստացել մեր ենթակայության դպրոցներում նման դեպքերի առթիվ։ Մենք հանձնաժողով ենք ձևավորել, ուղարկել ենք ուսումնասիրման ,փորձել ենք մեր լիազորությունների շրջանակներում ճշտել  ու պարզել, հանդիպումներ ենք ունեցել նաև ծնողական խորհուրդների հետ, սակայն որպես կանոն չի փաստվել։ Եթե ունեք նման տեղեկատվություն, խնդրում եմ փոխանցեք մեզ, համապատասխան մարմինների հետ կուսումնասիրենք։ Ես մշտապես կոչ եմ անում, որ դպրոցներում բացառեն մնան դրսևորումները»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

 

Շիրակի մարզպետը պատասխանեց նաև դպրոցներում թմրաշրջանառության դեպքերի մասին շրջանառվող լուրերին վերաբերող հարցին։ Վստահեցրեց, որ այս ուղղությամբ համագործակցում են ոստիկանության հետ, և մարզի դպրոցներում արձանագրված փաստացի դեպքեր չկան։

Տարեվերջյան խորհրդակցությունն ավարտվեց ևս մեկ նորամուծության  ներկայացմամբ։ Փոխվել է դպրոցների  կառավարման մոդելը։ Այսուհետ դպրոցները կունենան երկու տնօրեն, մեկը  կստանձնի  ուսումնական, մյուսը՝ վարչատնտեսական մասերի ղեկավարումը։ Շիրակի մարզում այս մոդելով աշխատում է արդեն 9 դպրոց։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP