20:01 23.05.2023
Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը Գյումրիի թատրոնի երկրորդ հարկի ճեմասրահում է արդեն 7 տարի: Այն նախկին «Քարհատ մեքենա» գործարանի ճաշարանային մասնաշենքում մի քանի տարի լքված մնալուց հետո վերականգնում են Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Ռեստավրացիայի ինստիտուտի մասնագետները։
Հետո տեղափոխում են թատրոնի շենք այն ժամանակ, երբ ստեղծագործական խումբը հյուրախաղերում է եղել։ «Սարերում» որմնանկարը տեղադրվում է երկրորդ հարկի ճեմասրահում և հանձնվում է թատրոնի պահպանությանը։
«Շատ վայրենի ձևով են տեղափոխել՝ ամբողջ պատուհանները վնասելով։ Նկարը բաժանել են 6 մասի և պատուհաններից են ներս մտցրել, հետո պատուհաններն այդպես էլ թողել են, և քայքայումը պատուհանների սկսվեց հենց այդտեղից, որովհետև ինքը մեկ մարմին է և վնասել էին վերջին երկու մասերը։ Նաև վնասել են պղնձյա սյուները, տեսնում եք, որ պղինձները այրել են ու քցել հատակին, որ կարողանան որմնանկարը ամրացնեն։ Հետո, երբ պատուհանները փոխվեն ու որմնանկարը տեղափոխվի, մենք արդեն մտածելու ենք, թե ինչպես ենք վերականգնելու արդեն թատրոնի ներսի ազգային արժեքը»,- նշում է Գյումրիի դրամատիկական թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը։
Տեղափոխությունից հետո թատրոնի պատուհանները չեն վերանորոգվել, պատուհաններից բացի վնասվել են նաև թատրոնի պղնձյա սյուները, որոնց էլ զոդման միջոցով ամրացրել են որմնանկարի երկաթե կառուցատարրը:
Որմնանկարի դիրքի ու տեղի ընտրությունը ճիշտ չի արվել, այն փակել է թատրոնի ճեմասրահի լուսավորությունը, գտնվում է միջանցիկ քամիների տակ։ Որմնանկարի պահպանության համար անհրաժեշտ ջերմաստիճանային պայմաններն ապահովված չեն, ինչի պատճառով արդեն ճաքեր են տվել ։
Որմնանկարի տեղափոխության հարցը հիմա նորից օրակարգային է։ Թատրոնի վթարային պատուհաններն են փոխվելու։ Շինարարները երկաթե կոնստրուկցիաները տեղադրել են, բայց աշխատանքներում հիմա ժամանակավոր դադար է։ Չի լուծվել որմնանկարի տեղափոխության հարցը, որը պարտադիր է։ Բայց որտե՞ղ ու ե՞րբ է լինելու տեղափոխությունը։ Որոշում կայացնող կողմը ԿԳՄՍ նախարարությունն է, իսկ քննարկումները դեռ ավարտված չեն։
«Մի քանի տարբերակներ նաև մենք ենք մտածել, բայց բացառության սկզբունքով անընդհատ փոփոխվում են, դրա համար էլ չեմ կարող նշել կոնկրետ որ տարածքներն է, քանի դեռ վերջնական որոշված չէ։ Կան տարածքներ, որոնք հիմա վերականգնվում կամ վերանորոգվում են։ Դրանից հետո պարզ կդառնա՝ արդյո՞ք այդտեղ հնարավոր է տեղափոխել թե չէ, ի՞նչ պայմաններ են իրենք ապահովելու։ Ամեն ինչ կախված է դրանից»,-ShantNews. am-ի հետ զրույցում պարզաբանումներ է տվել ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը։
Նախարարության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալը հավաստիացնում է, որ տարածքի ընտրության հարցում առաջնորդվում են մեկ կարևոր սկզբունքով՝ որմնանկարը պետք է մնա Գյումրիում։ Իր չափսերով համապատասխան շատ տարածքներ քաղաքում չկան, բացի դրանից որմնանկարը պետք է հանրության համար հասանելի լինի:
Տեղափոխությունից հետո մասնակի և որոշ հատվածներում վերականգնման անհրաժեշտություն կա։ Բայց նախարարության պատասխանատուն նաև հավելեց, որ մասնագիտական ուսումնասիրությամբ՝ «Սարերում» որմնանկարը այնքան էլ վատ վիճակում չի գտնում:
Տեղափոխության համար հանրային կամ մասնավոր կառույցների որ տարածքներն են հարմար կամ նախընտրելի, հուշարձանների պահպանության բաժնի պատասխանատուն հստակեցումներ չուներ, միայն նշեց, որ տարբերակներից մեկն էլ Շիրակ օդանավակայանն է:
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...