14:02 13.03.2018
ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է Ավետիսյանների իրավահաջորդների դիմումի վերաբերյալ որոշման հրապարակումը հետաձգել մինչև մարտի 16-ը: Այս տեղեկությունը հաղորդել է տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան Արամազդ Կիվիրյանը:
SHANTNEWS-ի հետ հեռախոսազրույցում փաստաբանն ասաց, որ ինքը ներկա չի եղել որոշման հրապարակման ժամանակ: Բանն այն է, որ փաստաբանին Սահմանադրական դատարանի աշխատակազմից խոստացել են զանգահարել որոշման հրապարակումից 30 րոպե առաջ, սակայն չեն զանգահարել: Փաստաբանի հարցին, թե ինչու չեն զանգահարել, Սահմանադրական դատարանից պատասխանել են, որ որոշման հրապարակումը հետաձգվել է, քանի որ լրացուցիչ նյութեր կան ուսումնասիրման համար: Փաստաբանը փորձել է ճշտել, թե ինչ նյութերի մասին է խոսքը, սակայն Սահմանադրական դատարանի աշխատակազմից ոչինչ չեն հայտնել:
«Ես նախ՝ անկեղծորեն չեմ հասկանում, որ ասում են 30 րոպե առաջ պիտի տեղեկացնեն ու չեն տեղեկացնում, երկրորդ՝ ինչո՞ւ է հետաձգվում որոշման հրապարակումը: Գրավոր ընթացակարգով, երբ քննարկում է տեղի ունենում, զեկուցողը կարող է հարցադրումներ անել: Մինչդեռ այսօր ժամը 10.00-ին՝ առավոտյան նիստի ժամանակ, ոչ մի քննարկում չի եղել: Իրենք առավոտյան ասացին, որ ամեն ինչ արդեն պատրաստ է որոշման կայացման համար: Եվ հանկարծակի ասում են, որ անհրաժեշտ է ինչ-որ նյութեր ուսումնասիրել»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:
Հիշեցնենք՝ 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում սպանված Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի անդամների իրավահաջորդների շահերի պաշտպան Արամազդ Կիվիրյանը դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այն դրույթը, որ քրեական դատավարության շրջանակում տուժողն իրավունք չունի դիմել ոչ նյութական վնասի փոհատուցման պահանջով:
Հիմնավորումն այն է, որ քրեական դատավարությունը ենթադրում է բացառապես նյութական վնասի փոխհատուցում: Տվյալ դեպքում ներկայացրած դիմումը վերաբերում է այդ նորմերը հակասահմանադրական ճանաչելուն:
Բանն այն է, որ տուժողի իրավահաջորդները ներկայացրել են ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջ Հայաստանի դատարան, սակայն դիմումը չի ընդունվել նույն հիմնավորմամբ:
«Եթե Սահմանադրական դատարանն այդ դրույթը հակասահմանադրական ճանաչի, նշանակում է՝ դատարանն արձանագրում է, որ իրենք կարող են դատարան դիմել քրեական գործի շրջանակներում և ներկայացնել այդպիսի պահանջ: Դա նաև հիմք է, որպեսզի մենք հետագայում դիմենք քրեական գործի վերանայման վարույթ հարուցելու և քննություն իրականացնելու համար»,- ասել է փաստաբանը:
Նա ասել է նաև, որ ոչ նյութական վնասի փոխհատուցման հայց Հայաստանում հնարավոր է ներկայացնել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մամինների և պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ:
«Սահմանված է նաև ժամկետ, ինչը, կարծում եմ, այքան էլ իրավաչափ չէ: Այդ ինստիտուտը դեռ չի գործում այն ծավալով, որ կարող էր գործել: Ոչ նյութական վնասի փոխհատուցման էությունը այն է, որ անձի խախտված իրավունքը լիարժեք վերականգնվի»,- ասել է Արամազդ Կիվիրյանը:
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...