14:31 19.05.2023
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, որոնք կապված են Ուկրաինայի հակամարտության հետ։ Բրիտանական սահմանափակումների տակհայտնված ոլորտները ներառում են ֆինանսները, մետալուրգիան, էներգետիկան, տրանսպորտը և պաշտպանական արդյունաբերությունը: Բրիտանական նախարարների կաբինետի հաղորդագրությունում ընդգծվել են նաև պատժամիջոցների տակ հայտնված մի քանի ընկերություններ և անհատներ։
Առանձնացվել է Մեծ Բրիտանիայում սառեցված ռուսական ակտիվների ապաշրջափակման պայման՝ Ուկրաինային փոխհատուցման վճարում։
ՏԱՍՍ-ը հիմնական տեղեկատվություն է հավաքել նոր պատժամիջոցների մասին։
Ֆինանսներ
Պատժամիջոցներ են կիրառվել DOM.RF-ի, ինչպես նաև Մետալուրգիական ներդրումային բանկի նկատմամբ։ Սահմանափակումների տակ են հայտնվել նաև Tinkoff Bank-ը, Rosbank-ը, AFK Sistema-ն։
Մետալուրգիա և էներգետիկա
«Ռուսական պղնձի ընկերության» տնօրենների խորհրդի նախագահ Իգոր Ալտուշկինը հայտնվել է սև ցուցակում։
Սահմանափակումներ են մտցվել մետաղների արտադրության հետ կապված ութ ընկերությունների նկատմամբ, այդ թվում՝ Severstal-ը, ոսկու արդյունահանման Polyus-ը և Չելյաբինսկի մետալուրգիական գործարանը:
Սահմանափակումներ են սահմանվել «Գազպրոմ Նեֆտի» տնօրենների խորհրդի 13 անդամների և «Տրանսնեֆտի» տնօրենների խորհրդի հինգ անդամների համար։ Պատժամիջոցների տակ են հայտնվել Զապորոժիեի ԱԷԿ-ը շահագործող ընկերության ղեկավար Օլեգ Ռոմանենկոն, ինչպես նաև Ռոսատոմի հետ կապված ինը կազմակերպություններ։
Պաշտպանական արդյունաբերություն
Պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի Դաշնության պաշտպանական ձեռնարկությունների 20 ղեկավարների, այդ թվում՝ «Կալաշնիկով» կոնցեռնի, Բրյանսկի մեքենաշինական գործարանի և «Մոտովիլիխինսկիե Զավոդի» ԲԲԸ-ի նկատմամբ։
Տրանսպորտ
Սահմանափակումների են ենթարկվում 24 ռուսաստանցիներ և տրանսպորտի հետ կապված կազմակերպություններ. սահմանափակումներ են մտցվել վեց խոշոր տրանսպորտային ընկերությունների համար, որոնք իբր կապված են Ռուսաստանի Դաշնության հետ, ներառյալ Sun Ship Management-ը: Լոնդոնը նրան կապում է Sovcomflot-ի հետ։ Առանձին միջոցառումներ են սահմանվել «Հացահատիկի պետական օպերատոր» պետական ունիտար ձեռնարկության ղեկավար Նիկիտա Բուսելի համար։
Անհատներ
Ընդհանուր առմամբ պատժամիջոցների տակ են հայտնվել 86 անձինք, այդ թվում՝ առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովը, նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը և այլք։
19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է20:09 25.11.2024
Կանադան արդեն 13,6 միլիարդ դոլար է ծախսել Ուկրաինային աջակցելու համարԿանադայի կառավարությունն արդեն մոտ 19 միլիարդ կանադական դոլար (13,6 միլիարդ ԱՄՆ դոլար) է հատկացրել Ուկրաինային 2022 թվականից ի վեր։ Այս մասին Մոնրեալում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 70-րդ տարեկան նստաշրջանում հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նրա ելույթը հեռարձակվել է կանադական հեռուստաալիքներով։ «Մենք մեծացրել ենք մեր աջակցությունը Ուկրաինային՝ ընթացիկ հակամարտության սկզբից ի վեր ծախսելով 4,5 միլիարդ կանադական դոլար […] ...
19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերանՌիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն Ելենա Վեսնինան հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ «Դեռ կարող էի խաղալ, բայց դրա համար մոտիվացիա է անհրաժեշտ, ինչը, սակայն, արդեն չունեմ։ Դուրս գալ կորտ և ներկա ստանալն ինձ համար չէ։ Փոխվել են նաև կյանքի առաջնահերթությունները։ Այժմ գրեթե անհնար է դարձել նույն տեմպով ճամփորդել ու մասնակցել մրցաշարերի։ Դրան գումարած` […] ...
19:49 25.11.2024
Շարունակվում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքըԱրդարադատության նախարարությունը շարունակում է կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա շրջանակում նախատեսված համատեղ միջոցառումների շարքը: Այսօր Տավուշի մարզում ցուցադրվել է «Արտոնյալից՝ պատասխանատու քաղաքացի» ինտերակտիվ ներկայացումը: Ներկայացումը բացահայտում է արտոնյալ վերաբերմունքի և կոռուպցիոն մշակույթի վնասակար ազդեցությունը: Ներկայացումը բեմականացվել է «Թատրոն հանուն բարեվարքության» ծրագրի շրջանակում՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Կոռուպցիայի դեմ պայքարի շաբաթվա ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ և […] ...
19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ նոյեմբերի 25-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վայքի, Սիսիանի, Սպիտակի և Գուգարքի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։ Գորիսի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են […] ...
19:40 25.11.2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի. ՀՀ ՄԻՊՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, միանալով «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա միջազգային քարոզարշավին, մասնակցել է գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպման շրջանակում կազմակերպված պանելային քննարկման: Միջոցառման նպատակն էր անդրադառնալ Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները՝ դիտարկելով դրանք օրենքի նոր փոփոխությունների լույսի ներքո և առանձնացնելով այն […] ...