Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+19.09 oC

Հայ Առաքելական Եկեղեցին նշել է Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը

09:18 19.05.2023

Մայիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնոր Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։

Սուրբ Պատարագի իր քարոզում Սրբազան Հայրը, անդրադառնալով տոնի խորհրդին, ի մասնավորի նշեց, որ Քրիստոս համբարձումից առաջ պատգամեց իր աշակերտներին՝ «Ահա ես ձեզ հետ եմ․․․» (Մատթ․28։21) և թելադրեց պատասխանատվություն ստանձնել իրենց վստահված քարոզչության նկատմամբ, լինել վկաներն Իր անանցանելի ճշմարտությունների, չվախենալ դաժան հարվածներից, չերկմտել ճշմարտությունը բարձրացնելիս, անդադար քարոզել Աստծո խոսքը, դարձի բերել մոլորվածներին, վերացնել սուտն ու կեղծիքը, մարդկանց դարձնել Աստծո սեփական ժողովուրդը՝ ծառայությունից կոչելով որդիության։

Այնուհետև, խոսելով հայ ժողովրդի կյանքում առկա մարտահրավերների մասին, Բագրատ արքեպիսկոպոսն ասաց․ «Այսօր էլ մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ գերեվարված է մեր հայրենիքի մի հատվածը՝ մեր սիրելի Արցախ աշխարհը, մեր քույրերն ու եղբայրները, որոնց ոչ ոք չի կարող բաժանել մեզանից։ Երբ ապրում ենք բազմահազար զոհերի, վիրավոր զավակների, գերության տանջանքների մեջ գտնվող և անհայտնության ճիրաններում հայտնված մեր սիրելի զավակների իրողությամբ, երբ կանգնած ենք անելանելի որոշումներ կայացնելու առջև՝ փնտրելու լույսի և հույսի ճանապարհներ, երբ ապրում ենք գողացված ուրախության, գողացված պատվի, գողացված նպատակի, գողացվող հույսերի, գողացվող հավատքի և սիրո իրականության մեջ, մեր Տերը դարձյալ գալիս է մեզ հիշեցնելու և քաջալերելու՝ «Ահավասիկ Ես ձեզ հետ եմ․․․» (Մատթ․ 28։21), ձեզ հետ եմ ամեն վայրկյան, ձեր տառապանքները կրող, ձեզ հետ քայլող, ապրող, գործող և ձեր միջոցով նաև իրադարձություններին թելադրանք և ուղղություն տվող»։

Անդրադարձ կատարելով Կաթողիկոսական Աթոռի Սուրբ Էջմիածին տեղափոխությանը՝ Սրբազան Հայրն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր ազգընտիր գահակալի օրհնությամբ և առաջնորդությամբ փորձում է դառնալ այն տապանը, առաջնորդող ուղին, ճանապարհը, որը չի սպանում հույսը, այլ կյանքի պատգամ է հղում՝ իր շուրջը հավաքելով աշխարհասփյուռ հայորդիներին։

«Այսօր Հայոց Եկեղեցին բոլոր տագնապների ու մարտահրավերների մեջ վերստին կոչում և հրավիրում է իր զավակներին տեր կանգնել իրենց պատասխանատվությանը և իրավունքին, չերկնչել աշխարհի դավերից ու ցավերից, չվախենալ նահատակության փառքի պսակից, չտատամսել Աստծու խոսքի հավատարմության մեջ»,- նշեց Բագրատ Սրբազանը` միևնույն ժամանակ միաբանության անունից տոնի կապակցությամբ մաղթելով Ամենայն Հայոց Հայրապետին երկար արևշատ գահակալության օրեր, որպեսզի հայորդիները տեսնեն ծաղկումն ու վերականգնումը համբուրելի հայրենրիքի։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու շենացման համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

44-ամյա տղամարդը փորձել էր հրկիզել տնակն ու դանակահարվել էր

16:31 02.04.2025

44-ամյա տղամարդը փորձել էր հրկիզել տնակն ու դանակահարվել էր

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներն, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մարտի 31-ին՝ ժամը 22.30-ին, գույքը ոչնչացնելու կամ վնասելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու: Պարզվել է, որ նա կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ փորձել է հրկիզել տնակը, ինչը կանխվել է քրոջ կողմից: Պարզվել է նաև, որ վիճաբանության ժամանակ 42-ամյա քույրը խոհանոցային դանակով հարվածել է […] ...

Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել Թեհրանին

16:22 02.04.2025

Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել Թեհրանին

ԱՄՆ-ը սխալ հաշվարկներ արեց՝ մտածելով, որ կարող է Իրանին թելադրել իր պայմանները այնպես, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրավանդը։ «Ամերիկացիներն օգտագործում են հոգեբանական գործողություններ՝ Իրանը որպես թույլ երկիր ներկայացնելու համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ Իսլամական Հանրապետությունն իր թուլության պատճառով […] ...

Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել

16:10 02.04.2025

Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ապրիլի 1-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչներից մեկի տանն ապօրինի պահվում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Բացատրական աշխատանքի արդյունքում 77-ամյա տանտիրուհին ննջասենյակի պահարանից ներկայացրել է տարբեր տրամաչափի 27 փամփուշտ, սվին-դանակ, գնդացիրի էլեկտրական նշանոց, ինքնաձիգի պահեստատուփեր, զինվորական հեռադիտակ, ինքնաձիգի սվին-դանակ, […] ...

Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունը

15:59 02.04.2025

Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունը

Ռուսաստանի հետ համագործակցությունը նպաստում է Աբխազիայի անվտանգությանը և պայմանների ստեղծմանը հանրապետության բարգավաճման աճի համար, չորեքշաբթի հայտարարել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան։ «Ռազմական, տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունը Ռուսաստանի հետ ապահովում է Աբխազիայի անվտանգությունը, պայմաններ է ստեղծում մարդկային կապիտալի զարգացման, բարգավաճման և կրթության մակարդակի աճի համար»,- ասել է նա Սուխումում երդմնակալության արարողության ժամանակ։ Գունբան երախտագիտություն է […] ...

Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

15:40 02.04.2025

Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

Մարտի 31-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

15:28 02.04.2025

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Գոյ թատրոնի ֆեյսբուքյան հաղորդագրությունից։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով […] ...

BACK_TO_TOP