80-ականներին Գյումրիում կառուցված ստորգետնյա ավտոտնակները փլուզվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+11.09 oC

80-ականներին Գյումրիում կառուցված ստորգետնյա ավտոտնակները փլուզվում են

19:55 18.05.2023

Մհեր Մկրտչյան 44 և Իսահակյան 9 շենքերի ընդհանուր բակում մասնակի փլուզվել է մոտ 40 տարի առաջ կառուցված ստորգետնյա ավտոտնակների ծածկաշերտը։ Ստորգետնյա ավտոտնակները մինչև երկրաշարժը թաղամասում եղած 9-հարկանի  բնակելիների ապրողներին է պատկանել։

Շենքերը փլուզվել են, ավտոտնակների սեփականատերերից շատերը չկան, և փաստացի անշարժ գույքը մնացել է առանց տնօրինման, ըստ նշանակության չի օգտագործվում ավելի քան 30 տարի։ Այն ընդամենը  երեխաների համար որպես   ազատ տարածք դարձել էր  խաղահրապարակ, իսկ բնակիչների համար գորգ լվանալու կամ բուրդ չորացնելու հարմար տեղ։

 

Տարիներով անօգտագործելի մնալու, այլ ազդեցությունների հետևանքով  ավտոտնակների բետոնյա կառուցատարրերը քայքայվել են, ծածկի ծանրությունն իրենց վրա կրող ամրանային հենասյուները՝ խոնավությունից խարխլվել: Ստորգետնյա այս կառույցների վտանգավորության աստիճանը տարեցտարի  մեծացել է, ավտոտնակների արտաքին ծածկի  փլուզումը տեղի է ունեցել գարնանային անձրևներից հետո։ Հիմա տեղում մեծ խորության փոսեր են բացվել:

«Անձրևներից հետո է էղել, գիշերը ժամը երկուսն էր, գոռոցը եկավ՝ չմտածեցինք, որ ըսպես բան կեղնի։ Առավոտ ելա, էրեխեն վազելով էկավ, ըսեց՝ տատ հայաթը բլել է ու տեսանք, որ  մեծ փոսեր էին բացվել»,-պատմում է բնակիչներից Սոնա Չաքմիշյանը։

Փլուզման պատճառը, բնակիչների ասելով՝ միայն տեղումները չեն, մարդկային գործոնն ավելի մեծ դեր է ունեցել։ Ավտոտնակների դարպասները թալանել-տարել են, ամրության համար կարևոր նշանակության հատվածներում ապամոնտաժումներ են արել, իսկ վտանգավոր հետևանքները շարունակվում են։

Ծնողները երեխաներին արգելել են բակում խաղալ, վտանգավոր է նաև տարածքին անծանոթ անցորդների համար: Փլուզումից հետո բնակիչները խնդիրը ներկայացրել են քաղաքապետարան, ահազանգել են փրկարար ծառայություն, իսկ գործն ավարտվել է տարածքը սահմանազատելով։

«Փլուզումը տեղի է ունեցել մարտ ամսին, քաղաքապետարանից եկել են, ուսումնասիրել ու լենտեր են անցկացրել ու դրանից հետո ոչ մի արձագանք չի եղել։ Մենք էլ հույս ունեինք, որ դիմացը ամառ է, մինչև ամառ գոնե հարցը կլուծվի, որ հարթեցում կիրականացնեն ու տարածքը անվտանգ կլինի թե՛ երեխաների և թե՛ մեզ համար»,- ասում է թաղի բնակիչներից Տաթև Մովսիսյանը։

Հետագա փլուզումներից կամ փորձանքներից հեռու մնալու համար բնակիչները քաղաքապետարանի պատասխանատուներին առաջարկել են տարածքը մաքրել փլատակներից կամ ծածկել առաջացած խորը փոսերը: Երկու շենքերի ընդհանուր բակը նաև մարզպետարանի հարևանությամբ է՝ հետնամասում։
Քաղաքապետարանի կոմունալ  ծառայության աշխատողները հերթական ահազանգից հետո  եկան տարածք։ Սկսեցին ցանցապատել ոչ միայն փլուզված հատվածները, այլև ամբողջ տարածքը։ Կոմունալ ծառայության պատասխանատուն նշեց, որ սա խնդրին ժամանակավոր լուծում է՝ տարածքը փլատակներից մաքրելու անհրաժեշտություն կա։
«Առաջնային խնդիրը հիմա կայանում է նրանում, թե էս ապամոնտաժման աշխատանքները ե՞րբ է մեկնարկելու և ի՞նչ միջոցներով։ Հիմա էս ցանցապատման աշխատանքները կկատարվեն, իսկ հետագայում մաքրման աշխատանքներ տեղի կունենան, ուղղակի ժամկետներ չեմ կարող հիմա նշել»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետի ԺՊ Արտավազդ Ոսկանյանը։
Տարածքը փլատակներից մաքրելու և բարեկարգելու համար միջոցներ են պետք, հնարավոր է հայտարարվի նաև շինմրցույթ։ Հին ստորգետնյա ավտոտնակներով բակեր քաղաքում էլի կան, կոմունալ ծառայությունը վտանգավոր տարածքներում խնդիրը լուծել է  հարթեցման ու վերականգնման տարբերակով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP