«Ելք»-ը ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու խիստ կանոններ է առաջարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

«Ելք»-ը ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու խիստ կանոններ է առաջարկում

11:20 13.03.2018

ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն այսօր՝ մարտի 13-ին, խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնելու իր հեղինակած «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենսդրական փաթեթը:

Պատգամավորն առաջարկում է օրենքը լրացնել ևս մեկ դրույթով և պարտադրել խոշոր կազմակերպություններին, որպեսզի վերջիններս 5 օրյա ժամկետում քաղաքացու դիմումի հիման վրա էլեկտրոնային կամ տպագիր տարբերակով տրամադրեն իրենց կազմակերպության ֆինանսական հաշվետվությունը: 

Խնդիրն այն է, որ այսօր գործող «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի պահանջի համաձայն խոշոր կազմակերպությունները, այդ թվում բանկերն ու բաժնետիրական ընկերությունները պարտավոր են հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները մամուլում, ինտերնետով կամ տարածել գրքույկների ձևով: Սույն պարտավորությունը չկատարելը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով առաջացնում է տուգանքի նշանակում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, ապա տուգանքի նշանակումից հետո երեսուն օրվա ընթացքում: Ֆինանսական հաշվետվությունները պետական մարմիններ չներկայացնելը կամ դրանք օրենքով սահմանված կարգով չհրապարակելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Արդյունքում՝ խոշոր կազմակերպությունները հնարավորություն են ստանում հինգ հարյուր հիսուն հազար դրամ վճարելով անտեսել օրենքի պահանջը՝ չհրապարակելով ֆինանսական հաշվետվությունները:

Պատգամավոր Մանե Թանդիլյանը առաջարկը նպատակ ունի նախ քաղաքացու համար օրենքով երաշխավորել, որ խոշոր կազմակերպությունները չեն կարող խուսափել ու պարտավոր են քաղաքացուն տրամադրել տեղեկատվություն և երկրորդ՝ պատգամավորն առաջարկում է խստացնել պատիժը պետական մարմիններ ֆինանսական հաշվետվությունները չներկայացնելու կամ դրանք չհրապարակելու համար, ինչպես նաև սահմանել խիստ պատիժ շահագրգիռ կողմերին հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով չտրամադրելու համար:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է 500-ապատիկի փոխարեն կիրառել 1000-ապատիկ տուգանքը՝ պետական մարմիններին հաշվետվություն չներկայացնելու համար, իսկ քաղաքացու դիմումի հիման վրա տեղեկատվություն չտրամադրելը պատժել նվազագույն աշխատավարձի 2000-ապատիկի չափով: Այսինքն կիրառել մեկ և երկու միլիոն դրամի տուգանք: 

Կառավարությունը, սակայն, առաջարկել է օրինագծի հեղինակին վերանայել ու հստակեցումներ մտցնել նախագծում՝

1. հստակեցնել այն կազմակեր­պու­թյուն­նե­րի շրջանակը, որոնց ֆինան­սա­կան հաշվետվությունները ենթակա են տրամադրման դիմումի հի­ման վրա.

2. իրավաբանական անձանց համար նույնպես սահմանել առաջարկվող ընթացակարգով ֆինանսական հաշվետվություններ ստանալու հնարավորություն:

3. կազմակերպության պաշտոնական կայքում տեղադրված հաշվետվությունը համարել հրապարակված, իսկ եթե որևէ քաղաքացի դիմում է ներկայացրել, ապա կազմակերպությունը կարող է նրան տրամադրել իր պաշտոնական կայքի հղումը, որտեղից վերջինս կարող է ծանոթանալ իրեն հետաքրքրող հաշվետվությանը:

Բացի այդ կառավարությունն առաջարկել է վարչական պատժաչափերը թողնել նույնը, քանի որ գործադիրի հիմնավորմամբ նախագծով նախա­տես­ված տու­գանքների չա­փերը բավականին խիստ են սահմանված, ըստ էության, պատժիչ բնույթ են կրում, և տանում են դեպի քրեական պա­տասխանատ­վու­թյուն: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP