19:53 16.05.2023
Նախնական հաշվարկներով այս տարի պլանավորվում է Շիրակի մարզում ոռոգել 6150 հեկտար ցանքատարածք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելին է շուրջ 170 հեկտարով: Այս տարին ևս տեղումնառատ չէր, ձյան շերտի բացակայության պատճառով ջրային պաշարների կուտակումը մարզի ջրամբարներում վտանգված էր:
Վիճակը փոքր-ինչ փրկեցին ապրիլ-մայիս ամիսների անձրևները, այս պահին ջրամբարներում բավարար քանակության ջուր կա կուտակված: Ամենափոքրը Ջաջուռի ջրամբարն է, որի լցվածությունն այս պահին 100 տոկոս է, իսկ մարզի համար կենսական նշանակության Կառնուտի ջրամբարում ջուր է կուտակվում մարտ ամսից:
«Կառնուտի ջրամբարը 11 միլիոն 670 հազար խմ էսօրվա դրությամբ ջուր կա կուտակված, նախորդ տարվա համեմատ 2 մլն խմ-ով ավելի։ Սառնաղբյուրի ջրամբարի մուտքերը փորձը ցույց է տալիս, որ մայիս ամսին նոր սկսվում են, իսկ Վարդաքարի ջրամբարն ամենացավոտն է՝ այս պահին թերլցված է»,- մարզի ջրամբարների վիճակը ներկայացրել է Շիրակ ՋՕ ընկերության փոխտնօրեն Մանվել Նահապետյանը։
Վարդաքարի ջրամբարի տարողությունը 5 մլն խորանարդ է, բայց նախորդ տարի հնարավոր է եղել կուտակել 1 մլն խորանարդից փոքր ավելի ջուր, ինչի պատճառով ամբողջ ոռոգման սեզոնին խնդիրներ առաջացան: Ջրամբարի վիճակն է պատճառը, որ 2 մլն խմ ջրից ավելի կուտակելու հնարավորություն չկա: Այս տարի փորձում են սարերից եկող ջուրը հողային առուներով հասցնել ջրամբարներ։ Այս տարի մարզում նախատեսվում է անցկացնել 450 կմ երկարության հողային առուներ։
Բայց հավաքված ջուրն ամբողջությամբ ջրամբարներ չի հասնում։ Ջրատարների բետոնյա տաշտակները վատ վիճակում են, ջրային կորուստները շատ են։ Դրանք վերանորոգման, տեղ-տեղ էլ հիմնանորոգման անհրաժեշտություն ունեն նաև Շիրջրանցքի վրա, որը Կառնուտի ջրամբարը սնուցող մայր ջրատարն է։
Նման վիճակով անգամ, ընկերության փոխտնօրենը հավաստիացնում է, որ այս տարի ոռոգման սեզոնին խնդիրներ չեն ունենա։ Իսկ սեզոնին առաջացող ջրի դեֆիցիտը, ըստ նրա, առաջանում է ջրի պահանջարկի կրկնակի ավելացմամբ ու երբեմն խիստ չորային եղանակների պատճառով։
Գյուղատնտեսների հետ պայմանագրերի կնքման գործընթացն արդեն սկսվել է: Գյուղացիները չեն շտապում ընկերության հետ պայմանագիր կնքել, ինչն էլ խանգարում է անհրաժեշտ ջրային ծավալների նախնական պլանավորմանը: Պարտքեր ունեցող ջրօգտագործողների հետ պայմանագրեր ընկերությունը չի կնքի, մեծ ֆերմերային տնտեսությունները այս հարցում պարտաճանաչ են, իսկ պարտք ունեցող գյուղացիական տնտեսությունները խոստացել են մինչև ոռոգման սեզոնի մեկնարկը պարտքերը փակել
Այս տարի մարզում ոռոգման ջրի պահանջարկի խնդիրը ընկերությունը նախատեսում է լուծել նաև փոքր ջրավազանների կառուցմամբ։
«Մարզում փոքր ջրավազանների կառուցման քննարկում եղել է նախորդ տարի, նախատեսել ենք մեկը կառուցել Ազատանի «պահեստներ» կոչվող տարածքում, մեկն էլ Հայկավան գյուղի տարածքում՝ Ողջի գյուղի վերջնամասում։ Հայկավանի փոքր ջրավազանի ծրագիրը հաստատվել է, կսկսեն կառուցման աշխատանքները այս տարի, իսկ Ազատանինը, ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այն հնագիտական տարածք է եղել, արգելեցին»,-ShantNews-ի հետ զրույցում նշել է Շիրակ ՋՕ ընկերության փոխտնօրենը։
Փոքր ջրամբարների կառուցման հնարավորությունը կքննարկվի նաև մարզի մյուս տարածքների համար, որը թույլ կտա ոռոգելի դարձնել մարզի անջրդի ցանքատարածքներն ու ավելացնել հողի բերքատվությունը: Ոռոգման սեզոնի մեկնարկը մարզում հունիսի մեկից է՝ գարնանացանի աշխատանքների ավարտից հետո։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...