18:52 15.05.2023
Գյումրիի պետական ԲՈՒՀ-երն այս տարի, նախորդի համեմատ, ավելի շատ դիմորդներ ունեն։ Սա ցույց են տալիս դիմում-հայտերի ընդունման արդյունքները։
Գյումրիի պետական ԲՈՒՀ-երի շարքում ամենաշատ հայտագրած մասնագիտությունները, ըստ այդմ, նաև ամենաշատ հատկացված տեղերը Շիրակի պետական համալսարանն ունի։ Բայց արդեն որերորդ տարին դիմորդների թիվն ավելի պակաս է, քան հատկացված տեղերը։ 421 անվճար ու վճարովի տեղեր ունի համալսարանը, իսկ դիմորդների թիվը 103-ով պակաս է, սակայն այս ցուցանիշն աճ է գրանցել նախորդ տարվա համեմատ։
«Շիրակի պետական համալսարանն ունեցավ 318 դիմորդ։ Անցյալ տարի մոտ 40-ով քիչ էր դիմորդների թիվը։ Ունենք մասնագիտություններ, որտեղ ունենք մրցույթ։ Ցավոք սրտի ունենք մասնագիտություններ, որտեղ մեր ուզածից քիչ էր դիմորդների թիվը, բայց ընդհանուր առմամբ արդյունքները գոհացուցիչ են»,- SHANTNEWS-ին ասել է ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը։
Շիրակի պետական համալսարանում պահանջված մասնագիտությունների ցանկն անփոփոխ է։ Դիմորդները նախընտրում են անգլերեն-հայերեն թարգմանչական գործ, նաև հոգեբանություն բաժինները։ Իսկ օրինակ, մաթեմատիկայի բաժնում մրցույթ չի լինելու։ Այստեղ դիմորդների և հատկացված տեղերի քանակը հավասար է։ Սա մաթեմատիկայի բաժնի համար լավ ցուցանիշ է համարվում, որին նպաստել է մանկավարժական մասնագիտությունների համար նախատեսված պետական կրթաթոշակի ծրագիրը, որը գործելու է նոր ուսումնական տարվանից։
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում պետական կրթաթոշակի ծրագիրը չի գործելու։ Այդուհանդերձ, Գյումրիի մասնաճյուղում բոլոր 4 մասնագիտություններում ընդունելությունը մրցութային է լինելու։ Հատկացված 135 տեղի համար 156 դիմորդ ունեն։
«Ամենամեծ մրցույթը մեր համալսարանում կառավարում բաժնում է։ Անցած տարի ֆինանսներ բաժնում էր։ Մրցույթի ծավալն աճել է նաև մյուս մասնագիտություններում։ Պետական կրթաթոշակի ծրագիրը անհավասար պայմաններ է ստեղծում մասնագիտությունների միջև։ Նման տարբերակված մոտեցումներից առաջ պետք է քննարկվեր բոլոր շահառուների հետ։ Մեզ հետ էլ պետք է քննարկվեր, մենք էլ մեր փաստարկները պետք է ներկայացնեինք»,- SHANTNEWS-ին ասել է ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը։
Վերջին 9 տարիների տվյալներով նաև Ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում այս տարվա դիմորդների թիվն ամենամեծն է։ 6 մասնագիտություններ են հայտարարագրել, որոնց 101 տեղ է հատկացված, իսկ դիմորդների թիվը 97 է՝ ընդամենը 4-ով պակաս հատկացված տեղերի թվից։ Ամենապահանջվածը Գյումրիի պոլիտեխնիկական ինստիտուտում տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինն է։
«Ամենաշատ դիմորդ ունենք տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում։ Երևանի կրթահամալիրում էլ է նմանատիպ տենդենցը պահպանվում։ Ցավոք, ամենաքիչը ունենք «Շինարարություն» մասնագիտությունում։ Սա կարևոր, առանցքային մասնագիտություն է Գյումրիի մասնաճյուղում։ Բայց, ցավոք, դիմորդները գնում են մոդայիկ մասնագիտությունների հետևից»,- SHANTNEWS-ին ասել է ՀԱՊՀ Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ժ/պ Արթուր Կոստանդյանը։
Շինարարական բաժնում անգամ անվճար հատկացված երկու տեղերը չեն համալրվելու՝ ընդամենը մեկ դիմորդ ունեն։ Ընդհանուր առմամբ, Գյումրիի պետական բոււհերի բնագիտամաթեմատիկական բաժիններում այս տարի անվճար տեղերի քանակը ավելացել է։ Այս տարի էլ շատ բաժիններ ընդունվելու համար դիմորդներին բավարար կլինի անցողիկ շեմը հաղթահարել։ Իսկ տարկետման իրավունքը, որը ներդրվեց այս տարի, Գյումրիի ԲՈՒՀ-երին չի վերաբերում։ Թե որ ԲՈՒՀ-երում պետք է կիրառվի տարկետման իրավունքը, ընտրվել է հաստատությունների վարկանիշավորմամբ և պետության համար ռազմավարական նշանակության բաժիններում կրթություն ապահովելու հնարավորությամբ։
23:50 31.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ23:47 31.12.2024
Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը Ամանորի առթիվ19:35 02.01.2025
Ֆիդանը հայտարարել է Ուկրաինայում անհապաղ զինադադարի անհրաժեշտության մասինԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր երկիրը հանդես է գալիս Ուկրաինայում անհապաղ հրադադարի օգտին։ Այս մասին նա ասել է Անկարայում իր բելգիացի գործընկեր Բեռնար Քվենտինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Մենք քննարկել ենք տարածաշրջանային թեմաներ, ներառյալ Ուկրաինան: Մենք, իհարկե, ցանկանում ենք անհապաղ զինադադար և խաղաղության հաստատում Ուկրաինայում: «Այս պատերազմը, որը տեղի է […] ...
19:07 02.01.2025
Շվեդիան 27 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համարՇվեդիայի իշխանությունները վճարելու են Ռումինիայի կողմից Ուկրաինային Patriot զենիթահրթիռային համակարգի մատակարարման համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Շվեդիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։ «Կառավարությունը որոշել է 300 միլիոն շվեդական կրոն (մոտ 27 միլիոն դոլար) հատկացնել որպես անուղղակի աջակցություն Ուկրաինայի հակաօդային պաշտպանությանը։ Միջոցները կուղարկվեն Ռումինիա՝ Ուկրաինային փոխանցված Patriot համակարգը փոխարինելու համար»,-ասել են պաշտպանության գերատեսչության […] ...
18:45 02.01.2025
Իսրայելական բանակը հարձակվել է Գազայի հատվածի հարավում գտնվող ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանի վրաԻսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինված թևի հրամանատարական կենտրոնի վրա Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Դրա տեղեկություններով՝ արմատականների շտաբը ստեղծվել է Խան Յունիս քաղաքային շենքում՝ հումանիտար գոտու տարածքում։ «Հրամանատարության և կառավարման կենտրոնն օգտագործվել է ահաբեկիչների կողմից՝ ծրագրելու և իրականացնելու հարձակումներ Իսրայելի պաշտպանության […] ...
18:23 02.01.2025
NYT. ՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել UNRWA-ի աշխատանքը Գազայում և Արևմտյան ափումՄԱԿ-ը պատրաստվում է դադարեցնել Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA)՝ Իսրայելի կողմից երկրում գործակալության աշխատանքի արգելքի պատճառով: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, համաշխարհային կազմակերպությունը պատրաստվում է կրճատել UNRWA-ի աշխատանքը ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի արեւմտյան ափում։ Համաշխարհային կազմակերպության պաշտոնյաները նշում […] ...
18:18 02.01.2025
Իսրայելը անօդաչու թռչող սարք է օգտագործել հարավային Լիբանանի երկու գյուղերի վրա հարձակվելու համարԻսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող Բեյթ Լիֆ և Յաթեր քաղաքների ցամաքային թիրախներին, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ կան: Այս մասին հայտնում է Janoubia լրատվական պորտալը։ Անօդաչու թռչող սարքի հարձակումը տեղի է ունեցել տարածքում իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից իրականացված մաքրման գործողությունից հետո: «Հեզբոլլահ»-ին պատկանող հրթիռային կայանների կամ զինամթերքի պահեստների հայտնաբերման […] ...
17:36 02.01.2025
Հնդկաստանը դատապարտել է Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունըՀնդկաստանը դատապարտում է Նյու Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունը և ցավակցություն հայտնում զոհերի ընտանիքներին։ Համապատասխան հայտարարությունն արել է վարչապետ Նարենդրա Մոդին։ «Մենք խստորեն դատապարտում ենք Նոր Օռլեանում տեղի ունեցած ահաբեկչությունը: Մեր մտքերն ու աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Թող նրանք ուժ և մխիթարություն գտնեն, երբ վերականգնվեն այս ողբերգությունից»,- գրել է Հնդկաստանի վարչապետը: ԱՄՆ Հետաքննությունների […] ...