18:09 09.05.2023
Հայրենական մեծ պատերազմի 30-ամյակին բացված Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրը հավերժացնում է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած շիրակցի մարտիկների հիշատակը։ Ամեն տարի մարդկանց բազմությունը հուշահամալիր է գալիս հարգանքի տուրք մատուցելու հաղթանակի համար կյանք տված հայորդիների հիշատակի, անմար կրակի մոտ ծաղիկներ խոնարհելու համար։
Հաղթանակի օրվան նվիրված միջոցառմանն այս տարի էլ պատերազմի վետերանները ներկա չէին, մի քանիսն են այսօր ապրում մեր կողքին, բայց ի վիճակի չեն տեղաշարժվելու։ Այսօր զինվորականներից ու քաղաքացիներից շատերը հուշահամալիր էին եկել թոռնիկների ու երեխաների հետ։ Սա նոր սերնդին պատմության հետ առնչվելու պատգամն ունի։
«Պապս 1941 թվականին մեկնել է Խորհրդային Կարմիր բանակ, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1943 թվականի հունվարի մեկին տացել ենք վերջին նամակը և անհայտ կորել է, շատ երկարատև փնտրտուքներ եմ կատարել, բայց մինչև այսօր ապարդյուն, տեղեկություններ չկան»,- պատմում է փոխգնդապետ Հակոբ Հովհաննիսյանը։
Փոխգնդապետ Հակոբ Հովհաննիսյանն ամեն տարի առավոտ շուտ հուշահամալիր է գալիս պապի լուսանկարով, ում անունն էլ պատվով կրում է։ Կարմիր բանակում կռվող պապը եղել է կապի վաշտի հրամանատարը, վերջին մարտերից հետո ռազմաճակատից այլևս լուր չեն ստացել, պապը մինչ օրս համարվում է անհետ կորած։
«Իրանց զվոդը վերջին մարտը մղել է Մոզդոկում, դաժան մարտեր են եղել, ֆաշիստական Գերմանիան դեսանտ է իջեցրել, երևի ամբողջ ռոտին ոչնչացրել են։ Ես ցուցակները ունեմ իմ մոտ՝ ով կենդանի է մնացել, իրենցից ոչ մի տեղեկություն չկա»,-նշում է Հակոբ Հովհաննիսյանը։
Հակոբ Հովհաննիսյանը 30 տարի ծառայել է Խորհրդային բանակում ու ՌԴ Զինված ուժերում։ Այժմ էլ շարունակում է իր ծառայությունը։ Իր պապի նամակները նաև ընթերցել է իր զինվորների համար։
«Պապիս նամակները հայերենից թարգմանել եմ տվել ռուսերեն ու կարդում էի մեր զինվորների համար, քար լռությամբ լսում էին։ Պապիս հիշատակը բարձր պահելու համար էլ ես ընտրեցի զինվորականի մասնագիտությունը։ Հայրենական մեծ պատերազմը բայց մեր ընտանիքի համար դեռ ավարտված չէ, քանի պապիս գերեզմանը չենք գտել։ Գոնե գտնեինք, մի բուռ հող բերեինք տատիս գերեզմանին լցնեինք, որ հոգին հանգստանար»,- ասում է փոխգնդապետը։
13 տարեկան Նազանին դասընկերների հետ Մայր Հայաստան հուշահամալիր էր եկել իր հայրիկի պապի շքանշանները կրծքին։ Հայրենական մեծ պատերազմում կռված պապի մասին պատմությունները նրան են հասել։
«Էս մի մեդալը Լենինի 100-ամյակին է նվիրված, էս մեկը խիզախության համար են տվել, իսկ հաջորդը Հաղթանակի 30- ամյակի առիթով է ստացել։ Հայրիկիս պապիկի շքանշաններն են, ով մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ինչքան գիտեմ՝կողքը մին է գմփացել, 2 օր մնացել է հողի տակ, մտածել են զոհվել է, ու սև թուղթ է եկել ընտանիքին, բայց հետո ինքը տուն է եկել»,- մեծերից լսած պատմությունները ShantNews.am-ի թղթակցին է ներկայացրել 13-ամյա Նազանին։
Հայրենական մեծ պատերազմում 300 հազար հայ է զոհվել։ 107 հայորդիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը Խորհրդային բազմազգ ժողովուրդների անմնացորդ նվիրումի արդյունքն էր և կմնա պատմության կարևոր էջերից մեկը։
«Մայր Հայաստան» հուշահամալիրի խորհրդանշական «Անմար կրակ»-ի մոտ ծաղիկներ խոնարհելուց և հարգանքի տուրք մատուցելուց հետո միջոցառումը եզրափակվեց հայկական և ռուսական զինված ուժերի ստորաբաժանումների քայլերթով։
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...