ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խաղաղությունն Ուկրաինայում այս պահին անհնար է համարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 08 2024
  • $
    388.21
  • RUBLE
    4.57
  • 423.50
WEATHER
+31.09 oC

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խաղաղությունն Ուկրաինայում այս պահին անհնար է համարել

12:40 09.05.2023

Ուկրաինայում խաղաղության հասնելն այս պահին կարելի է անվանել անհնարին։ El Pais-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Այս պահին ես չեմ տեսնում անհապաղ խաղաղության հասնելու որևէ հնարավորություն, մենք չենք խոսում ապագայի մասին՝ գլոբալ հրադադարի, խաղաղության բանակցությունների մասին»,- ասել է նա։

Միաժամանակ Գուտերեշը նշել է, որ երկխոսություն կա երկու կողմերի հետ՝ կոնկրետ խնդիրների լուծման համար։ Այս առումով, ըստ նրա, կարևոր ձեռքբերում էր Ուկրաինայից հացահատիկի, իսկ Սև ծովով Ռուսաստանից սննդամթերքի ու պարարտանյութի արտահանումը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ևս երեք ամսով երկարացրել է ռազմական դրությունը Ուկրաինայում

13:15 07.08.2024

Զելենսկին ևս երեք ամսով երկարացրել է ռազմական դրությունը Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն Ռադայի ընդունած օրենքները՝ ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի ժամկետը ևս 90 օրով երկարացնելու մասին։ Այս մասին են վկայում Ուկրաինայի խորհրդարանի կայքի տվյալները։ Ռազմական դրության և զորահավաքի ժամկետը լրացել էր օգոստոսի 11-ին։ Ռազմական դրությունը և ընդհանուր մոբիլիզացիան Ուկրաինայում մտցվել էին 2022 թվականի փետրվարի 24-ին և դրանից հետո մի քանի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին

13:09 07.08.2024

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 7-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 389.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 428 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.47 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.58 դրամ:   ...

Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված մրցույթի արդյունքում կֆինանսավորվի 31 գիտական նախագիծ

13:02 07.08.2024

Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված մրցույթի արդյունքում կֆինանսավորվի 31 գիտական նախագիծ

Հայտնի է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Այն հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2024 թ. օգոստոսի 02-ի N 1394-Ա/2 հրամանով: Մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 31 եռամյա նախագիծ՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներում: Թեմաների ֆինանսավորման մեկնարկն ակնկալվում է 2024 թ. օգոստոսից: Հիշեցնենք, որ գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում […] ...

1 զոհ, երկու վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհին

12:57 07.08.2024

1 զոհ, երկու վիրավոր. վթար Երևան-Մեղրի ճանապարհին

Օգոստոսի 6-ին, ժամը 9.55-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Տափերական գյուղի վարչական տարածքում, իրար են բախվել «Շևրոլե», «ԳԱԶ-3110» և «ՎԱԶ 2106» մակնիշի մեքենաներ: «ՎԱԶ 2106»-ի վարորդը՝ 68-ամյա Հրաչ Դ.-ն, մահացել է, իսկ «Շևրոլեի» երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

41-ամյա Միխային Լոպես Նունյեսը` 5-ակի օլիմպիական չեմպիոն. Փարիզ-2024

12:42 07.08.2024

41-ամյա Միխային Լոպես Նունյեսը` 5-ակի օլիմպիական չեմպիոն. Փարիզ-2024

Կուբացի լեգենդար ըմբիշ Միխային Լոպես Նունյեսը (+130 կգ) դարձավ 5-ակի օլիմպիական չեմպիոն։ Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի եզրափակչում 41-ամյա ըմբիշը մրցել էր Չիլիի ներկայացուցիչ Յասմանի Ակոստա Ֆերնանդեսի դեմ և հաղթել 6-0 հաշվով։ Պատմական հաղթանակից հետո Նունյեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Լոպես Նունյեսը պատմության մեջ առաջին ըմբիշն է, որ 5-րդ անգամ […] ...

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնը

12:30 07.08.2024

«Հաղթանակ» զբոսայգու տարածքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնը

Օգոստոսի 10-ին և 11-ին «Հաղթանակ» զբոսայգու տարածքում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ քաղաքային զբոսաշրջային փառատոնը, որի նպատակն է ազգային հագուստի, մշակույթի, ավանդույթների, զարգացումն ու ցուցադրումը թե´ մայրաքաղաքի հյուրերին, թե´ Հայաստանի բնակիչներին, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: «Փառատոնը կիրականանա ՀՀ մարզերի, Երևանի, և Արցախից բռնի տեղահանված արհեստագործ վարպետների, ինչպես նաև արդեն ավանդույթ դարձած ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների և ազգային […] ...

BACK_TO_TOP