Մենք և՛ զինվոր ենք, և՛ դերասան․ պահում ենք մեր հողն ու մշակույթը․ Կապանի թատրոնը Գյումրիի դրամատիկականի բեմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+11.09 oC

Մենք և՛ զինվոր ենք, և՛ դերասան․ պահում ենք մեր հողն ու մշակույթը․ Կապանի թատրոնը Գյումրիի դրամատիկականի բեմում

19:58 08.05.2023

 

Առաջին անգամ աճեմյանական բեմում էր Կապանի Ա․ Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Հյուրախաղը Գյումրիում ընթացող թատերական միջազգային փառատոնի շրջանակներում էր։ Հարավային անհանգիստ սահմանից՝ Սյունիքից, մեկ օրով իրենց մշակույթն էին բերել։ Կապանի թատրոնը գյումրեցի հանդիսատեսին է ներկայացել Վրթանես Փափազյանի «Ժայռը» դրամայով, որը թատրոնի խաղացանկում նոր է։

Առաջնախաղը հայրենի քաղաքում եղել է երկու ամիս առաջ՝ լեփ-լեցուն դահլիճում։ Ստեղծագործական կյանքին չի խանգարում անգամ սահմանային իրավիճակի փոփոխությունն ու  լարվածությունը: Լեռնահայաստանում ապրող մարդիկ ամուր կառչած են իրենց հողին:

«Մենք  ստեղծագործում ենք, ամեն մարդ իր տեղում է, զինվորը սահմանին է, մենք՝ թատրոնում, ուսուցիչը իր սերունդն է կրթում, մենք էլ որպես ստեղծագործական խումբ սկսել ենք ավելի պատասխանատվորեն վերաբերվել հանդիսատեսին, որովհետև ցանկացած քայլ, ցանկացած գաղափար, որ հնչեցնում ենք, կարևոր է։ Ժողովրդին հիմա ավելի շատ պետք է քաջալերական ինչ -որ խոսք, ժողովրդին պետք է հիշեցնել, որ պետք է  ապրել, սիրել ու արարել»,- ShantNews. am-ի հետ զրույցում նշեց Կապանի դրամատիկական թատրոնի ռեժիսոր Քրիստինե Սլոյանը։

Սյունեցիները  հերոսական ուղի անցած, պայքարի պատրաստ հայի տեսակն են: Դերասանը, ստեղածագործող մարդու տեսակը անհրաժեշտության դեպքում պատրաստ է հայրենիքը պաշտպանել։

«Սյունեցիք հերոս ժողովուրդ են, ապրել են դարերով և դեռ շարունակելու են ապրել դարերով մեր հողի վրա։ Նրանք և՛ զինվոր են, և՛ մշակույթի ծառաներ Ի դեպ,Կապանի թատրոնում էլ զինվոր տղաներ կան, որ երբ կարիքը կա զենքը ձեռքը վերցնելու, սահմանում կանգնած են, երբ որ խաղաղ է, զբաղվում են մշակույթով»,- շեշտում է ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանը։

Կապանի թատրոնը, Գյումրիի Միջազգային փառատոնը վերջին տարիների ընթացքում հյուրախաղով ներկայանալու լավագույն հնարավորությունն է համարում: Թատերական փառատոնը մշակութային երկխոսության հարթակ է դարձել մարզային, մայրաքաղաքային ու արտերկրի թատրոնների միջև:

Կապանի դրամատիկական թատրոնին գյումրեցի հանդիսատեսն ընդունեց առանձնակի ջերմությամբ, ծափահարում էին Հայաստանի հարավային դարպասն ամուր պահող Սյունյաց երկրի դերասաններին ու ստեղծագործական խմբին։ Սահմնանին ստեղծագործող թատրոնում այս տարի նոր առաջնախաղեր են  սպասվում, ծրագրում են ներկայացումներով շրջագայել մարզի սահմանամերձ բնակավայրերում ու քաղաքներում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP