Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի միավորումը Գյումրի ԲԿ-ին անխուսափելի է․ Շիրակի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+11.09 oC

Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի միավորումը Գյումրի ԲԿ-ին անխուսափելի է․ Շիրակի մարզպետ

20:54 05.05.2023

Շիրակի մարզպետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսել է մարզի առողջապահական ոլորտում առկա խնդիրներից և սպասվող բարեփոխումներից: Անավարտ է մնումմոր և մանկան ավստրիական հիվանդանոցի հարևանությամբ նոր ծննդատան շենքի կառուցումը։

Մասնավորի՝ շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի, անավարտ ծրագիրը 3 տարի անց  նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ՝ պետության  համագործակցությամբ։ Մինչ տարեվերջ կավարտվի նաև մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցի Գյումրի ԲԿ-ին միավորելու գործընթացը։ Արդյո՞ք բուժհաստատությունները մեկ տեղում կենտրոնացնելուց հաշվի են առնվել ռիսկային գործոնները։

«Մենք ունենք վերլուծություն, մենք ունենք փաստաթղթային հիմնավորումներ, թե ինչպիսի բուժծառայություններ է մատուցվել  նախկինում և այս պահին։ Ունենք արդեն մի քանի  կառույցների միավորում Գյումրի ԲԿ-ի հետ։ Ինչպիսին է էստեղ ցուցանիշները, թե՛ բուժծառայությունների մատուցման, թե՛ գումարների ճիշտ ծախսման, մենք դրանք հիմնարար փաստաթղթերով ու համեմատություններով ունենք»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:

Այսինքն, մանկական հիվանդանոցի միավորումն անխուսափելի է, ավելին՝ մոր և մանկան ավստրիական հիվանդանոցն ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Վարչականում փոփոխություններ էլի կլինեն։

«Մրցույթ էր հայտարարված, մրցույթից մի քանի օր առաջ գործող տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, և  քանի որ մրցույթում էլ հաղթող չի ճանաչվել ոչ մի թեկնածու, մենք պետք է նշանակեինք նոր պաշտոնակատար, նշանակեցինք և նորից  մրցույթ ենք հայտարարում»,- պարզաբանել է մարզպետը:

Իսկ բուժանձնակազմում կրճատումներ, մարզպետի վստահեցմամբ, չեն լինի։ Ժամանակավոր պաշտոնակատարներով են ղեկավարվում նաև մարզպետարանի ենթակայության մի շարք կառույցներ ու դպրոցներ։ Որոշ դեպքերում մրցույթ չի հայտարարվում կամ հայտարարվելու արդյունքում հաղթող չի լինում։ Իսկ ինչ սկզբունքով են նշանակվում պաշտոնակատարները, մարզպետը նշում է՝ առաջնորդվում են օրենքի պահանջներով։

«Ժամանակավոր պաշտոնակատարներն էլ չափորոշիչներին համապատասխան պետք է լինեն, եթե չի համապատասխանում, էստեղ նշանակություն չունի մեր թիմակիցն է, թե ոչ թիմակից, պետք է բավարարի օրենսդրությամբ նախատեսված պահանջներին, նոր նշանակվի, խնդիրը սա է»,- շեշտել է Մուշեղ Մուրադյանը:

Կառուցվածքային փոփոխություններ են ընթանում նաև Շիրակի մարզպետի աշխատակազմում։ Վերամիավորվում են  ստորաբաժանումները։ Սպասվող կրճատումներից խոսելիս մարզպետը ընդգծել է, որ աշխատանքից ազատման  ենթակա աշխատակիցները հնարավորության դեպքում կհամալրեն առկա թափուր պաշտոնները։ Մարզպետի աշխատակազմի վերջնական կառուցվածքը պարզ կդառնա հունիսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP