20:17 05.05.2023
Այսօր աշխատանքային 100 օրն է ամփոփել Շիրակի մարզպետը։ Լրագրողների հետ հանդիպումը սկսել է ֆինանսատնտեսական տվյալների ներկայացմամբ։ Մարզի քաղաքաշինության ոլորտի պետական ֆինանսավորումն այս տարի կազմում է ավելի քան 22 միլիարդ դրամ, որից 13,5 միլիարդը մարզի հանրապետական, միջպետական ու մարզային նշանակության շուրջ 60 կմ երկարության ճանապարհների հիմնանորոգմանն է ուղղված, 4,5 միլիարդը՝ կրթական, մշակութային և մարզական նշանակության օբյեկտների կառուցմանն ու նորոգմանը։
Քաղաքաշինական ծրագրերի ցանկում մարզի 114 վթարային բնակելիներից Անտառավան 26 և Տիգրան մեծի 5 շենքերում ապրողների բնակապահովման հարցը, մարզպետի հավաստիացմամբ, այս տարի կլուծվի։
«Անտառավան 26 շենքի հարցով արդեն գործնական քայլեր են իրականացվում։ Կառավարության հետ համագործակցությամբ արդեն հստակ պլաններ են նախագծվել, փոխհատուցումը ընտանիքներին կլինի երևի ԲԳՎ-ների միջոցով, էս մասով արդեն նախագիծ է պատրաստվում, իսկ Տիգրան Մեծի 5 շենքի մասով կարող եմ ասել, որ արդեն նախագծանախահաշվային փաստաթղթեր ենք կազմել»,- նշել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը:
Առաջնահերթ և օրակարգային է Գյումրիում տնակների ապամոնտաժման հարցը, որը բավական խնդրահարույց գործընթաց է դարձել այս պահին։ Կառավարության որոշմամբ, մինչև 2027 թվականը համայնքապատկան տարածքները պետք է ազատվեն ժամանակավոր կացարաններից։ Տնակում ապրող ընտանիքների կարգավիճակից, տնակային պատմությունից կախված՝ խնդրի լուծման տարբերակներն ուրիշ են, որոնք բնակիչներից մեծ մասի համար ընդունելի չեն։
«Ընդհանուր 2964 շինություններ են մարզում, որից Գյումրիում հաշվառված է 2648-ը, Արթիկում՝ 2-ը,Ախուրյան համայնքում՝ 295-ը, Ամասիայում՝ 13-ը և Անի համայնքում ՝ 6-ը: Այո՛, բնականաբար, ծավալուն աշխատանք է և իրենից ռիսկեր է պարունակում, որովհետև մենք գործ ունենք մեր բնակիչների հետ»,- ժամանակավոր կացարանների մասին թվային տվյալներ է ներկայացրել մարզպետը:
23:59 02.04.2025
Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվիՀարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...