Ամառային մի օր միտք էի անում պետության արդյունավետ կառավարման մասին․ Նիկոլ Փաշինյանի հոդվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+10.09 oC

Ամառային մի օր միտք էի անում պետության արդյունավետ կառավարման մասին․ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

15:21 23.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է 2016թ․ իր գրած հոդվածներից մեկը։

«Սիրելիներ, այս հոդվածը գրել եմ 2016 թվականի օգոստոսին: Տպագրվել է «Հայկական ժամանակի» օգոստոսի 16-ի համարում: Վարչապետ ընտրվելուց հետո ամեն շաբաթ հիշում էի էս հոդվածի մասին ու որոշեցի ձեզ էլ ներկայացնել: Ներկայացնում եմ ստորև, առանց փոփոխության:

Վերնագիր – Մեր մեղքը. ազգային-արդյունավետ կառավարում

Ամառային մի օր Իջևանի մեր տան բակում նստած միտք էի անում պետության արդյունավետ կառավարման մասին: Փորձում էի հասկանալ, թե ինչու, այնուամենայնիվ, հնարավոր չի լինում մեր երկրում պետական արդյունավետ կառավարում իրականացնել:

Եվ այն ժամանակ, երբ ուր որ է` պետք է եզրակացնեի, որ դրա մեղավորը, ասենք, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանն է, աչքս ընկավ մեր ծիրանի ծառին: Ամառվա այդ օրը, երբ հանրապետությունում ծիրանի բերքահավաքի ամենաթեժ շրջանն էր, մեր ծառի վրա ոչ մի ծիրան չկար:
Եվ սա բնական է, որովհետև ծիրանը Իջևանում բերք չի տալիս: Անգամ խոսակցություն կա, որ Իջևանում ծիրանը 17 տարին մեկ է բերք տալիս: Այս խոսակցությունը, սակայն, և ուրիշների, կամ ավելի ճիշտ՝ մեր պապերի դառը փորձը մեզ չի խանգարել, որ մենք մեր այգու լավագույն տեղում երկու հատ ծիրանի ծառ տնկենք: Ու ամեն գարուն մեր ծիրանի ծառը ծաղկել է` ծաղկի 70 տոկոսը ցրտահարվել է, 20 տոկոսը կարկուտն ու անձրևն են տարել, 10 տոկոսն էլ որդն է կերել:

Եվ այդպես, ամեն անգամ մենք չենք ընդունել մեր սխալը և մեզ հույս ենք տվել, որ հաջորդ տարի կարկուտ չի լինի, ցուրտ չի լինի, անձրև քիչ կգա: Բայց ամեն տարի նույնը կրկնվել է, որովհետև եղանակը, այնուամենայնիվ, շատ մեծ տատանումներ չի տալիս ու, այսպես թե այնպես, ամեն տարի հիմնականում նույնն է կրկնվում:

Եվ ահա, մեր ծիրանի ծառը ստիպեց ավելի լրջորեն մտածել արդյունավետ պետական կառավարման մասին և դա անել սեփական օրինակով: Հարցը հետևյալն է. մեզ` մեր ընտանիքին, բաժին է հասել այս փոքրիկ, երեք-չորս հարյուր քառակուսի մետրանոց հողակտորը: Դա մի տարածք է, որտեղ մենք և՛ նախագահ ենք, և՛ վարչապետ. կառավարիչ՝ կարճ ասած:

Եվ խնդիրը հետևյալն է. ինչքանո՞վ ենք մենք արդյունավետ իրականացնում մեզ բաժին հասած տարածքի կառավարումը և ինչքանո՞վ ենք այն կարողանում ծառայեցնել ինքներս մեր բարեկեցությանը: Հարցը կարևոր է ոչ միայն բարեկեցության, այլև արդյունավետ կառավարումը մեր մեջ որպես մտածելակերպ, գենետիկ կոդ սերմանելու իմաստով:

Որովհետև, եթե այսօր դու կառավարիչ ես 400 մետր հողակտորի և արդյունավետ չես կառավարում այն, ինչպես կարող ես երկիրը արդյունավետ կառավարել, եթե հանկարծ հայտնվես երկրի կառավարչի կարգավիճակում: Ու չէ՞ որ ՀՀ ամեն քաղաքացի կառավարման փորձը ձեռք է բերում առաջին հերթին իր տնտեսության, այգու, տնամերձի կառավարմամբ, ու սա այն քաղաքացին է, որ նախագահ, վարչապետ, նախարար լինելու իրավունք ունի:

Կարճ ասած՝ այն ժամանակ, երբ ես Հայաստանի անարդյունավետ կառավարման համար հզոր մեղադրանքներ էի պատրաստվում տեղալ, ասենք, պայմանականորեն՝ Ռոբերտ Քոչարյանի և նրա թիմի վրա, մեր ծիրանի ծառը ինձ համոզեց հանգիստ թողնել Քոչարյանին ու նրա ավազակախմբին:

Եվ եկեք նայենք, թե ինչպես ենք մենք կառավարում մեր տնամերձը: Գանք վերևից. բալի ծառ, որն, ըստ էության, երբեք բերք չի տալիս. հիվանդ է, ի՞նչ է` չգիտեմ: Կեռասի ծառ, որ, մեծ հաշվով, երբեք բերք չի տալիս՝ նույն պատճառով, ինչ որ ծիրանը: Կարալյոկ. երկու ծառ. այստեղ ամեն ինչ կարգին է: Հետո կողք- կողքի շարված են սև ու դեղին սալորի ծառեր:

Սրանք այն ծառերն են, որոնք Իջևանի պայմաններում հոյակապ բերք են տալիս, բայց մենք այդ ծառերը այնպես ենք լցրել իրար գլխի, որ նրանց, ըստ էության, զրկել ենք բերք տալու հնարավորությունից:

Հիմա գանք մեր տնամերձի բոստանային մասին. այստեղ ցանված են լոլիկ, վարունգ, լոբի, պղպեղ: Ամեն տարի համտեսում ենք մեր բոստանի բերքն ու իրար համոզում, թե շատ համով է: Բայց այսքան տարի չենք էլ նկատել, որ լոլիկը իջևանյան մեր բակում հասունանում է այն ժամանակ, երբ շուկայում այն լինում է 60-100 դրամ, ու, փաստորեն, գուցե շատ ավելի ձեռնտու է այն գնելը: Նույնը, ըստ էության, կարելի է ասել նաև մյուս մշակաբույսերի մասին:

Կարճ ասած՝ ակնհայտ է, որ մեր տնամերձը խայտառակ անարդյունավետ է կառավարվում: Ցանկապատի վրայով նայում եմ մեր հարևանների տնամերձներին՝ նույն վիճակն է: Ու այսպես, երկրում անարդյունավետ են կառավարվում հարյուր հազարավոր տնամերձներ, և այս պայմաններում անհասկանալի է, թե ինչու պետք է երկիրը արդյունավետ կառավարվի: Ինչի՞ հաշվին:

Ելք կա
Բնականաբար, մեր տնամերձի արդյունավետ կառավարման հարցը ես բարձրացրի մեր ընտանիքում: Ներկայացրի բոլոր փաստարկները ծիրանի, կեռասի, լոլիկի և մյուս բաների մասին: Ոչ մի հակափաստարկ չհնչեց: Սկսեցինք մտածել ելքի ուղիների մասին:

Եղբայրս, որ գյուղատնտես է, արեց թերևս ամենաօպտիմալ առաջարկը. անհրաժեշտ է տնամերձի ողջ տարածքով տնկել սև սալորի ծառեր և լրջորեն զբաղվել դրանց մշակմամբ: Հիմնավորումը հետևյալն է. սև սալորը Իջևանի պայմաններում հոյակապ բերք է տալիս, բուժման կարիք չունի, և դրա չիրը շուկայում մեծ պահանջարկ ունի ու թանկ արժի:

Սա իսկապես հոյակապ գաղափար է: Նշանակում է՝ հենց աշնանը այգին պետք է մաքրել ամեն տեսակ այլ ծառերից, գտնել լավ տնկիներ և ողջ տարածքը տրամադրել 6-8 սև սալորի ծառերի: Բայց մի փոքր պրոբլեմ կա. այս ամենը պահանջում է կամք, աշխատանք, համառություն: Համ էլ անհրաժեշտ է սալորաչիր անելու ձևը սովորել, հետո էլ անհրաժեշտ է այդ սալորաչիրը իրացնելու ուղիներ փնտրել: Լավ, լավ, վերջ տվեք. ո՞վ էդքան զահլա ունի:

Համ էլ մեզնից այգեգործ ու առևտրական դուրս չի գա: Ահա այսպես. հաջորդ մարտին մեր ծիրանը կրկին կծաղկի, ու ծաղիկը ցուրտը կտանի, մեր կեռասը կչեչոտի ու այդպես էլ կեռաս չի դառնա: Մեր լոլիկը կհասնի օգոստոսի վերջին, ու ես՝ մի շաբաթ-կիրակի Երևանից ժամանած լրագրողս, կհամտեսեմ այն, և թարմ լոլիկի հոտը ինձ կտանի դեպի իմ մանկության խորքերը, կհիշեցնի իմ կյանքի մոռացված դրվագներ, որոնք անսահմանորեն կհուզեն իմ հոգին:

Ահա այսպիսի տխմար արժեքների գերին ենք ես ու մեր ժողովուրդը»,- գրել է նա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիեգո Սիմեոնեն պատմական նվաճման է հասել

22:32 25.11.2024

Դիեգո Սիմեոնեն պատմական նվաճման է հասել

Արգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկին 700-րդ խաղն է անցկացրել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Պատմության մեջ առաջին անգամ է, երբ Լա լիգայի թիմերից մեկի գլխավոր մարզիչը բոլոր մրցաշարերում հատում է 700 խաղի շեմը: Սիմեոնեն իսպանական ակումբը գլխավորում է 2011 թվականից։ Այս ընթացքում «Աթլետիկոն» տարել է 413 հաղթանակ, գրանցել 156 ոչ-ոքի և կրել 131 […] ...

Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

22:24 25.11.2024

Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարողական հիմնարկներում

ՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աջակցությամբ իրականցվել են իրազեկման միջոցառումներ ազատազրկված անձանց համար։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Հովհաննես Եսայանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Թմրանյութերի ազդեցությունը հասարակության և անհատի վրա» թեմայով հանդիպում, որն անցկացնելու համար հիմնարկ է հրավիրվել հոգեբան, հոգեթերապևտ Լուսինե Սերոբյանը։ Ազատազրկված անձինք դիտել են թեմայի վերաբերյալ նյութեր […] ...

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

22:16 25.11.2024

Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համար

Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով դիտավորյալ կեղծ հաղորդում է ուղարկել Սքոթլանդ Յարդ՝ ԱՄՆ դեսպանատանը ռումբ տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը։ «Ներկայումս որևէ կապ չկա ընթացիկ հետաքննության և վերջին օրերին տեղի ունեցած կասկածելի առարկաների հայտնաբերման հետ կապված նմանատիպ միջադեպերի միջև»,-հայտնել է Սքոթլանդ Յարդը, որը նաև տեղեկացրել է, որ […] ...

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

22:08 25.11.2024

ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվել

Ռաբբիի սպանության կասկածանքով ԱՄԷ-ում ձերբակալված երեքն էլ Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուշաբթի հաղորդում է WAM-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ Ձերբակալվածների նկատմամբ նախաքննություն է սկսվել։ ԱՄԷ-ի ՆԳՆ-ն նշել է իր պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավորինս արագ պարզելու սպանության դրդապատճառները, հանգամանքներն ու մանրամասները։ Իր հերթին Associated Press-ը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային, նշում է, որ տղամարդը սպանվել է, քանի […] ...

SHANTNEWS

22:00 25.11.2024

SHANTNEWS

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա

21:50 25.11.2024

ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: ...

BACK_TO_TOP