16:26 12.03.2018
Ընդամենը երեք օր առաջ «Միլան»-ի դաշտում իտալական ակումբին հաղթելուց հետո Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Արսենալ»-ն, իհարկե, բարձր տրամադրությամբ էր հյուրընկալել «Ուոթֆորդ»-ին: Դա նկատվեց խաղի հենց սկզբից: Արդեն երկրորդ րոպեին հյուրերի դարպասապահը դժվարությամբ փրկեց իր թիմին, սակայն քիչ անց նա էլ անզոր եղավ դիմակայել Մուսթաֆիի գլխով հարվածին: Երկրորդ խաղակեսին լոնդոնցիների առավելությունը, Մխիթարյանի ճիշտ ժամանակին արված փոխանցումից հետո, կրկնապատկեց Օբամեյանգը:
Քիչ անց հյուրերը չօգտագործեցին հաշվի տարբերությունը կրճատելու 100 տոկոսանոց հնարավորությունը: «Արսենալ»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը հետ մղեց Պետեր Չեխը: Խաղի ավարտից հետո շնորհավորանքներ ստացող ֆուտբոլիստներից մեկը հենց Չեխն էր, քանի որ այս հանդիպումը նրա կարիերայում 200-րդն էր, որում գնդակ բաց չէր թողել: 11-մետրանոցի դրվագին հետխաղյա հարցազրույցում հատուկ անդրադարձել էր նաև Արսեն Վենգերը:
«Երբ հաշիվը 2-0 էր, նրանք ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք: Մենք այդ ժամանակ արդեն բավականին հոգնած էինք, և եթե հանկարծ հաշիվը դառնար 2-1, ապա դժվար է ասել՝ հանդիպումն ինչ ընթացք ու ավարտ կունենար: Ընդհանուր առմամբ դժվար խաղ էր, ինչպես և Պրեմիեր լիգայի բոլոր հանդիպումները: Ամեն դեպքում մենք կարողացանաք բարձր կամային հատկանիշներ դրսևորել և հաղթել»,-նշել է Վենգերը:
Հաղթական ու վերջին գոլն իր հաշվին գրանցեց Հենրիխ Մխիթարյանը: Այս անգամ Մխիթարյանն ու Օբամեյանգը դերերով փոխվեցին և աֆրիկացու փոխանցումից հետո Մխիթարյանը դարձավ գոլի հեղինակ: Եվ ամեն դեպքում ընդհանուր արդյունքով լավագույնը լոնդոնցիների կազմում դարձյալ Մխիթարյանն էր:
Whoscored.com մարզական վերլուծական կայքը 10 հնարավորից 8.79 միավոր տվեց Մխիթարյանին, ինչը ամենաբարձր ցուցանիշն էր դաշտում գնտվող բոլոր ֆուտբոլիստների շրջանում: Հիշեցնենք, որ Մխիթարյանը լավագույնն էր նաև «Միլան»-ի դեմ խաղում, ու նաև փետրվարի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել «Արսենալ»-ի կազմում:
«Իհարկե սա բարդ հանդիպում էր: Բայց մենք «Միլան»-ի հետ խաղից հետո որոշակի վստահություն ձեռք բերեցինք ու տարբերությունը նախորդ խաղերի համեմատ, կարծում եմ, արդեն զգալի է: Մենք շարունակելու ենք աշխատել նույն կերպ և ավելացնելու ենք միավորների թիվը: Մենք շարունակելու ենք խաղալ երկրապագուների համար՝ նաև այն երկրպագուների, ովքեր վերջին շրջանում չեն գալիս խաղադաշտ»,- պատասխանել է Մխիթարյանը:
«Ուոթֆորդ»-ի հետ խաղին լոնդոնցիների Էմիրեյթս մարզադաշտում դարձյալ դատարկ տեղեր շատ կային: Անհաջող ելույթների շարքը դեռ իր ազդեցությունը թողել է: Շատ մարզական վերլուծաբանների կարծիքով, սակայն, «Արսենալ»-ի վերջին հանդիպումը թե թիմի, թե հատկապես մարզչի հանդեպ առաջացած տրամադրություններում որոշակի դրական փոփոխություն կկատարի: Երկրորդ հաղթանակը, հինգ խփած և ոչ մի բաց թողած գնդակ, իսկ Վենգերի մասին դարձյալ խոսում են, որ նա դեռ գործի մեջ է:
«Արսենալ»-ը միայն ես չեմ: Դա մի մեծ կոլեկտիվ է: Մինչև որոշում ընդունելը ես խորհրդակցում եմ առնվազն 20 հոգու հետ: Ինձ շրջապատում են շատ տաղանդավոր մարդիկ, ովքեր նույնպես իրենց կյանքը նվիրել են «Արսենալ»-ին: Շնորհակալ եմ երկրպագուներից ու նաև «Արսենալ»-ի հետ կապ չունեցող, բայց ինձ հարգող չեզոք երկրպագուներից: Հիմա շատ հարցեր փողն է լուծում, իսկ գլխավոր արժեքները փողի մեջ չեն: Կարելի է սիրել կամ չսիրել «Արսենալ»-ը, բայց պետք է հասկանալ ինչն է ամենագլխավորը ֆուտբոլում: Ափսոսում եմ, որ հիմա այդ մասին շատ չեն խոսում»,- լրագրողի հարցին պատասխանել է Վենգերը:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալ»-ը գործնականում ոչնչի արդեն չի հավակնում, չհաշված թերևս այն որ կայուն, հուսալի խաղը կարող է որոշակիորեն վերականգնել ակումբի երբեմնի վարկանիշը: Ինքնավստահությունն ավելի ամրապնդելու համար շատ ավելի կարևոր է «Եվրոպա լիգայում» հաջող հանդես գալը: Առջևում «Միլան»-ի հետ պատասխան հանդիպումն է Լոնդոնում և «Արսենալ»-ը հաջորդ փուլ դուրս գալու բոլոր հնարավորություններն ունի: Հիշեցնենք, որ այդ հանդիպումը կկայանա մարտի 15-ին և կհեռարձակվի «Շանթ»-ի ու «Շանթ պրեմիում»-ի եթերում:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...