15:50 12.03.2018
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
Համաձայն նյութերի` փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանն իրեն ավագ լեյտենանտի սպայական կոչում շնորհելու համար իր ընկերոջ` ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազորի բարեկամի միջնորդությամբ նրան տվել է 2.500 ԱՄՆ դոլար: Սակայն ոստիկանը մինչ օրս կոչում չի ստացել, իսկ գումարը չի վերադարձվել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, կաշառք ստանալու և կաշառքի միջնորդություն կատարելու առերևույթ հանցագործությունների հատկանիշներ ուստի Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 313-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:19 09.04.2025
ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։ Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել է Արկադի Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Չերչինյանը […] ...
18:12 09.04.2025
ԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ ՄեհրաբյանինԿենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ Մինչ […] ...
18:06 09.04.2025
Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժությունԱպրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: ...
17:54 09.04.2025
Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանինՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […] ...
17:48 09.04.2025
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես […] ...