Սրտի կաթվածի մասին տեղեկություններից հետո Էրդողանի վարկանիշի կտրուկ անկում է արձանագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Սրտի կաթվածի մասին տեղեկություններից հետո Էրդողանի վարկանիշի կտրուկ անկում է արձանագրվել

22:57 28.04.2023

Այսօր մեկնարկել է Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը՝ երկրի սահմաններից դուրս: Ընտրություններն անցկացվում են նախագահ Էրդողանի սրտի կաթվածի մասին տարածվող տեղեկությունների ֆոնին: Մինչև ընտրությունները դեռ 18 օր կա: Ինչո՞ւ է արտերկրում քվեարկությունն այսքան վաղ սկսվել:

Թեմային՝  «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Ինչպես մի շարք երկրներում, Թուրքիայում ևս, երկրի սահմաններից դուրս քվեարկությունը տեղի է ունենում ընդհանուր ընտրություններից ավելի շուտ, բայց Թուրքիայի տարբերությունն այլ երկրներից նրանում է, որ Թուրքիան այն բացառիկ երկրներից է, ուր չափազանց մեծ են ընտրելու իրավունք ունեցող համերկրացիները, որոնք ապրում են երկրից դուրս:

Եթե Թուրքիայի սահմաններից դուրս մոտ 10 մլն թուրք է ապրում, ապա նրանցից մոտ 4 միլիոնը քվեարկելու իրավունք ունի և սովորաբար շատ ակտիվ մասնակցում է քվեարկությանը: Նրանց համար աշխարհի 75 երկրներում բացվել են 150 ընտրատեղամասեր: Այսինքն՝ Թուրքիայում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից մոտ 6-7 %-ն ապրում է  արտերկրում և փորձը ցույց է տալիս, որ սովորաբար նրանք քվեարկում են հօգուտ Էրդողանի: Այս անգամ հնարավոր է բոլորովին այլ պատկեր լինի՝ հաշվի առնելով տարածվող լուրերն այն մասին, որ Էրդողանը ծանր հիվանդ է:

Եթե երկրի ներսում ապրող քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների համար դեռ ժամանակ կա, դեռ կարող են կենդանի Էրդողանին ցույց տալ ընտրություններից 2-3 օր առաջ, ապա երկրի սահմաններից դուրս՝ այսօր և վաղը քվեարկող թուրքերի համար պատկերն այլ է. նրանց մոտ կա տպավորություն, որ Էրդողանը չի կարողանա ղեկավարել երկիրը: Դա է պատճառը, որ Թուրքիայի սահմաններից դուրս տեղի ունեցող այս քվեարկությունն այդքան կարևորվում է և կարող է վճռորոշ դեր խաղալ:

Երեկ Էրդողանը կարծես թե երևացել է, իսկ այսօր որևէ տեղ չի երևացել: Իսկ երեկ տարածած այդ տեսանյութն ու լուսանկարը միայն ամրապնդել է հիմքը տարբեր վարկածների այն մասին, որ իրականում դա ոչ թե հենց այդ օրն արված նյութեր էին, այլ նախապես արված և, ըստ էության՝ կեղծ նյութեր: Մասնավորապես՝ «Դոյչե Վելե» պարբերականի մեր գործընկերները հայտնաբերել են, որ այն տեսանյութը, որն այժմ տարածվում է, մոնտաժված է: Այնտեղ երևում է, որ այդ կադրերի համակցումն արհեստական է։ Առաջին պլանում երևում է, թե ինչպես է Վլադիմիր Պուտինը ձեռքով ողջունում իր զրուցակցին՝ տեսակապի միջոցով, հաջորդ խոշոր պլանում Էրդողանն է ձեռքով ողջունում Պուտինին և երրորդ՝ ավելի խոշոր պլանում, երևում է, թե ինչպես է Պուտինը նայում մոնիտորի վրա, որտեղ արդեն Էրդողանը չկա: Այսինքն՝ դա կասկածների համար նոր հիմք է տվել:

Բացի դրանից, ընդամենը մի քանի րոպե տարբերությամբ, երևում է Էրդողանն իր աշխատասենյակում, որի լուսանկարը տարածվում է, րոպեներ անց նա արդեն բոլորովին այլ սրահում տեսակապի միջոցով ողջունում է Վլադիմիր Պուտինին: Այժմ Թուրքիայում ավելի ակտիվ են խոսում այն մասին, որ իրականում Էրդողանի մոտ ոչ թե ստամոքսի սովորական, պարզ խնդիր է, այլ՝ իսկապես ավելի բարդ խնդիր »,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP