Մայրանալու դժվարին որոշում 22 տարի անց. ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+11.09 oC

 Մայրանալու դժվարին որոշում 22 տարի անց. ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը

19:39 28.04.2023

22 տարի անց Հասմիկ Մանուկյանը նորից մայրացել է։ Գյումրիի Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոցում ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված գյումրեցի Պավել Մանուկյանի քույրը։

Որդու լուսանկարները մշտապես տիկին Հասմիկի հետ են, կարոտը  լուսանկարներից է կարողանում առնել։ Հերթով թերթում է ու հիշում  դեռ երեք տարի առաջ կենսախինդ օրերի հետաքրքիր ակնթարթները։ Երեք տարի է ծնողների զրույցները  բարձրաձայն թե մտովի, որդու լուսանկարների հետ են։ Պաշի բացակայության հետ անհաշտ ծնողները տանը մենակ էին, դատարկությունն էլ ավելի էր սրել հոգեբանական ու առողջական վիճակը, և նորից մայրանալու որոշումը դարձավ անբեկանելի։

«Շատ դժվար էր, մենք  մենակ էինք՝ ես ու ամուսինս, շատ վատ վիճակի մեջ էինք երկուսս էլ։ Հարազատներս ասացին, որ դա ճիշտ որոշում է, ձեր կյանքը կփոխվի ու մենք գնացինք այդ քայլին»,-ասում է Հասմիկ Մանուկյանը։

Դժվարությունները հաղթահարելու կամքը զորեղ գտնվեց, 22 տարի անց տիկին Հասմիկը նորից մայրացավ։ Հղիության 9 ամիսների ընթացքում եղել է բժիշկների հսկողությամբ և մշտապես հոգատարությամբ շրջապատված։ Հերոսի քրոջն    անվանակոչել են Էմմի։ Նա Մանուկյանների ընտանիքի երրորդ դուստրն է։

Հերոսի ուժեղ մայրը շրջապատված է հարազատներով, ուրախությունն ու տխրությունը միախառնվել են։ Դստեր ծնվելուց օրեր առաջ միայն մեկ անգամ երազում որդուն է տեսել։

«Մինչև հիմա երազիս չէի տեսել, նախքան էրեխի ծնվելը տեսա, որ էրեխեն ծնվավ ու առաջինը Պաշս գրկեց, բայց Պաշս փոքր էր։ Երազիս էդ եմ տեսել, թե դա ինչ  կնշանակեր, չգիտեմ»,- հուզված պատմում է հերոսի մայրը։

 

Էմմիի ավագ քույրերը  29 և 27 տարեկան են, երկուսն էլ ունեն երկուական երեխաներ։ Չորս թոռնիկներից հետո իր դստեր ծնունդը ուրիշ զգացողություն  ու սեր է ավելացնելու ընտանիքում։ Ավագ քույրերը մայրիկի կողքին են, նորածին քրոջ մեջ փորձում են նմանություններ գտնել։

Ավագ քույրը՝  Լարիսան,  բնակվում է Ֆրանսիայում, առաջին ծանոթությունը փոքրիկի հետ տեսակապով էր, իսկ վաղն արդեն կլինի Գյումրիում։ Հիմա կարևորը իրենց մայրիկի առողջությունն է։

Փոքրիկ Էմմիի ծննդյան առիթով տիկին Հասմիկը շնորհավորանքներ ստանում է  ոչ հարազատներից, բարեկամներից, նաև անծանոթ մարդկանցից, որոնք հպարտանում  են Հասմիկի նման ուժեղ մայրերով, որոնք զոհված որդիներից հետո կրկին մայրացել են։

19-ամյա Պավելը դիրքի ավագն էր,  նրա հրամանատարությամբ զինվորները անզիջում կռիվ էին տվել թշնամու դեմ։ Պավելը  բեկորային վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց ,որտեղ էլ երեք օր անց ՝ հոկտեմբերի երկուսին, մահացել էր։ Նրա կյանքի շարունակությունը փոքրիկ Էմմին է ու  դեռ լսելու է եղբոր մասին պատմությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP