Մեկնարկել է Ադրբեջանի հերթական՝ «գլխից մեծ» զորավարժությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Մեկնարկել է Ադրբեջանի հերթական՝ «գլխից մեծ» զորավարժությունը

16:01 12.03.2018

Այսօր մեկնարկել է Ադրբեջանի բանակի այս տարվա խոշորագույն զորավարժությունների մեկը, որին, երկրի ՊՆ հաղորդագրության համաձայն, մասնակցում է 25 հազար զինծառայող՝ տարբեր զորատեսակների ու միավորումների կազմում։

Զորավարժությանը ներգրավված զինտեխնիկան համեմատելի է վերջին 2-3 տարիներին Ադրբեջանի բանակի անցկացրած զորավարժությունների քանակների հետ.

  • 250 միավոր տանկեր և այլ զրահատեխնիկա
  • 1000 միավոր հրթիռահրետանային տեխնիկա
  • 50 միավոր ավիացիոն տեխնիկա։

Նախորդների համեմատությամբ՝ զգալի աճել է միայն հրթիռահրետանային սպառազինության ծավալը։

Զորավարժության վերաբերյալ հրապարակումներից հայտնի է դառնում, որ դրա ընթացքում կիրառվելու են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զրահապատ մեքենաներ, փողային հրետանի, ինքնաթիռներ, հարվածային ուղղաթիռներ և այլ տեխնիկա։ Զորավարժության սցենարի համաձայն՝ ադրբեջանցիները «ազատելու» են հայկական կողմի «գրաված» բարձրունքները։

Զորավարժության անցկացմանն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է, որ Ադրբեջանը պատշաճ ժամկետներում տեղեկատվություն չի տարածել զորավարժության անցկացման մասին, ինչը ԵԱՀԿ պայմանավորվածությունների խախտում է։

Նման վարքն Ադրբեջանի համար սովորական է դարձել։ Գոյություն ունի Վիեննայի փաստաթուղթ, որի հիման վրա խոշոր զորավարժություններ անցկացնող երկրները պարտավոր են նախապես զգուշացնել դրանց մասին փաստաթղթի տակ ստորագրած բոլոր երկրներին, որոնց թվում են նաև Հայաստանը և Ադրբեջանը։ Սակայն վերը նշված ոչ մի խոշոր զորավարժության ժամանակ Ադրբեջանը պատշաճ ծանուցում չի իրականացրել։

Նշենք նաև, որ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրություններում նշված թվերը կարող են և ոռճացված լինել, քանի որ նման քանակի անձնակազմ ու զինտեխնիկա տեղաշարժելը հսկայական ֆինանսական միջոցներ է պահանջում, որոնց կարիքն Ադրբեջանը շատ ունի։ Հավանական է, որ այս զորավարժությունները Իլհամ Ալիևը նախաձեռնել է նախընտրական շրջանից առաջ՝ որպես ներքին լսարանին ուղղված քարոզչական քայլ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը

20:36 22.11.2024

Նիկոլ Փաշինյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Կրճատում են ծառայողական մեքենաների թիվը․ ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում»։ ...

Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչին

20:28 22.11.2024

Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով ասել է, որ ակնկալում է ամերիկացի դիվանագետների վտարում Հաագայից՝ ԱՄՆ սենատոր Թոմ Քոթոնի՝ Նիդեռլանդներ ներխուժման մասին հայտարարություններից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման հրաման տվեց։ Դիվանագետը մեջբերել է ամերիկացի սենատորի խոսքերը, ով ՄՔԴ-ն անվանել է […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին

20:20 22.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Թբիլիսյան խճուղի 3/2, 3/2 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ […] ...

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

20:13 22.11.2024

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: 87 կգ քաշային կարգի բրոնզե […] ...

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

20:07 22.11.2024

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...

SHANTNEWS

20:00 22.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP