Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձան տեղադրելու կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+16.09 oC

Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձան տեղադրելու կապակցությամբ

22:31 26.04.2023

Անկարայում ու Բաքվում արձագանքել են երեկ Երևանում կայացած «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացմանը: Ադրբեջանի արգործնախարարությունը հատուկ հայտարարությամբ է հանդես եկել:

Ի՞նչ է ասվում հայտարարությունում. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։

«Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը դատապարտում է այդ հուշարձանի տեղադրումը և  «Նեմեսիս» գործողության մասնակիցներին անվանում է ահաբեկիչներ:

Պնդում են, թե Հայաստանը պետական մակարդակով հովանավորում է միջազգային ահաբեկչությունը և հիմնավորում են իրենց այս գնահատականն այն հանգամանքով, որ հուշարձանի տեղադրման որոշումը կայացվել է պետական ատյանի կողմից և որ իշխող կուսակցության ներկայացուցիչները ներկա են եղել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը:

Այս գնահատականները, իհարկե, սպասված էին, արգործնախարարության հայտարարությունը նույնպես, սակայն այն չի դիմանում որևէ քննադատության, քանի որ աբսուրդային է սկզբից մինչև վերջ: Նախ անվանել ահաբեկիչներ այդ մարդկանց, որևէ կերպ իրավական տեսակետից չի կարելի, քանի որ նրանք ի կատար են ածել հենց թուրքական օրինական իրավական ատյանի դատավճիռը:

Հիշեցնեմ՝ Մուդրոսյանը, այդ խաղաղ համաձայնագրից հետո, Թուրքիայի օսմանյան իշխանությունները միջազգային ճնշման արդյունքում ստեղծեցին ռազմական տրիբունալ, որը դատապարտեց երիտթուրքական կառավարության առաջնորդներին՝ Օսմանյան կայսրությունն աշխարհամարտի մեջ քաշելու և ազգությամբ հայ հպատակների նկատմամբ ցեղասպանություն գործելու համար:

Այսպիսով, երիտթուրքական կառավարության մի քանի տասնյակ առաջնորդներ հենց թուրքական օրինական ռազմական տրիբունալի դատավճռով էին  մահապատժի դատապարտվել և ըստ էության, գործողության մասնակիցներն ընդամենը ի կատար են ածել այդ որոշումը:

Ի դեպ նաև հիշեցնեմ՝ Սողոմոն Թեհլերյանը, ով Բեռլինում պատժել էր Թալեաթ փաշային, գերմանական դատարանի կողմից արդարացվել էր և դա նույնպես իրավական փաստարկ է մեր ձեռքերում, որը հաստատում է մեր դիրքորոշումը»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP