Աջ ղեկով մեքենաների ճակատագիրը հայտնի կլինի աշնանը. կա 2 տարբերակ․ «Փաստ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Աջ ղեկով մեքենաների ճակատագիրը հայտնի կլինի աշնանը. կա 2 տարբերակ․ «Փաստ»

09:07 23.08.2018

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 1-ից Հայաստանում ժամանակավորապես արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, իսկ որպես արգելքի վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերը: Ներկրման արգելքին զուգահեռ, սակայն, ներքին շուկայում աջ ղեկով ավտոմեքենաների առքուվաճառքը թույլատրվում է:

Իսկ ի՞նչ կլինի մի քանի ամիս անց: Արդյո՞ք կերկարաձգվի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը, թե՞ նոր կառավարությունը կկարողանա այնպիսի մի որոշում կայացնել, որը ձեռնտու կլինի ոչ միայն պետությանը, այլև վարորդներին: «Փաստ»-ը փորձեց հասկանալ, թե այս խնդրի շուրջ ի՞նչ նոր զարգացումներ կամ լուծումներ կան:

«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տրանսպորտի և կապի նախարարությունում սրա հետ կապված երկու տարբերակ է քննարկվում, որից մեկն, ըստ նրա, լավն է, մյուսը՝ շատ վատ: Քիչ թե շատ դրական տարբերակը վերաբերում է աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը մինչև 2020 թ. թույլատրելուն, իսկ մյուսը՝ ներկրելը մեկ պայմանով թույլատրելուն, այն է՝ ղեկի տեղափոխությամբ:

Սակայն ոչ ոքի համար այսօր գաղտնիք չէ, թե ինչ վտանգներ կարող է պարունակել նման որոշումը՝ ղեկի տեղափոխումը: Բազմիցս խոսվել է, որ այդ փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեքենայի հետագա շահագործման վրա:

Ղահրամանյանի խոսքով՝ ղեկը փոխելը բավական բարդ գործընթաց է, ընդ որում՝ ոչ միշտ արդյունավետ: Օրինակ՝ Վրաստանում ընդհանրապես արգելված է ղեկի տեղափոխություն կատարել, անգամ լիցենզավորված կազմակերպության դեպքում վստահ լինել հնարավոր չէ:

«Որպես վարորդների ներկայացուցիչ, նախարարությանը առաջարկել ենք այլ տարբերակ: Աջ ղեկով մեքենաներն ավելի մատչելի են, դրանց մաքսազերծումը նույնպես: Եթե ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ համատեղ որոշեն ձախ ղեկով մեքենաների մաքսազերծումը որոշ չափով նվազեցնել, ապա մարդիկ կնախընտրեն ձախ ղեկով մեքենա ներկրել, քանի որ մեզ մոտ մեքենաները ներկրվում են ոչ թե ըստ ճաշակի, այլ՝ ըստ արժեքի: Եթե ձախակողմյան ղեկով մեքենաների մաքսազերծումը նվազեցվի, ապա բնական ընտրության արդյունքում աջ ղեկով մեքենաների ներմուծումը կդադարի կամ կհասցվի նվազագույնի»,- նշեց նա:

Ի դեպ, միջինում աջ ղեկով մեքենայի գինը նույն մակնիշի ու տարեթվի ձախ ղեկով մեքենայից տարբերվում է 1000–3000 ԱՄՆ դոլարով: Իհարկե, այս ամենը դեռևս քննարկման փուլում է, դեռևս որևէ պաշտոնական դիրքորոշում չկա: Բայց բանն այն է, որ 2020 թ. այնուամենայնիվ պետք է արգելվի աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը, ինչը ԵԱՏՄ պահանջ է: Ղահրամանյանի խոսքով՝ պետք է մինչև 2020 թ. լուծումներ գտնել, որպեսզի մարդիկ հանկարծակիի չգան:

Զրուցակիցս, սակայն, ձախ ղեկով մեքենաների ներկրման ավելացման մեջ ևս խնդիր է մատնանշում: Ասում է՝ արդյո՞ք վարչական մարմիններին ձեռնտու է, որ շատ մեքենաներ ներկրվեն: Այդ դեպքում խնդիրներ կառաջանան երթևեկության մեջ:

«Շատ մեքենաների առկայությունն էլ խնդիր կստեղծի այլ ոլորտում, որին դեռևս ոչ ոք պատրաստ չէ: Օրինակ՝ եվրոպական երկրներում մինչ մեքենա ձեռք բերելը պետք է կայանման իրավունք ձեռք բերել, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն»,- նկատեց նա:

Մինչ հոկտեմբեր հանրային քննարկումներ դարձյալ կլինեն: Այդպես է կարծում «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը՝ մատնանշելով, որ ներկրման արգելքը որոշ չափով վնասել է նաև պետբյուջեին: Մեքենաների ներկրման մեջ գերակշռում էին աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք հիմա չեն ներկրվում, դրանց մաքսազերծում չի կատարվել, և պետական բյուջե չեն ուղղվել այդ գումարները: Իսկ աջ ղեկով մեքենաների արգելքը ձախ ղեկով մեքենաների ներկրման ակտիվության պատճառ չէր դարձել, քանի որ նրանք, ովքեր կարող են ձեռք բերել մատչելի՝ աջ ղեկով մեքենա, ստիպված սպասում են ևս մի քանի ամիս, որպեսզի ավելի շատ գումար հավաքվի ձախակողմյան ղեկով մեքենա ձեռք բերելու համար:

Ղահրամանյանը վերջում հավելում է, որ արգելքը միշտ իր հետ խնդիրներ է բերում, ավելի լավ է՝ առաջարկվի խրախուսում, քան արգելվի, մարդիկ պետք է բնական ընտրության հնարավորություն ունենան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

BACK_TO_TOP