22:24 25.04.2023
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել բանաձևի նախագիծ, որը ենթադրում է Արցախի անկախության ճանաչումը:
Ի՞նչ մանրամասներ են հայտնի, արդյո՞ք համաձայնեցված եղել է իշխանության հետ ու որքանո՞վ է հավանական, որ այն կընդունվի: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։
«Օրինագծի հեղինակը ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների տան հայկական խմբի նախագահի տեղակալ Ադամ Շիֆն է, ով նաև հետախուզության կոմիտեի նախագահն է՝ Կալիֆոռնիայից ընտրված դեմոկրատն է, իսկ նրա երկու համահեղինակներն են՝ Նյու Ջերսիից ընտրված, նույնպես դեմոկրատներ՝ Ֆրենկ Փալոնը և Ջոշա Գոխտմայերը:
Պատահական չէ, որ ընդգծում եմ՝ երեքն էլ իշխող դեմոկրատական կուսակցությունն են ներկայացնում: Եվ Ադամ Շիֆը հատուկ ընդգծել է, որ պատահական չէ նաև այն, որ իրենց այդ նախագիծը ներկայացվել է քննարկման հենց ապրիլի 24-ին: Այսինքն՝ դա ազդակ է այն մասին, որ այս փաստաթղթի նպատակներից մեկն է՝ կանխել նոր ցեղասպանության վտանգը:
Գլխավորը, ինչ պարունակում է փաստաթուղթը, դա կոչն է՝ ճանաչել Արցախի անկախությունը երկու փաստերի հիման վրա՝ ազգերի ինքնորոշման սկզբունք, որը ամրագրված է միջազգային իրավունքով, և անջատում՝ հանուն փրկության սկզբունք, որը միջազգային օրենսդրության հիմք չի հանդիսանում, սակայն տրամաբանական հիմք է այս դեպքում:
Փաստաթղթում նաև դատապարտում են Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի նկատմամբ, կոչ է արվում անհապաղ ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ առանց որևէ նախապայմանի, դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, կոչ է արվում դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին և ամենակարևորը՝ ընդգծվում է, որ եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան Արցախի և Հայաստանի տարածքի նկատմամբ, Միացյալ Նահանգների վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»,- ասել է Արտյոմ Երկանյանը։
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը Սիրիայում13:00 19.04.2025
Պենտագոնը կրճատում է ԱՄՆ զինվորականների թիվը ՍիրիայումՊենտագոնը հաստատել է, որ առաջիկա ամիսներին կրճատում է Սիրիայում զինվորականների թիվը մինչև 1000, սակայն խոստացել է շարունակել հարվածներ հասցնել Սիրիայում մնացած ԻՊ ահաբեկիչներին: «Այս մտածված գործընթացը կնվազեցնի Սիրիայում ԱՄՆ-ի ներկայությունը մինչև 1000-ից պակաս զինվորականներ առաջիկա ամիսներին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պատրաստ կլինի շարունակել հարվածներ հասցնել ԻՊ-ի մնացորդներին Սիրիայում»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ: Որպես Սիրիայում ռազմական […] ...
12:57 19.04.2025
ՊԵԿ նախագահը շնորհավորել է Հարկ վճարողի օրվա առթիվԱպրիլի 19-ը Հարկ վճարողի օրն է։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հարկ վճարողներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հարկ վճարողի օրվա առթիվ։ Համապետական մակարդակով այս օրը նշելով՝ պետությունն արժևորում է ձեր առանցքային դերը մեր պետության կայացման ու յուրաքանչյուրիս բարեկեցության բարձրացման գործում։ Սա հրաշալի առիթ է, առաջին հերթին ձեր համար, վերամտածելու և վերաիմաստավորելու […] ...
12:47 19.04.2025
Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակչումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...
12:42 19.04.2025
Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...
12:37 19.04.2025
ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասինԿորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...
12:25 19.04.2025
ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերըՉեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...