Ընկերությունները չեն կարող վաղն արթնանան ու ասեն՝ հիմա էլ էս գինն ենք սահմանում․ Ավտոապահովագրողների բյուրոյի պարզաբանումները՝ ԱՊՊԱ գների ազատականացման վերաբերյալ  – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 04 2025
  • $
    390.13
  • RUBLE
    4.80
  • 448.06
WEATHER
+12.09 oC

Ընկերությունները չեն կարող վաղն արթնանան ու ասեն՝ հիմա էլ էս գինն ենք սահմանում․ Ավտոապահովագրողների բյուրոյի պարզաբանումները՝ ԱՊՊԱ գների ազատականացման վերաբերյալ 

18:48 26.04.2023

ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարներն ազատականացվել են, այսինքն՝ ապահովագրական ընկերություններին հնարավորություն է տրվել սեփական մոդելի հիման վրա՝ գին-որակ համադրությամբ, ծառայություններ առաջարկել վարորդներին: Ապահովագրավճարների ազատականացումը ենթադրում է նաև մինչ օրս գործող պարտադիր սահմանաչափերի փոփոխություն։ Դրանք կախված կլինեն ներդրվող գործակիցների և բանաձևերի հաշվարկներից։ Անկախ շուկայի ազատականացումից, ոլորտը վերահսկելու է ավտոապահովագրողների բյուրոն՝ կանխելու ընկերությունների կամայական մոտեցումներն ու  չհիմնավորված գնային սահմանաչափերը։

Ոլորտում անցումն ազատականացման համարվում է ուշացած։ Պատճառը էլեկտրոնային հստակ բազա չունենալն էր, չկային մշակված գնագոյացման  և փոխհատուցման հստակ չափորոշիչներ։

Սակայն  դեռևս ամբողջական ազատականացում չի կատարվել, մինչ այժմ գործող որոշ դրույթներ մնացել են անփոփոխ: Այս մասին նշում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։

«Լրիվ ազատ չէ, որ ինչ ուզեն անեն, կան վերին սահմաններ, որ չեն կարող գերազանցել։ Ընկերությունները չեն կարող վաղն արթնանալ ու ասեն՝ հիմա էլ էս գինն ենք սահմանում․․․ Իրենք պիտի գնագոյացման  մոդելներ ունենան։ Գների ազատականացումը հնարավորություն է տալիս  ընկերություններին մրցել իրար հետ։ Եթե ընկերությունը ավելի արդյունավետ է  աշխատում, կարող է ծախսերի կրճատում անի կարող է իր գործունեությունը կազմակերպի այնպես, որ ավելի ցածր կարողանա փաթեթները վաճառի, այսպես, բնականաբար, ավելի շատ հաճախորդ ներգրավելու հնարավորություն կունենա»,- պարզաբանում է Վաղինակ Եղիազարյանը։

Գնագոյացման մոդելները բոլոր ընկերությունները ներկայացնելու են ավտոապահովագրողների բյուրո, որը միակ վերահսկող կառույցն է, որտեղ հաստատվելու կամ մերժվելու են ընկերությունների մշակած բանաձևերը: Լինելու են տարբեր չափորոշիչներ, որոնք էլ ազդելու են գնագոյացման և մրցակցային շուկայի առաջարկների վրա:

Ազատ գնային քաղաքականության հարցում կարևոր դերակատարում դարձյալ կունենան  ապահովագրական  ընկերությունների  գործակալները։ Նրանք միջնորդավճարների հաշվին ավելի շատ վարորդների հետ  պայմանագրեր  կնքելու հնարավորություն կունենան, նաև մինչ այժմ գոյություն ունեցող ռիսկային խմբերի վարորդների հետ փոխհատուցման նոր  սահմանաչափեր  կորոշեն։

«Ապահովագրավճարները քանի որ ազատ չէին, դրանք չէին համապատասխանում իրական ռիսկերին, իսկ ապահովագրական ընկերություններն էլ փորձում էին  այդ խնդիրը լուծել գործակալների լայն ցանց ունենալու միջոցով՝ միջնորդավճարային քաղաքականությամբ Մի տեղ շատ տալ, մի տեղ քիչ տալ, մի տեղ ընդհանրապես չտալ, այսինքն՝ անուղղակիորեն ազդելով վերջնական գնի վրա, նաև գնահատելով ռիսկերը։ Հիմա ևս այդ  մոտեցումը կպահպանվի։ Օրինակ, խնդիրներ էին լինում․ տաքսու վարորդները չէին կարողանում պայմանագիր կնքել, որովհետև իրենք ռիսկային էին համարվում»,- շեշտում է ՀՀ Ավտոապահովագրողների բյուրոյի  գործադիր տնօրենը։

Անկախ գնային ազատականացումից, բոլոր տրանսպորտային միջոցների համար  չեն փոխվելու հիմնական ու բազային ապահովագրավճարների չափերը:  հիմնականի դեպքում նորից վարորդները տարեկան վճարելու են 41000դրամ, գնագոյացման դեպքում կարևոր կմնան ավտոմեքենայի մակնիշը, ձիաուժը, վարորդի ստաժն ու այլ գործակիցներ։ Ապահովագրավճարի բազային առավելագույն շեմը մնում է նույն սահմանին՝ 102.500 դրամ։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժած

22:53 22.04.2025

Արարատում բախվել են «Nissan Tiida»-ն և «Nissan Rogue»-ը․ կա 9 տուժած

Ապրիլի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքից դեպի Ոստան գյուղ տանող ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Հովհաննես Հ․-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Երևանի բնակիչ 65-ամյա Դավիդ Դ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդները և 7 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են […] ...

Հիմնանորոգվում են Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածները

22:44 22.04.2025

Հիմնանորոգվում են Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածները

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ցույց է տվել Հ-36, /Մ-4/ (Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ5+600-կմ42+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր

22:32 22.04.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլայնման հարցեր

Ապրիլի 22-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի հետ։ Այս մասին հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցները քննարկեցին ՀՀ և Վրաստանի խորհրդարանների միջև փոխգործակցության ընդլանմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ...

Ադրբեջանը Խաղաղության պայմանագիր կնքել չի ուզում. Ստեփան Գրիգորյան

22:23 22.04.2025

Ադրբեջանը Խաղաղության պայմանագիր կնքել չի ուզում. Ստեփան Գրիգորյան

Նախորդ օրերին ադրբեջանական զինուժը դարձյալ կրակոցներ արձակեց հայկական բնակավայրերի ուղղությամբ: ԵՄ դիտորդական առաքելությունն էլ 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը: Ինչո՞ւ է Ադրբեջանը շարունակում այս կերպ պահել: Այս և այլ թեմաների անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Վանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը

22:15 22.04.2025

Վանաձորում որդին հայտնաբերել է հոր մարմինը

Ապրիլի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի Բազում թաղամասի ավտոտնակներից մեկի մոտ տղամարդու կախված դի կա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ Լոռու մարզի քրեական վարչությունում ստացված տեղեկությունը հավաստի […] ...

Դեսպան Քվինը Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

22:09 22.04.2025

Դեսպան Քվինը Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպեց Westinghouse ընկերության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտը։ Այդ մասին նշվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Ամերիկյան ընկերություններն ունեն ծանրակշիռ փորձառություն և տիրապետում են նորարարական տեխնոլոգիաների, ինչը կարող է նպաստել Հայաստանի էներգետիկ ապագայի ապահովմանը՝ երկուստեք շահեկան լինելով Միացյալ Նահանգների և Հայաստանի համար»,-  նշված է գրառման մեջ։ ...

BACK_TO_TOP