Ջարդի ձորն ինձ համար ուխտատեղի է, իմ պապի գերեզմանն այստեղ է. 85-ամյա Միշա պապի գերդաստանի պատմությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Ջարդի ձորն ինձ համար ուխտատեղի է, իմ պապի գերեզմանն այստեղ է. 85-ամյա Միշա պապի գերդաստանի պատմությունը

20:02 24.04.2023

1․5 մլն սրբադասված հայերի հիշատակին ամեն տարի Ջարդի կամ Հերհերի ձորում  հարգանքի տուրք են մատուցում Շիրակի և Լոռու մարզերի բնակիչները։ Ամեն տարի ապրիլի 24-ին պատմական իրադարձությունների կնիքը կրող վայր են գալիս նաև Ջարդի ձորում սպանվածների սերունդները։

85-ամյա Միշա Զաքարյանն ամեն տարի Ջարդի ձոր է հասնում Սպիտակի տարածաշրջանի Լեռնավան գյուղից։ Գալիս է թոռների ու ծոռների հետ, նրանց պատմում Զաքարյանների տոհմի պատմությունը։ Արևմտյան Հայաստանից գաղթած պապին թուրքերը 1920 թվականին այստեղ են սպանել, տատը սովի ու աղքատության մեջ մեծացրել է 10 երեխաներին։ Ջարդի ձորը Միշա պապի համար ուխտատեղի է։

«Ես էստեղ եմ եկել մինչև հուշարձանի սարքելը։ Տատիս ասելով՝ իմ պապին էստեղի սարից գլորել են ցած։ Ուխտ ու պայման եմ արել, որ միշտ պետք է գամ այստեղ, քանի որ իմ պապի գերեզմանն է այստեղ։ Ես իմ պապի, մեկ ուրիշն էլ իր հարազատի համար է գալիս Ջարդի ձոր»,- պատմում է Միշա պապը։

Նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասենի գավառի Ազաբքեա գյուղից։ Պապի հայրը՝ Պողոսը, եղել է գյուղի քյոխվեն։ 2000 տնտեսություն ունեցող գյուղի բնակիչներին վախեցնելու համար կենտրոնում այրել են պապի հորն ու եղբորը, ընտանիքներով թողել են իրենց տներն ու գաղթել Արևելյան Հայաստան։

«Գյուղացիները տեսնելով, որ Պողոսի պես  մարդուն վառեցին, ձմեռն անցկացնելուց հետո գարնանը կելնին ու կփախնին գյուղից։ Մի 2000 տնտեսություն եկել են Հայաստան, մի մասը հաստատվել են Ախուրյանի տարածաշրջանի Թոփառլի գյուղում, մի մասը եկել են Նալբանդ գյուղ, իսկ մի մասն էլ  հասել են մեր գյուղ՝ Լեռնավան»,- պատմում է Միշա Զաքարյանը։

Միշա պապը 12 երեխա, 36 թոռ ու 28 ծոռ ունի։ Ասում է՝ շատ երեխաներ ունենալով  պետք է պահենք հայի գենը, իսկ նոր սերունդը պետք է շարունակի լինել պահանջատեր։ Պատմական իրադարձությունների ու իրական փաստերի հետ առերեսվելու պահանջը սերունդներն իրենց սրբազան պարտքն են համարում։ Հերհերի ձորում հիշատակի և խոնարհումին միացած  աշակերտների, երիտասարդների համար հայրենի հողում ապրելը դրա լավագույն ապացույցն է։

Պատմական փաստերն ու Մեծ եղեռնի ականատեսների վկայություններն են հաստատում, որ Արևմտյան Հայաստանից տեղահանված հայերը էթնիկ զտումների են ենթարկվել` հասնելով Արևելյան Հայաստան, նրանց հանդեպ Թուրքիայի հետապնդումներն ու սպանությունները շարունակվել են։

 

Ջարդի ձորը Հայաստանում այն միակ վայրն է, որտեղ 1918-1921 թվականներին  թուրքերը իրականացրել են հայերի զանգվածային կոտորածներ, այս տարածքում  են սպանվել   հիմնականում Ալեքպոլի և Ղարաքիլիսայի գյուղերի այն բնակիչները, որոնք 1915 թվականին գաղթել ու մի կերպ հասել էին Արևելյան Հայաստան։

Տարբեր ժամանակներում Ջարդի ձորում հայտնաբերվել են բազմաթիվ մարդկային ոսկորներ, եղբայրական գերեզմաններ, որոնք վկայությունն են դարձել տասնամյակներ առաջ կատարված ոճրագործության։ Բայց Ջարդի ձորում կոտորածի ենթարկված հայերի թիվն իրականում ավելի շատ է, առ այսօր պատմական այս տարածքն ամբողջությամբ դեռ ուսումնասիրված չէ։ Որոշ վկայությունների համաձայն, 1918-1921 թվականներին հայերի զանգվածային կոտորածներ են եղել Ամասիայի Բայթար՝ ներկայում Հովտուն գյուղի տարածքում և Աշոցքի տարածաշրջանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

22:24 22.11.2024

Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանական

Եվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

22:16 22.11.2024

Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում են

Ֆրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP