Ո՞ր երկրներում են փորձել խոչընդոտել Հայոց ցեղասպանությանը վերաբերող ակցիաների անցկացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+16.09 oC

Ո՞ր երկրներում են փորձել խոչընդոտել Հայոց ցեղասպանությանը վերաբերող ակցիաների անցկացումը

21:15 24.04.2023

Հակառակ իշխանությունների արգելքի, Ստամբուլում նույնպես կայացել են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնեղ միջոցառուներ:

Արդյո՞ք արգելողը երկրի քաղաքական իշխանություններն են եղել:  Ովքե՞ր են  ակցիայի կազմակերպիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը.

««Ապրիլի 24-ի հիշատակի պլատֆորմ» կոչվող հանրային շարժումը, որն արդեն մի քանի տարի է, ինչ կազմակերպում է այդ օրը միջոցառումներ, այս տարի ևս նախապես պաշտոնապես դիմել է պատկան մարմիններին՝ խնդրելով արտոնել միջոցառման անցկացումը՝ Ստամբուլի Քադիքոյ շրջանում: Ինչպես և անցած տարի, իշխանությունները չէին արտոնել, այսինքն՝ արգելել էին միջոցառման անցկացումը՝ պարզաբանելով, որ այն անտեղի է:

Նախաձեռնողները տարածել են հատուկ հայտարարություն, որում բողոք են արտահայտել կայացրած որոշման կապակցությամբ: Ընդ որում ընդգծում են, որ նույն այդ իշխանությունները արտոնում են ազգայնականների անցկացվող միջոցառումները, որտեղ վիրավորում են ազգային և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին:

Ընդգծեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն եկել էր Ստամբուլի հայոց պատրիարքարան: Պաշտոնական վարկածն ընդամենը շնորհավորելն էր Սուրբ Զատկի տոնը, բայց պարզ է, որ գլխավոր նպատակն ընտրություններից առաջ հայերին սիրաշահելն էր և Իմամօղլուն հայտարարել էր, որ աջակցելու է հայերին՝ իրենց բոլոր իրավունքները պաշտպանելու հարցում: Այս դեպքում ստացվում է՝ իշխանություններն իրենց խոստումը չեն կատարում:

Բացի դրանից հիշեցնեմ, որ Իկրեմ Իմամօղլուն ամիսներ առաջ մշակույթի հարցերով իր գլխավոր խորհրդական էր նշանակել հայտնի մտավորական, բալետի պարուհի Զեյնեբ Թամբային, ով «Հայեր ներեցեք մեզ» ակցիայի գլխավոր նախաձեռնողներից  է և ով տարիներ շարունակ պայքարում է Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման համար: Բայց պարզվում է, որ իրականում այդ մերժումը տված ատյանը ոչ թե քաղաքապետարանն է, այլ Ստամբուլի նահանգապետարանը: Այսինքն՝ մերժել է, ոչ թե Իքրեմ Իմամօղլուն, այլ Էրդողանի կողմից նշանակված նահանգապետը: Այդպիսով, քաղաքապետին կհաջողվի պահպանել իր դեմքը՝ չփչացնելով հարաբերությունները հայերի հետ, բայց արդյունքում միջոցառումը, այնուամենայնիվ, արգելվել է:

Կայացավ մեկ այլ ակցիա, որը նույնպես արտոնված չի եղել և որի արտոնության համար անգամ չեն էլ դիմել: Երեկ ժամը 17-ին Քուրթուլուշ շրջանում, ուր այն կայարանն է, որտեղ 108 տարի առաջ հավաքել էին հայ մտավորականներին: Հենց այդ վայրից ոչ հեռու մեկ այլ ցույց է կազմակերպվել՝ Կանաչների և Ձախ ապագայի կուսակցությունների կողմից: Եվ ահա այդ ակցիայի նախաձեռնողներից մեկն է հայտնի լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալը, ով Ջեմալ Փաշայի հարազատ թոռն է: Հասան Ջեմալը ժամանակին ոչ միայն դատապարտել էր պապի արածները, այլ նաև եկել էր Երևան և Ծիծեռնակաբերդում ծաղիկներ էր դրել ու իր խոնարհումը բերել՝ հայտարարելով, որ ճանաչում է Հայոց Ցեղասպանության փաստը և անգամ գիրք էր գրել, որ հենց այդպես էլ կոչվում է «Հայոց Ցեղասպանություն-1915»: Ավելին, Երևանում նաև հանդիպել էր իր պապին սպանած գործչի թոռանը և ընկերացել նրա հետ: Եվ ահա այդ միջոցառմանը Հասան Ջեմալը երեկ շատ տպավորիչ ելույթ է ունեցել :

Մեկ այլ միջոցառում էլ տեղի է ունեցել Ստամբուլի հայկական գերեզմանատներից մեկում, ուր հիշում էին Սևակ Բալկչիին, որին թուրք ազգայնականը 2021թ.-ի ապրիլի 24-ին սպանել էր բանակում  և ակնհայտ է, որ պատճառը ազգային հողն էր»,-ասել է Արտյոմ Երկանյանը:

Կա՞ն էլի երկրներ, ուր փորձել են խոչընդոտել միջոցառումների անցկացումը: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

12:47 19.04.2025

Դատախազների ֆուտբոլի թիմը՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության եզրափակիչում

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի ապրիլի 18-ին, «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության խաղադահլիճի տրիբունայից, հետևել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության օրվան նվիրված՝ իրավապահ մարմինների 2025 թվականի ֆուտզալի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարում հանդես եկող՝ դատախազների ֆուտբոլի թիմի խաղին: Կիսաեզրափակիչ փուլ դուրս եկած Դատախազություն-Քննչական կոմիտե խաղում հաղթել է Դատախազության ֆուտբոլի թիմը՝ 3-1 հաշվով: Եզրափակիչ փուլում դատախազների ֆուտբոլի թիմը […] ...

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

12:42 19.04.2025

Քրեական ոստիկանները զարգացնում են հմտությունները. ՆԳ նախարարը հետևել է ցուցադրական գործնական պարապմունքին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 18-ին հետևել է Քրեական ոստիկանության օպերատիվ արձագանքման վարչության ծառայողների տակտիկական պատրաստության գործնական պարապմունքին։ Կրակային պատրաստության, տրանսպորտային միջոցներում ու շինություններում զինված հանցագործների վնասազերծման տարբեր սցենարային իրավիճակներում քրեական ոստիկանները ցուցադրել են մարտավարական բարձր պատրաստվածություն ու մասնագիտական հմտություններ։ Հանցավոր գործողություններին արագ ու արդյունավետ հակազդելու գործընթացում ընդգծվել է օպերատիվ արձագանքման ծառայողների թիմային աշխատանքն ու […] ...

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

12:37 19.04.2025

ԱՄՆ-ը հայտարարել է COVID-19-ի իրական ծագման բացահայտման մասին

Կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, առաջացել է լաբորատորիայում և տարածվել է Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայից արտահոսքի հետևանքով, հայտնել է Սպիտակ տունը։ «Վիրուսն ունի կենսաբանական բնութագիր, որը բնության մեջ չի հայտնաբերվել։ Ուհանում է գտնվում SARS վիրուսների դեմ Չինաստանի առաջատար հետազոտական ​​լաբորատորիան, որն ունի կենսաանվտանգության վատ պայմաններում ֆունկցիոնալ հետազոտություններ իրականացնելու փորձ»,- նշված է վարչակազմի կայքում հրապարակման մեջ։ Այն նաև […] ...

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

12:25 19.04.2025

ՉԼ ու ԵԼ կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը

Չեմպիոնների լիգայում ու Եվրոպա լիգայում կիսաեզրափակիչների մասնակիցների շարքում չկան այն ակումբները, որոնք մրցաշարերի Լիգայի փուլում զբաղեցրել են 1-ին տեղերը։ Այդ թիմերն են համապատասխանաբար «Լիվերպուլն» ու «Լացիոն»։ Փոխարենը կիսաեզրափակիչներում կխաղան Լիգայի փուլում 2-4 տեղերը զբաղեցրած թիմերը: Ակումբային գլխավոր եվրագավաթի Լիգայի փուլում երկրորդ տեղը զբաղեցրել էր «Բարսելոնան», երրորդը՝ «Արսենալը», չորրորդը՝ «Ինտերը»: Եվրոպա լիգայում համապատասխանաբար հետևյալ պատկերն է՝ […] ...

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

12:09 19.04.2025

ԱՄՆ-ը կարող է Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք․ Bloomberg

Ամերիկյան իշխանությունները պատրաստ են Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի շրջանակներում ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Այս քայլը, նշում է հրատարակությունը, ցույց է տալիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հրադադարի հասնելու և Ուկրաինայում հակամարտությունը լուծելու ցանկությունը։ Վերջնական որոշում դեռ կայացված չէ։ Հինգշաբթի օրը Վաշինգտոնը Փարիզում իր դաշնակիցներին […] ...

SHANTNEWS

12:00 19.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP