20:17 24.04.2023
Թուրքիայում մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։ Հանրապետության ղեկավարի պաշտոնի երկու հիմնական հավակնորդների՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քլչդարօղլուի վարկանիշների տարբերությունը, ըստ Sonar-ի անցկացրած հարցման, կազմում է մոտ 2 տոկոս։
Ներկայում Էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 42,8 տոկոսը, Քլչդարօղլուի օգտին՝ 40,9 տոկոսը։ Հաշվի առնելով ընտրազանգվածի չկողմնորոշված ներկայացուցիչների ձայների բաշխվածությունը՝ Թուրքիայի գործող նախագահը կարող է հույս դնել ձայների 46,1%-ի վրա, ընդդիմության միասնական թեկնածուն՝ 44,1%, ինչը բավարար չէ առաջին փուլում հաղթելու համար. Gercek Gundem պորտալը երկուշաբթի հրապարակել է հարցումների տվյալները։
Sözcü հեռուստաալիքն իր հերթին մեջբերում է Gezidzhi ընկերության ղեկավար Մուրադ Գեզիջիի կարծիքը, ըստ որի Էրդողանն այսօր կարող է հավաքել մոտ 40 տոկոս ձայն։
«Էրդողանը նախագահ է ընտրվել 2018 թվականին՝ հավաքելով ձայների 52 տոկոսը, այսօրվա դրությամբ նա կարող է հավաքել մոտ 40 տոկոս, մենք ուշադիր հետևում ենք հարցումներին, դրանցից ոմանք ցույց են տալիս, որ Էրդողանը փոքր-ինչ առաջ է Քլչդարօղլուից կամ նրանք հավասար են: Վերջին ընտրություններում Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին քվեարկած ընտրողների 20 տոկոսն այսօր իր ձայնը չի տա»,- ասում է սոցիոլոգը՝ չբացառելով ընտրություններում Քլչդարօղլուի հաղթանակը։
Թուրքիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների առնվազն 50%-ը գումարած մեկ։ Շատ սոցիոլոգներ նման արդյունքը քիչ հավանական են համարում։ Այս դեպքում ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին։ Առավելագույն ձայներ հավաքած թեկնածուն հաղթող կճանաչվի։
16:27 07.04.2025
Վարչապետն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին16:23 07.04.2025
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Իտալիայի նորանշանակ դեսպանին16:16 07.04.2025
Սուրբ Աստվածածնի Ավետման տոնը Մայր ԱթոռումԱպրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ […] ...
16:11 07.04.2025
Արման Անդրեասյանը կիսաեզրափակչում է․ Ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակչում 4-0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի դեմ գոտեմարտում։ Կիսաեզրափակչում Անդրեասյանի մրցակիցը կլինի վրացի Ակակի Կեմերտելիձեն։ Կողմերը գոտեմարտել են նաև նախորդ տարվա Եվրոպայի առաջնության եզրափակչում։ Հայ մարզիկը հաղթել էր 7-3 հաշվով ու դարձել չեմպիոն։ ...
16:06 07.04.2025
ՃՏՊ մայրաքաղաքի Դավիթ Բեկի փողոցում․ կան տուժածներԱպրիլի 7-ին` ժամը 12։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցի թիվ 91/5 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երեք ավտոմեքենա, որոնցից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz», […] ...
16:00 07.04.2025
2023 թվականի հոկտեմբերից Գազայում սպանվել է 210 լրագրող2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է լրատվամիջոցի առնվազն 210 աշխատակից։ Այս մասին հայտնել է անկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը Telegram ալիքում։ Մամուլի ծառայությունը հիշեցրել է, որ ապրիլի սկզբին անկլավի հարավային մասում գտնվող Խան Յունիս քաղաքում վրանը, որում գտնվում էին ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, գնդակոծվել էր։ Մեկ լրագրող զոհվել է, 9-ը՝ վիրավորվել։ […] ...
15:51 07.04.2025
Հայաստանի մարմնամարզության հավաքականը կմասնակցի Աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլինՍպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը մարտական կազմով կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլին։ Այս մասին հաղորդում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան: Ապրիլի 7-14-ը Խորվաթիայի Օսյեկ քաղաքում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը: ...
15:40 07.04.2025
ՄԻՊ դիմումի հիման վրա ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի սահմանափակումըՄարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել տարիքով պայմանավորված՝ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի օրենսդրական արգելքը։ Մասնավորապես, Սահմանադրական դատարանը որոշել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը՝ մարդու վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման տարիքային սահմանափակում նախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 31-րդ […] ...