15:53 24.04.2023
Երեքշաբթի օրը Մոսկվայում կհանդիպեն Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ռազմական և հետախուզական գերատեսչությունների ղեկավարները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Հուլուսի Աքարը։
«Երեքշաբթի օրը Մոսկվայում տեղի կունենա Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների հանդիպումը: Մեր նպատակն է արագորեն լուծել առկա խնդիրները բանակցությունների միջոցով և ապահովել տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն»,- ասել է թուրք նախարարը TRT-ի եթերում։
Աքարի խոսքով՝ Մոսկվայում բանակցություններից հետո «մի շարք դրական զարգացումներ» են սպասվում։ Նա մանրամասներ չի հայտնել։
Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում, երբ խորհրդակցություններ են անցկացվել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարների միջև։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս խորհրդակցություններին պետք է հաջորդի արտգործնախարարների մակարդակով հանդիպումը, որի օրակարգում կլինի Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի բանակցությունների հարցը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ Իրանը կմասնակցի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով խորհրդակցություններին։ Սպասվում է, որ չորս երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա մայիսի սկզբին Մոսկվայում։
Անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Էրդողանը լրագրողներին ասել էր, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է եռակողմ հանդիպում անցկացնելու Սիրիայի ղեկավարի հետ։ Այս գագաթնաժողովին, ըստ նրա, պետք է նախորդեն բանակցություններ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով։
21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ23:44 25.11.2024
Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններումԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...
23:36 25.11.2024
Սոցիալ-դեմոկրատները 2025 թվականի փետրվարի ընտրություններում կանցլերի պաշտոնում կառաջադրեն ՇոլցինԳերմանիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) ղեկավարությունը որոշել է 2025 թվականի փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում այս պաշտոնում առաջադրել կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է TagesSpiegel-ը։ Այս որոշումը պետք է հաստատի կուսակցության համագումարը 2025 թվականի հունվարի 11-ին, հավելում է թերթը և պարզաբանում, որ դա ընդամենը ձևականություն է լինելու։ Նախկինում SPD-ում բանավեճ էր ընթանում այն մասին, թե արդյոք […] ...
23:28 25.11.2024
Սերբիայի խորհրդարանում կռվել են իշխող կուսակցության եւ ընդդիմության անդամներըՍերբիայի Ժողովրդական ժողովում (խորհրդարանում) իշխող կուսակցության և ընդդիմության խորհրդարանականները ծեծկռտուք են կազմակերպել, երկուշաբթի հաղորդում է Associated Press-ը: Կռիվը ծագել է նոյեմբերի սկզբին Նովի Սադ քաղաքի կայարանի շենքի հովանոցի փլուզման հետ կապված վեճերից, որը հանգեցրել է 15 մարդու մահվան: Գործակալության տվյալներով՝ ընդդիմության ներկայացուցիչները հանդիպման ժամանակ, որտեղ քննարկվում էր բյուջեի օրինագիծը, պաստառ են կախել՝ «Ձեռքերդ արյուն է» […] ...
23:20 25.11.2024
Ո՞վ է լինելու Վրաստանի ապագա նախագահըԱյսօր գումարվել է Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Այն անցել է բացառիկ պայմաններում, քանի որ խորհդարան անցած բոլոր 4 ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են օրենսդիր մարմնում աշխատելուց՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են: Չնայած ընդդիմության բողոքներին, Վրաստանում գործի է անցնում ոչ միայն օրենսդիր, այլ արդեն նաև գործադիր իշխանությունը: Կառավարությունում լուրջ փոփոխություններ կլինե՞ն, որոնք կազդեն Հայաստանի հետ հարաբերությունների […] ...
23:12 25.11.2024
G7-ը նախատեսում է ճնշում գործադրել Չինաստանի վրա՝ կապված ռազմական ոլորտում Ռուսաստանին ենթադրյալ օգնության հետԻտալիայի հանդիպումից հետո G7-ի երկրների արտգործնախարարները խոստանալու են մեծացնել ճնշումը Չինաստանի և այլ երկրների վրա, որոնք, G7-ի կարծիքով, օգնում են Ռուսաստանին ռազմական ոլորտում, երկուշաբթի հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով կոմյունիկեի նախագիծը: Ակնկալվում է, որ G7-ի արտաքին գործերի նախարարները, որոնք կհանդիպեն Իտալիայում երկուշաբթի և երեքշաբթի օրը, կխոստանան համապատասխան գործողություններ ձեռնարկել՝ իրենց օրենքներին համապատասխան, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական մեքենային […] ...
23:04 25.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել սիրիական Հոմս նահանգի կամուրջներինԻսրայելը մի շարք հարվածներ է իրականացրել Սիրիայի Հոմս նահանգի մի շարք կամուրջների վրա՝ Լիբանանի հետ սահմանի մոտ։ Այս մասին հայտնում է Սիրիայի ռադիոյի եւ հեռուստատեսության գլխավոր վարչությունը։ Խոցվել են Հոմս նահանգի Ալ-Կուսեյր շրջանում գտնվող Ալ-Ջուբանիյա, Ադ-Դաֆ և Արջուն կամուրջները։ ...