13:34 12.03.2018
Սպիտակ տունը խոստացել է օգնել ուսուցիչներին զենքից օգտվելու հարցում: Նպատակն է կանխել փետրվարի 14-ին Ֆլորիդա նահանգի դպրոցում տեղի ունեցած ողբերգության նման դեպքերի կրկնությունը: Այս մասին կիրակի օրը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Սպիտակ տունը պատրաստվում է միջոցներ տրամադրել ուսուցիչների համար «հրազենից կրակելու որակավորման հատուկ դասընթացներ» անցկացնելու նպատակով: Ուսուցումը կիրականացվի կամավորության սկզբունքով:
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը դրական է արտահայտվել օրինագծի վերաբերյալ, որը թույլ է տալիս ընդլայնել Հետախուզության դաշնային բյուրոյի բազաների տվյալները, որում ներառված են այն մարդիկ, ում չի թույլատրվում զենք գնել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև կստեղծի դպրոցների անվտանգության հարցով դաշնային հանձնաժողով, որը կգլխավորի կրթության նախարար Բեթս Դևոսը:
Սպիտակ տունը աշխատանքի ավարտի ժակետների մասին չի հայտնում: Վաշինգտոնում, սակայն, կարծում են, որ այդ աշխատանքները կավարտվեն մեկ տարուց ավելի կարճ ժամանակահատվածում:
17:17 15.04.2025
Ավազակություն կատարած օտարերկրացի երիտասարդները Արթիկում հայտնաբերվել ու ձերբակալվել ենԱպրիլի 14-ին Ոստիկանություն դիմած 25-ամյա օտարերկրացին հայտնել է, որ ապրիլի 12-ին չորս համերկրացիները ապօրինի մուտք են գործել Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում գտնվող իր տուն, զենքի սպառնալիքով հափշտակել 100 հազար դրամ, բջջային հեռախոսներ, գոտիով և մետաղյա ձողով հարվածել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև փորձել են կնոջ նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության […] ...
17:11 15.04.2025
Հրաշքներ պատահում են. Կովաչը՝ «Բարսելոնայի» դեմ առաջիկա խաղի մասին«Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ հայտարարել է, որ իր թիմը ցանկանում է հաղթել, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: «Հասկանում ենք մեր իրավիճակը: Ցանկանում ենք, առաջին խաղի համեմատ, ցուցադրել մեզ բոլորովին այլ կողմից և հաղթել: Հրաշքներ պատահում են, բայց մենք գիտենք նաև, որ «Բարսելոնան» այս տարի ոչ […] ...
16:58 15.04.2025
«Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան». աշակերտական միջոցառումը ֆրանսերենովՖրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 հիմնական դպրոցում անցկացվել է «Հայերը, որոնք նշանավորեցին Ֆրանսիան» միջոցառումը: Միջոցառմանը հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ Դոմինիկ Վեյսը: Միջոցառման շրջանակում աշակերտները ֆրանսերենով ներկայացրել են ֆրանսահայ անվանի գործիչների՝ Շառլ Ազնավուրի, Անրի […] ...
16:53 15.04.2025
Քրեական ոստիկանները գողության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 14-ին՝ ժամը 21-ի սահմաններում, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկի տարածքում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել 33-ամյա մի երիտասարդի, որը ապրիլի 2-ից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ […] ...
16:46 15.04.2025
Ներկայացվել է 2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ջահը2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է ջահը:Շնորհանդեսը տեղի է ունեցել Միլանում և Օսակայում հատուկ միջոցառումների ժամանակ։ Օլիմպիական ջահը պատրաստված է ալյումին-արույր խառնուրդից և ներկված է կապույտ-կանաչ երանգներով, մինչդեռ Պարալիմպիկ խաղերի ջահն ունի բրոնզե երանգ: Ջահերը ստացել են Essential անվանումը: «Ջահի պարզ դիզայնը կոչված է ընդգծելու բոցը՝ օլիմպիական ջահի փոխանցումավազքի իրական էությունը: Գաղափարն այն […] ...
16:40 15.04.2025
Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավարի հետԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի ղեկավար Սամադ Հասանզադեի հետ: Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն առավել խորացնելու հնարավորություններին, ընթացիկ ծրագրերին ու նոր նախագծերը կյանքի կոչելու քայլերին: ...